WEBVTT 00:00:07.799 --> 00:00:11.044 Վիկտորիանական Լոնդոնի մշուշապատ, գազային լապտերներով լուսավառված 00:00:11.044 --> 00:00:14.500 փողոցներում առաջին անգամ հայտնվելուց հարյուր տարի հետո 00:00:14.500 --> 00:00:18.231 Շերլոկ Հոլմսը դարձել է աշխարհահռչակ: 00:00:18.231 --> 00:00:21.483 Անգամ նրա հանդերձանքը և աքսեսուարներն են հանրաճանաչ՝ 00:00:21.483 --> 00:00:22.998 իր վերարկուն, 00:00:22.998 --> 00:00:24.445 որսորդական գլխարկը, 00:00:24.445 --> 00:00:26.250 ճկված ծխամորճը, 00:00:26.250 --> 00:00:29.725 նաև գրքի մի շարք կերպարներ՝ նրա լավ ընկեր և դրկից Բժիշկ Վաթսոնը, 00:00:29.725 --> 00:00:31.785 ոխերիմ թշնամի Մորիարտին, 00:00:31.785 --> 00:00:33.974 տանտիրուհի Տիկին Հադսոնը 00:00:33.974 --> 00:00:37.161 հաjտնի գաղափարի մի մասն են դարձել, 00:00:37.161 --> 00:00:39.780 Շերլոկի՝ օրենքին ծառայող 00:00:39.780 --> 00:00:42.439 արտասովոր դեդուկցիոն մտածելակերպի, 00:00:42.439 --> 00:00:44.660 իր՝ թմրանյութերի տխրահռչակ օգտագործման 00:00:44.660 --> 00:00:49.230 և նրա հայտնի «Էլեմենտար է, հարգելի՛ Վաթսոն» արտահայտության հետ մեկտեղ: 00:00:49.230 --> 00:00:52.420 Սակայն, Հոլմսի կերպարի մի շարք բնորոշ գծեր 00:00:52.420 --> 00:00:56.155 չեն հիշատակվում Արթուր Քոնան Դոյլի բնագրերում: 00:00:56.155 --> 00:01:00.499 Դոյլի հմուտ խուզարկուն հանցանքները բացահայտում է բոլոր հնարավոր եղանակներով, 00:01:00.499 --> 00:01:02.240 ոչ միայն դեդուկցիայի մեթոդով: 00:01:02.240 --> 00:01:08.162 Նա խորհրդածում է, երբեմն գուշակում և սովորաբար սխալ ենթադրություններ անում: 00:01:08.162 --> 00:01:10.901 Ավելին, Տիկին Հադսոնի մասին համարյա չի նշվում, 00:01:10.901 --> 00:01:13.823 ոչ ոք չի ասում «Էլեմենտար է, Վաթսոն», 00:01:13.823 --> 00:01:17.438 և խուզարկուն և իր ընկերը հիմնականում առանձին են ապրում: 00:01:17.438 --> 00:01:21.707 Մորիարտին` գլխավոր չարագործը, միայն երկու պատմվածքներում է հիշատակվում, 00:01:21.707 --> 00:01:25.508 խուզարկուի` թմրադեղեր օգտագործելը առաջին երկու պատմվածքներից հետո չի հիշատակվում, 00:01:25.508 --> 00:01:29.309 և անգլիական իրավական համակարգը ամբողջովին չէր կլանել Հոլմսին: 00:01:29.309 --> 00:01:32.544 Նա օրենքին հնազանդվելու փոխարեն նախընտրում էր 00:01:32.544 --> 00:01:35.261 բնական արդարության հաստատման իր եղանակները: 00:01:35.261 --> 00:01:38.607 Վերջապես, Հոլմսի լեգենդի մի շարք ակնառու առանձնահատկությունները 00:01:38.607 --> 00:01:40.444 նույնպես չեն պատկանում Դոյլի գրչին: 00:01:40.444 --> 00:01:44.500 Որսորդական գլխարկը և վերարկուն առաջին անգամ պատկերվել են Սիդնի Փեդջեթի կողմից, 00:01:44.500 --> 00:01:47.042 որը գրքի առաջին պատկերազարդողն էր: 00:01:47.042 --> 00:01:51.195 Ճկվող ծխամորճը ընտրել էր ամերիկացի դերասան Ուիլիամ Ջիլլետտեն, 00:01:51.195 --> 00:01:55.094 որ հանդիսատեսը բեմից իր դեմքը ավելի պարզ տեսնի, 00:01:55.094 --> 00:01:57.605 և «Էլեմենտար է, Վաթսոն» արտահայտությունը 00:01:57.605 --> 00:02:01.722 հորինել է գրող-կատակերգակ Փ. Ջ. Վոուդհաուսը: 00:02:01.722 --> 00:02:04.487 Այսպիսով, ո՞վ է իրական Շերլոկ Հոլմսը: 00:02:04.487 --> 00:02:07.771 Ո՞վ է հնարամիտ խուզարկուն և որտե՞ղ ենք մենք կարող նրան գտնել: 00:02:07.771 --> 00:02:10.356 Գրքի սիրահարները կարող են ասել` իրական Շերլոկի նախատիպը 00:02:10.356 --> 00:02:15.003 Արթուր Քոնան Դոյլի համալսարանական ուսուցիչ 00:02:15.003 --> 00:02:17.011 Ջոզեֆ Բելլն է: 00:02:17.011 --> 00:02:21.768 Բանն այն է, որ Շերլոկի կերպարի մեծաքանակ վերամշակումները ստվեր են գցել 00:02:21.768 --> 00:02:24.477 կերպարի տվյալ նախատիպի վրա` 00:02:24.477 --> 00:02:28.048 Դոյլի դետեկտիվը դարձնելով անճանաչելի: 00:02:28.048 --> 00:02:29.958 Գոյություն ունի այս հարցի ավելի բարդ, 00:02:29.958 --> 00:02:33.169 սակայն, ավելի գոհացնող պատասխան, 00:02:33.169 --> 00:02:36.253 բայց մինչ դրան անցնելը պետք է կենտրոնանանք 00:02:36.253 --> 00:02:39.159 մեծն խուզարկուի կերպարի մեծաքանակ վերամշակումների վրա: 00:02:39.159 --> 00:02:42.537 Քոնան Դոյլի` 1887 թվականին գրված առաջին պատմվածքից հետո 00:02:42.537 --> 00:02:45.825 ստեղծվել են Հոլմսի կերպարի հազարավոր վերամշակումներ` 00:02:45.825 --> 00:02:50.939 դարձնելով նրան աշխարհի ամենամշակված գրական կերպարը: 00:02:50.939 --> 00:02:54.319 Այս գործընթացը սկսվել է վիկտորիանական բեմական վերամշակումներով և 00:02:54.319 --> 00:02:57.083 շարունակվել մինչև կինոմատոգրաֆիայի հայտնագործումը: 00:02:57.083 --> 00:03:00.303 Միայն 20-րդ դարի քսանական թվականների ընթացքում 00:03:00.303 --> 00:03:03.664 ստեղծվել են Հոլմսի կերպարի ավելի քան 100 կինոտարբերակներ: 00:03:03.674 --> 00:03:07.157 Այդ ժամանակվանից սկսած, մեծաթիվ այլ վերամշակումներ կային գրականության մեջ, 00:03:07.157 --> 00:03:07.970 ֆիլմերում, 00:03:07.970 --> 00:03:09.063 հեռուստատեսությամբ, 00:03:09.063 --> 00:03:09.842 բեմի վրա 00:03:09.842 --> 00:03:10.997 և ռադիոյով: 00:03:10.997 --> 00:03:13.727 Հոլմսը մարդկանց կողմից ընկալվել է տարբեր, 00:03:13.727 --> 00:03:17.203 հաճախ, հակասական եղանակներով: 00:03:17.203 --> 00:03:20.587 Այս վերամշակումները խոսում են Հոլմսի կերպարի ժողովրդականության 00:03:20.587 --> 00:03:22.746 և ճկունության մասին: 00:03:22.746 --> 00:03:27.569 Օրինակ, նա պատկերվել է մի շարք հակաազգայնական քարոզչական ֆիլմերում 00:03:27.569 --> 00:03:29.311 II Համաշխարհային Պատերազմի ժամանակ: 00:03:29.311 --> 00:03:32.074 Ե'վ Ուինսթոն Չերչիլը, և' Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 00:03:32.074 --> 00:03:34.134 նրա մեծ սիրահարներ էին. 00:03:34.134 --> 00:03:37.586 վերջինս անգամ անդամակցել էր «Բեյքեր Սթրիթի Օրինազանցներին»` 00:03:37.586 --> 00:03:39.997 Հոլմսի լեգենդի սիրահարների ակումբին, 00:03:39.997 --> 00:03:43.567 և մի գաղտնի ծառայակետ էլ անվանել էր Բեյքեր Սթրիթ: 00:03:43.567 --> 00:03:45.397 Սակայն, նույն ժամանակահատվածում 00:03:45.397 --> 00:03:49.399 Հոլմսին պատկերել են տարբեր գերմանական կինոնկարներում, 00:03:49.399 --> 00:03:53.605 որոնցից շատերը, ենթադրաբար, եղել են Ադոլֆ Հիտլերի սիրված ֆիլմերը: 00:03:53.605 --> 00:03:56.058 Վերադառնանք մեր հարցին: 00:03:56.058 --> 00:03:59.185 Խնդրում ենք իսկական Շերլոկ Հոլմսին ոտքի կանգնել: 00:03:59.185 --> 00:04:03.910 Իրականում, անհամար վերամշակումները Հոլմսի կերպարը դարձրել են պոլիմպսեստ: 00:04:03.910 --> 00:04:06.005 Շերլոկը մշակութային արժեք է, 00:04:06.005 --> 00:04:11.382 որը ժամանակի ընթացքում միշտ փոփոխվում է, երբ յուրաքանչյուր նոր վերամշակում 00:04:11.382 --> 00:04:13.601 իր նախորդներից հայտնի է դառնում: 00:04:13.601 --> 00:04:16.369 Սա նշանակում է, որ Շերլոկը անընդհատ վերափոխվում է, 00:04:16.369 --> 00:04:20.323 հաճախ մարմնավորելով այնպիսի գաղափարներ և արժեքներ, 00:04:20.323 --> 00:04:22.521 որոնք տարբերվում են Դոյլի պատկերացումներից: 00:04:22.521 --> 00:04:26.931 Յուրաքանչյուր պատմվածքի ավարտից հետո Շերլոկը նոր կյանք է ստանում, 00:04:26.931 --> 00:04:28.760 մի քիչ վերափոխված, գուցե, 00:04:28.760 --> 00:04:32.626 նոր դեմքով և նոր ոճով, 00:04:32.626 --> 00:04:35.432 սակայն հիմնականում այն հին Շերլոկը, 00:04:35.432 --> 00:04:37.372 մեր Շերլոկը: