Վիկտորիանական Լոնդոնի մշուշապատ, գազային լապտերներով լուսավառված փողոցներում առաջին անգամ հայտնվելուց հարյուր տարի հետո Շերլոկ Հոլմսը դարձել է աշխարհահռչակ: Անգամ նրա հանդերձանքը և աքսեսուարներն են հանրաճանաչ՝ իր վերարկուն, որսորդական գլխարկը, ճկված ծխամորճը, նաև գրքի մի շարք կերպարներ՝ նրա լավ ընկեր և դրկից Բժիշկ Վաթսոնը, ոխերիմ թշնամի Մորիարտին, տանտիրուհի Տիկին Հադսոնը հաjտնի գաղափարի մի մասն են դարձել, Շերլոկի՝ օրենքին ծառայող արտասովոր դեդուկցիոն մտածելակերպի, իր՝ թմրանյութերի տխրահռչակ օգտագործման և նրա հայտնի «Էլեմենտար է, հարգելի՛ Վաթսոն» արտահայտության հետ մեկտեղ: Սակայն, Հոլմսի կերպարի մի շարք բնորոշ գծեր չեն հիշատակվում Արթուր Քոնան Դոյլի բնագրերում: Դոյլի հմուտ խուզարկուն հանցանքները բացահայտում է բոլոր հնարավոր եղանակներով, ոչ միայն դեդուկցիայի մեթոդով: Նա խորհրդածում է, երբեմն գուշակում և սովորաբար սխալ ենթադրություններ անում: Ավելին, Տիկին Հադսոնի մասին համարյա չի նշվում, ոչ ոք չի ասում «Էլեմենտար է, Վաթսոն», և խուզարկուն և իր ընկերը հիմնականում առանձին են ապրում: Մորիարտին` գլխավոր չարագործը, միայն երկու պատմվածքներում է հիշատակվում, խուզարկուի` թմրադեղեր օգտագործելը առաջին երկու պատմվածքներից հետո չի հիշատակվում, և անգլիական իրավական համակարգը ամբողջովին չէր կլանել Հոլմսին: Նա օրենքին հնազանդվելու փոխարեն նախընտրում էր բնական արդարության հաստատման իր եղանակները: Վերջապես, Հոլմսի լեգենդի մի շարք ակնառու առանձնահատկությունները նույնպես չեն պատկանում Դոյլի գրչին: Որսորդական գլխարկը և վերարկուն առաջին անգամ պատկերվել են Սիդնի Փեդջեթի կողմից, որը գրքի առաջին պատկերազարդողն էր: Ճկվող ծխամորճը ընտրել էր ամերիկացի դերասան Ուիլիամ Ջիլլետտեն, որ հանդիսատեսը բեմից իր դեմքը ավելի պարզ տեսնի, և «Էլեմենտար է, Վաթսոն» արտահայտությունը հորինել է գրող-կատակերգակ Փ. Ջ. Վոուդհաուսը: Այսպիսով, ո՞վ է իրական Շերլոկ Հոլմսը: Ո՞վ է հնարամիտ խուզարկուն և որտե՞ղ ենք մենք կարող նրան գտնել: Գրքի սիրահարները կարող են ասել` իրական Շերլոկի նախատիպը Արթուր Քոնան Դոյլի համալսարանական ուսուցիչ Ջոզեֆ Բելլն է: Բանն այն է, որ Շերլոկի կերպարի մեծաքանակ վերամշակումները ստվեր են գցել կերպարի տվյալ նախատիպի վրա` Դոյլի դետեկտիվը դարձնելով անճանաչելի: Գոյություն ունի այս հարցի ավելի բարդ, սակայն, ավելի գոհացնող պատասխան, բայց մինչ դրան անցնելը պետք է կենտրոնանանք մեծն խուզարկուի կերպարի մեծաքանակ վերամշակումների վրա: Քոնան Դոյլի` 1887 թվականին գրված առաջին պատմվածքից հետո ստեղծվել են Հոլմսի կերպարի հազարավոր վերամշակումներ` դարձնելով նրան աշխարհի ամենամշակված գրական կերպարը: Այս գործընթացը սկսվել է վիկտորիանական բեմական վերամշակումներով և շարունակվել մինչև կինոմատոգրաֆիայի հայտնագործումը: Միայն 20-րդ դարի քսանական թվականների ընթացքում ստեղծվել են Հոլմսի կերպարի ավելի քան 100 կինոտարբերակներ: Այդ ժամանակվանից սկսած, մեծաթիվ այլ վերամշակումներ կային գրականության մեջ, ֆիլմերում, հեռուստատեսությամբ, բեմի վրա և ռադիոյով: Հոլմսը մարդկանց կողմից ընկալվել է տարբեր, հաճախ, հակասական եղանակներով: Այս վերամշակումները խոսում են Հոլմսի կերպարի ժողովրդականության և ճկունության մասին: Օրինակ, նա պատկերվել է մի շարք հակաազգայնական քարոզչական ֆիլմերում II Համաշխարհային Պատերազմի ժամանակ: Ե'վ Ուինսթոն Չերչիլը, և' Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը նրա մեծ սիրահարներ էին. վերջինս անգամ անդամակցել էր «Բեյքեր Սթրիթի Օրինազանցներին»` Հոլմսի լեգենդի սիրահարների ակումբին, և մի գաղտնի ծառայակետ էլ անվանել էր Բեյքեր Սթրիթ: Սակայն, նույն ժամանակահատվածում Հոլմսին պատկերել են տարբեր գերմանական կինոնկարներում, որոնցից շատերը, ենթադրաբար, եղել են Ադոլֆ Հիտլերի սիրված ֆիլմերը: Վերադառնանք մեր հարցին: Խնդրում ենք իսկական Շերլոկ Հոլմսին ոտքի կանգնել: Իրականում, անհամար վերամշակումները Հոլմսի կերպարը դարձրել են պոլիմպսեստ: Շերլոկը մշակութային արժեք է, որը ժամանակի ընթացքում միշտ փոփոխվում է, երբ յուրաքանչյուր նոր վերամշակում իր նախորդներից հայտնի է դառնում: Սա նշանակում է, որ Շերլոկը անընդհատ վերափոխվում է, հաճախ մարմնավորելով այնպիսի գաղափարներ և արժեքներ, որոնք տարբերվում են Դոյլի պատկերացումներից: Յուրաքանչյուր պատմվածքի ավարտից հետո Շերլոկը նոր կյանք է ստանում, մի քիչ վերափոխված, գուցե, նոր դեմքով և նոր ոճով, սակայն հիմնականում այն հին Շերլոկը, մեր Շերլոկը: