1 00:00:07,799 --> 00:00:11,044 Վիկտորիանական Լոնդոնի մշուշապատ, գազային լապտերներով լուսավառված 2 00:00:11,044 --> 00:00:14,500 փողոցներում առաջին անգամ հայտնվելուց հարյուր տարի հետո 3 00:00:14,500 --> 00:00:18,231 Շերլոկ Հոլմսը դարձել է աշխարհահռչակ: 4 00:00:18,231 --> 00:00:21,483 Անգամ նրա հանդերձանքը և աքսեսուարներն են հանրաճանաչ՝ 5 00:00:21,483 --> 00:00:22,998 իր վերարկուն, 6 00:00:22,998 --> 00:00:24,445 որսորդական գլխարկը, 7 00:00:24,445 --> 00:00:26,250 ճկված ծխամորճը, 8 00:00:26,250 --> 00:00:29,725 նաև գրքի մի շարք կերպարներ՝ նրա լավ ընկեր և դրկից Բժիշկ Վաթսոնը, 9 00:00:29,725 --> 00:00:31,785 ոխերիմ թշնամի Մորիարտին, 10 00:00:31,785 --> 00:00:33,974 տանտիրուհի Տիկին Հադսոնը 11 00:00:33,974 --> 00:00:37,161 հաjտնի գաղափարի մի մասն են դարձել, 12 00:00:37,161 --> 00:00:39,780 Շերլոկի՝ օրենքին ծառայող 13 00:00:39,780 --> 00:00:42,439 արտասովոր դեդուկցիոն մտածելակերպի, 14 00:00:42,439 --> 00:00:44,660 իր՝ թմրանյութերի տխրահռչակ օգտագործման 15 00:00:44,660 --> 00:00:49,230 և նրա հայտնի «Էլեմենտար է, հարգելի՛ Վաթսոն» արտահայտության հետ մեկտեղ: 16 00:00:49,230 --> 00:00:52,420 Սակայն, Հոլմսի կերպարի մի շարք բնորոշ գծեր 17 00:00:52,420 --> 00:00:56,155 չեն հիշատակվում Արթուր Քոնան Դոյլի բնագրերում: 18 00:00:56,155 --> 00:01:00,499 Դոյլի հմուտ խուզարկուն հանցանքները բացահայտում է բոլոր հնարավոր եղանակներով, 19 00:01:00,499 --> 00:01:02,240 ոչ միայն դեդուկցիայի մեթոդով: 20 00:01:02,240 --> 00:01:08,162 Նա խորհրդածում է, երբեմն գուշակում և սովորաբար սխալ ենթադրություններ անում: 21 00:01:08,162 --> 00:01:10,901 Ավելին, Տիկին Հադսոնի մասին համարյա չի նշվում, 22 00:01:10,901 --> 00:01:13,823 ոչ ոք չի ասում «Էլեմենտար է, Վաթսոն», 23 00:01:13,823 --> 00:01:17,438 և խուզարկուն և իր ընկերը հիմնականում առանձին են ապրում: 24 00:01:17,438 --> 00:01:21,707 Մորիարտին` գլխավոր չարագործը, միայն երկու պատմվածքներում է հիշատակվում, 25 00:01:21,707 --> 00:01:25,508 խուզարկուի` թմրադեղեր օգտագործելը առաջին երկու պատմվածքներից հետո չի հիշատակվում, 26 00:01:25,508 --> 00:01:29,309 և անգլիական իրավական համակարգը ամբողջովին չէր կլանել Հոլմսին: 27 00:01:29,309 --> 00:01:32,544 Նա օրենքին հնազանդվելու փոխարեն նախընտրում էր 28 00:01:32,544 --> 00:01:35,261 բնական արդարության հաստատման իր եղանակները: 29 00:01:35,261 --> 00:01:38,607 Վերջապես, Հոլմսի լեգենդի մի շարք ակնառու առանձնահատկությունները 30 00:01:38,607 --> 00:01:40,444 նույնպես չեն պատկանում Դոյլի գրչին: 31 00:01:40,444 --> 00:01:44,500 Որսորդական գլխարկը և վերարկուն առաջին անգամ պատկերվել են Սիդնի Փեդջեթի կողմից, 32 00:01:44,500 --> 00:01:47,042 որը գրքի առաջին պատկերազարդողն էր: 33 00:01:47,042 --> 00:01:51,195 Ճկվող ծխամորճը ընտրել էր ամերիկացի դերասան Ուիլիամ Ջիլլետտեն, 34 00:01:51,195 --> 00:01:55,094 որ հանդիսատեսը բեմից իր դեմքը ավելի պարզ տեսնի, 35 00:01:55,094 --> 00:01:57,605 և «Էլեմենտար է, Վաթսոն» արտահայտությունը 36 00:01:57,605 --> 00:02:01,722 հորինել է գրող-կատակերգակ Փ. Ջ. Վոուդհաուսը: 37 00:02:01,722 --> 00:02:04,487 Այսպիսով, ո՞վ է իրական Շերլոկ Հոլմսը: 38 00:02:04,487 --> 00:02:07,771 Ո՞վ է հնարամիտ խուզարկուն և որտե՞ղ ենք մենք կարող նրան գտնել: 39 00:02:07,771 --> 00:02:10,356 Գրքի սիրահարները կարող են ասել` իրական Շերլոկի նախատիպը 40 00:02:10,356 --> 00:02:15,003 Արթուր Քոնան Դոյլի համալսարանական ուսուցիչ 41 00:02:15,003 --> 00:02:17,011 Ջոզեֆ Բելլն է: 42 00:02:17,011 --> 00:02:21,768 Բանն այն է, որ Շերլոկի կերպարի մեծաքանակ վերամշակումները ստվեր են գցել 43 00:02:21,768 --> 00:02:24,477 կերպարի տվյալ նախատիպի վրա` 44 00:02:24,477 --> 00:02:28,048 Դոյլի դետեկտիվը դարձնելով անճանաչելի: 45 00:02:28,048 --> 00:02:29,958 Գոյություն ունի այս հարցի ավելի բարդ, 46 00:02:29,958 --> 00:02:33,169 սակայն, ավելի գոհացնող պատասխան, 47 00:02:33,169 --> 00:02:36,253 բայց մինչ դրան անցնելը պետք է կենտրոնանանք 48 00:02:36,253 --> 00:02:39,159 մեծն խուզարկուի կերպարի մեծաքանակ վերամշակումների վրա: 49 00:02:39,159 --> 00:02:42,537 Քոնան Դոյլի` 1887 թվականին գրված առաջին պատմվածքից հետո 50 00:02:42,537 --> 00:02:45,825 ստեղծվել են Հոլմսի կերպարի հազարավոր վերամշակումներ` 51 00:02:45,825 --> 00:02:50,939 դարձնելով նրան աշխարհի ամենամշակված գրական կերպարը: 52 00:02:50,939 --> 00:02:54,319 Այս գործընթացը սկսվել է վիկտորիանական բեմական վերամշակումներով և 53 00:02:54,319 --> 00:02:57,083 շարունակվել մինչև կինոմատոգրաֆիայի հայտնագործումը: 54 00:02:57,083 --> 00:03:00,303 Միայն 20-րդ դարի քսանական թվականների ընթացքում 55 00:03:00,303 --> 00:03:03,664 ստեղծվել են Հոլմսի կերպարի ավելի քան 100 կինոտարբերակներ: 56 00:03:03,674 --> 00:03:07,157 Այդ ժամանակվանից սկսած, մեծաթիվ այլ վերամշակումներ կային գրականության մեջ, 57 00:03:07,157 --> 00:03:07,970 ֆիլմերում, 58 00:03:07,970 --> 00:03:09,063 հեռուստատեսությամբ, 59 00:03:09,063 --> 00:03:09,842 բեմի վրա 60 00:03:09,842 --> 00:03:10,997 և ռադիոյով: 61 00:03:10,997 --> 00:03:13,727 Հոլմսը մարդկանց կողմից ընկալվել է տարբեր, 62 00:03:13,727 --> 00:03:17,203 հաճախ, հակասական եղանակներով: 63 00:03:17,203 --> 00:03:20,587 Այս վերամշակումները խոսում են Հոլմսի կերպարի ժողովրդականության 64 00:03:20,587 --> 00:03:22,746 և ճկունության մասին: 65 00:03:22,746 --> 00:03:27,569 Օրինակ, նա պատկերվել է մի շարք հակաազգայնական քարոզչական ֆիլմերում 66 00:03:27,569 --> 00:03:29,311 II Համաշխարհային Պատերազմի ժամանակ: 67 00:03:29,311 --> 00:03:32,074 Ե'վ Ուինսթոն Չերչիլը, և' Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 68 00:03:32,074 --> 00:03:34,134 նրա մեծ սիրահարներ էին. 69 00:03:34,134 --> 00:03:37,586 վերջինս անգամ անդամակցել էր «Բեյքեր Սթրիթի Օրինազանցներին»` 70 00:03:37,586 --> 00:03:39,997 Հոլմսի լեգենդի սիրահարների ակումբին, 71 00:03:39,997 --> 00:03:43,567 և մի գաղտնի ծառայակետ էլ անվանել էր Բեյքեր Սթրիթ: 72 00:03:43,567 --> 00:03:45,397 Սակայն, նույն ժամանակահատվածում 73 00:03:45,397 --> 00:03:49,399 Հոլմսին պատկերել են տարբեր գերմանական կինոնկարներում, 74 00:03:49,399 --> 00:03:53,605 որոնցից շատերը, ենթադրաբար, եղել են Ադոլֆ Հիտլերի սիրված ֆիլմերը: 75 00:03:53,605 --> 00:03:56,058 Վերադառնանք մեր հարցին: 76 00:03:56,058 --> 00:03:59,185 Խնդրում ենք իսկական Շերլոկ Հոլմսին ոտքի կանգնել: 77 00:03:59,185 --> 00:04:03,910 Իրականում, անհամար վերամշակումները Հոլմսի կերպարը դարձրել են պոլիմպսեստ: 78 00:04:03,910 --> 00:04:06,005 Շերլոկը մշակութային արժեք է, 79 00:04:06,005 --> 00:04:11,382 որը ժամանակի ընթացքում միշտ փոփոխվում է, երբ յուրաքանչյուր նոր վերամշակում 80 00:04:11,382 --> 00:04:13,601 իր նախորդներից հայտնի է դառնում: 81 00:04:13,601 --> 00:04:16,369 Սա նշանակում է, որ Շերլոկը անընդհատ վերափոխվում է, 82 00:04:16,369 --> 00:04:20,323 հաճախ մարմնավորելով այնպիսի գաղափարներ և արժեքներ, 83 00:04:20,323 --> 00:04:22,521 որոնք տարբերվում են Դոյլի պատկերացումներից: 84 00:04:22,521 --> 00:04:26,931 Յուրաքանչյուր պատմվածքի ավարտից հետո Շերլոկը նոր կյանք է ստանում, 85 00:04:26,931 --> 00:04:28,760 մի քիչ վերափոխված, գուցե, 86 00:04:28,760 --> 00:04:32,626 նոր դեմքով և նոր ոճով, 87 00:04:32,626 --> 00:04:35,432 սակայն հիմնականում այն հին Շերլոկը, 88 00:04:35,432 --> 00:04:37,372 մեր Շերլոկը: