Վիկտորիանական Լոնդոնի մշուշապատ,
գազային լապտերներով լուսավառված
փողոցներում առաջին անգամ
հայտնվելուց հարյուր տարի հետո
Շերլոկ Հոլմսը դարձել է աշխարհահռչակ:
Անգամ նրա հանդերձանքը և
աքսեսուարներն են հանրաճանաչ՝
իր վերարկուն,
որսորդական գլխարկը,
ճկված ծխամորճը,
նաև գրքի մի շարք կերպարներ՝
նրա լավ ընկեր և դրկից Բժիշկ Վաթսոնը,
ոխերիմ թշնամի Մորիարտին,
տանտիրուհի Տիկին Հադսոնը
հաjտնի գաղափարի մի մասն են դարձել,
Շերլոկի՝ օրենքին ծառայող
արտասովոր դեդուկցիոն մտածելակերպի,
իր՝ թմրանյութերի տխրահռչակ օգտագործման
և նրա հայտնի «Էլեմենտար է, հարգելի՛
Վաթսոն» արտահայտության հետ մեկտեղ:
Սակայն, Հոլմսի կերպարի մի շարք բնորոշ գծեր
չեն հիշատակվում Արթուր
Քոնան Դոյլի բնագրերում:
Դոյլի հմուտ խուզարկուն հանցանքները
բացահայտում է բոլոր հնարավոր եղանակներով,
ոչ միայն դեդուկցիայի մեթոդով:
Նա խորհրդածում է, երբեմն գուշակում և
սովորաբար սխալ ենթադրություններ անում:
Ավելին, Տիկին Հադսոնի մասին
համարյա չի նշվում,
ոչ ոք չի ասում «Էլեմենտար է, Վաթսոն»,
և խուզարկուն և իր ընկերը հիմնականում
առանձին են ապրում:
Մորիարտին` գլխավոր չարագործը,
միայն երկու պատմվածքներում է հիշատակվում,
խուզարկուի` թմրադեղեր օգտագործելը առաջին
երկու պատմվածքներից հետո չի հիշատակվում,
և անգլիական իրավական համակարգը
ամբողջովին չէր կլանել Հոլմսին:
Նա օրենքին հնազանդվելու
փոխարեն նախընտրում էր
բնական արդարության հաստատման
իր եղանակները:
Վերջապես, Հոլմսի լեգենդի մի շարք ակնառու
առանձնահատկությունները
նույնպես չեն պատկանում Դոյլի գրչին:
Որսորդական գլխարկը և վերարկուն առաջին
անգամ պատկերվել են Սիդնի Փեդջեթի կողմից,
որը գրքի առաջին պատկերազարդողն էր:
Ճկվող ծխամորճը ընտրել էր ամերիկացի
դերասան Ուիլիամ Ջիլլետտեն,
որ հանդիսատեսը բեմից իր
դեմքը ավելի պարզ տեսնի,
և «Էլեմենտար է, Վաթսոն» արտահայտությունը
հորինել է գրող-կատակերգակ
Փ. Ջ. Վոուդհաուսը:
Այսպիսով, ո՞վ է իրական Շերլոկ Հոլմսը:
Ո՞վ է հնարամիտ խուզարկուն և որտե՞ղ ենք
մենք կարող նրան գտնել:
Գրքի սիրահարները կարող են ասել`
իրական Շերլոկի նախատիպը
Արթուր Քոնան Դոյլի համալսարանական ուսուցիչ
Ջոզեֆ Բելլն է:
Բանն այն է, որ Շերլոկի կերպարի մեծաքանակ
վերամշակումները ստվեր են գցել
կերպարի տվյալ նախատիպի վրա`
Դոյլի դետեկտիվը դարձնելով անճանաչելի:
Գոյություն ունի այս հարցի ավելի բարդ,
սակայն, ավելի գոհացնող պատասխան,
բայց մինչ դրան անցնելը պետք է կենտրոնանանք
մեծն խուզարկուի կերպարի մեծաքանակ
վերամշակումների վրա:
Քոնան Դոյլի` 1887 թվականին գրված
առաջին պատմվածքից հետո
ստեղծվել են Հոլմսի կերպարի
հազարավոր վերամշակումներ`
դարձնելով նրան աշխարհի
ամենամշակված գրական կերպարը:
Այս գործընթացը սկսվել է
վիկտորիանական բեմական վերամշակումներով և
շարունակվել մինչև
կինոմատոգրաֆիայի հայտնագործումը:
Միայն 20-րդ դարի քսանական
թվականների ընթացքում
ստեղծվել են Հոլմսի կերպարի
ավելի քան 100 կինոտարբերակներ:
Այդ ժամանակվանից սկսած, մեծաթիվ այլ
վերամշակումներ կային գրականության մեջ,
ֆիլմերում,
հեռուստատեսությամբ,
բեմի վրա
և ռադիոյով:
Հոլմսը մարդկանց կողմից ընկալվել է տարբեր,
հաճախ, հակասական եղանակներով:
Այս վերամշակումները խոսում են Հոլմսի
կերպարի ժողովրդականության
և ճկունության մասին:
Օրինակ, նա պատկերվել է մի շարք
հակաազգայնական քարոզչական ֆիլմերում
II Համաշխարհային
Պատերազմի ժամանակ:
Ե'վ Ուինսթոն Չերչիլը,
և' Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը
նրա մեծ սիրահարներ էին.
վերջինս անգամ անդամակցել էր
«Բեյքեր Սթրիթի Օրինազանցներին»`
Հոլմսի լեգենդի սիրահարների ակումբին,
և մի գաղտնի ծառայակետ էլ
անվանել էր Բեյքեր Սթրիթ:
Սակայն, նույն ժամանակահատվածում
Հոլմսին պատկերել են տարբեր
գերմանական կինոնկարներում,
որոնցից շատերը, ենթադրաբար,
եղել են Ադոլֆ Հիտլերի սիրված ֆիլմերը:
Վերադառնանք մեր հարցին:
Խնդրում ենք իսկական Շերլոկ
Հոլմսին ոտքի կանգնել:
Իրականում, անհամար վերամշակումները
Հոլմսի կերպարը դարձրել են պոլիմպսեստ:
Շերլոկը մշակութային արժեք է,
որը ժամանակի ընթացքում միշտ փոփոխվում է,
երբ յուրաքանչյուր նոր վերամշակում
իր նախորդներից հայտնի է դառնում:
Սա նշանակում է, որ Շերլոկը
անընդհատ վերափոխվում է,
հաճախ մարմնավորելով այնպիսի
գաղափարներ և արժեքներ,
որոնք տարբերվում են
Դոյլի պատկերացումներից:
Յուրաքանչյուր պատմվածքի ավարտից հետո
Շերլոկը նոր կյանք է ստանում,
մի քիչ վերափոխված, գուցե,
նոր դեմքով և նոր ոճով,
սակայն հիմնականում այն հին Շերլոկը,
մեր Շերլոկը: