Դոկտոր Մարտին Լութեր Քինգ կրտսերը,
1968 թվականի քաղաքական իրավունքներին
նվիրված ելույթի ժամանակ,
ասաց. <<Վերջում,
մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը,
այլ մեր ընկերների լռությունը>>:
Դասատու լինելով,
ես յուրացրել եմ այս խոսքը:
Ամեն օր մեր շուրջը
մենք տեսնում ենք,
ինչպես են լռության հետևանքները
դրսևորվում խտրականության,
բռնության, ցեղասպանության
և պատերազմի ձևով:
Դասարանում ես կոչ եմ անում իմ աշակերտներին
իրենց կյանքի լռությունը ուսումնասիրել
պոեզիայի միջոցով:
Մենք միասին աշխատում ենք
լռեցնել այդ տարածությունները,
ճանաչել նրանց, անվանել,
հասկանալ, որ նրանք չպետք է
ամոթանքի աղբյուր լինեն:
Փորձելով իմ դասարանում
ստեղծել մի մշակույթ,
որտեղ ուսանողները կկարողանան կիսվեն
իրենց լռություններով,
ես ստեղծեցի չորս հիմնական սկզբունք,
որոնք փակցված են
դասարանիս առջևում դրված տախտակի վրա,
և ամեն ուսանող
այն ստորագրում է տարվա սկզբին`
կարդա՛ քննադատորեն, գրի՛ր գիտակցաբար,
խոսի՛ր պարզ, պատմի՛ր քո ճշմարտությունը:
Եվ ես հաճախ եմ մտածում
այդ վերջին կետի մասին.
պատմիր քո ճշմարտությունը:
Եվ ես հասկացել եմ, որ
եթե ես ուսանողներիցս պահանջում եմ
անկեղծորեն արտահայտվել,
ապա ես պետք է ինքս պատմեմ
իմ ճշմարտությունը,
և անկեղծ լինեմ այն ժամանակների մասին,
երբ չեմ կարողացել կատարել դա:
Այդպես ես պատմեցի նրանց, որ փոքր ժամանակ`
Նոր Օռլեանի
կաթոլիկ մի ընտանիքի որդի լինելով,
մեծ պասի ժամանակ ես միշտ սովորել եմ,
որ ամենանշանակալից բանը,
որ մարդ կարող է անել,
որևէ բանից հրաժարվելն է,
այն, ինչով սովորաբար տարվում ես,
զոհաբերելն է,
որպիսի Աստծուն ապացուցես,
որ հասկանում ես նրա սրբությունը:
Ես հրաժարվեցի լիմոնադից,
ՄաքԴոնալդսից, կարտոֆիլի ֆրիից,
ֆրանսիական համբույրներից և շատ այլ բաներից:
Եվ մի տարի ես հրաժարվեցի խոսելուց:
Ես կարծում էի, ամենաթանկ բանը,
որ ես կարող եմ զոհաբերել,
իմ սեփական ձայնն է,
բայց ես կարծես թե չէի հասկանում,
որ ես դրանից արդեն վաղուց հրաժարվել եմ:
Ես ամբողջ կյանքս անց էի կացրել
մարդկանց ասելով այն,
ինչ նրանք ուզում էին լսել,
ոչ թե այն, ինչ նրանց անհրաժեշտ էր:
Ես ինքս ինձ ասում էի,
որ մտադրված չեմ որևէ մեկի խիղճը լինեմ,
քանի որ ես դեռ պետք է իմը հասկանամ:
Այսպիսով, հաճախ,
ես ուղղակի ոչինչ չէի ասում՝
իմ լռությամբ հանդարտեցնելով
անիրազեկությունը,
չհասկանալով, որ ապացույցը
բառերի կարիքը չունի
իր գոյությունը հաստատելու համար:
Երբ մի արվամոլ քրիստոնյա ծեծվել էր,
ես ձեռքերս գրպաններս դրեցի
և գլուխս կախ հեռացա,
կարծես թե նույնիսկ չէի նկատել:
Ես շաբաթներով չէի կարողանում օգտագործեմ
պահարանս, քանզի վրայի կողպեքը
հիշեցնում էր ինձ իմ կողպված շուրթերը,
երբ փողոցի անկյունում մի անտուն մարդ
պարզապես նայեց ինձ` հայացքով փնտրելով
հաստատում, որ նա արժանի էր, որ իրեն տեսնեն:
Ես ավելի մտահոգված էի
իմ Apple-ի էկրանին նայելով,
քան նրան մի խնձոր տալով:
Երբ մի կին բարեգործական
տոնակատարության ժամանակ
ասաց. <<Ես այնքան հպարտ եմ ձեզանով.
Դա երևի դժվար է՝
դաս տալ այդ խեղճ, տգետ երեխաներին>>,
ես ինձ զսպեցի,
քանի որ մեզ պետք էր նրա փողը
ավելի շատ, քան ուսանողներիս
պետք էր իրենց արժանապատվությունը:
Մենք այնքան շատ ժամանակ ենք անցկացնում
մարդկանց խոսքերը լսելով,
որ հազվադեպ ենք ուշադրություն դարձնում
այն բաներին, ինչի մասին նրանք չեն խոսում:
Լռությունը վախի մնացորդն է:
Դա այն է, երբ զգում ես,
ինչպես են քո թերությունները
կախաղան բարձրացնում լեզուդ:
Դա օդն է, որ նահանջում է
քո կրծքավանդակից,
քանի որ ապահով չի քո թոքերում:
Լռությունը Ռուանդայի ցեղասպանությունն է:
Լռությունը Կատրինա փոթորկն է:
Դա այն է, ինչ լսում ես, երբ բավականաչափ
պարկ չկա դիակները փոխադրելու համար:
Դա կապված խեղդօղակի ձայնն է:
Դա այրվածք է: Դա կապանք է:
Դա առավելություն է: Դա ցավ է:
Ուշ է ընտրել ձեր կռիվները,
երբ կռիվները արդեն ձեզ են ընտրել:
Ես թույլ չեմ տա, որ լռությունը
փաթաթվի իմ անվճռականության շուրջ:
Ես քրիստոնյաին կասեմ, որ նա առյուծ է.
քաջության և պայծառության սրբոց:
Ես կհարցնեմ այն անտուն մարդուն,
թե ինչ է նրա անունը
և ինչպես է անցել նրա օրը, քանի որ երբեմն
մարդկանց պարզապես
մարդկային վերաբերմունք է պետք:
Ես կասեմ այն կնոջը,
որ իմ ուսանողները խոսում են
տրանսցենդենտալիզմից այնպես,
կարծես նրանք Թորոն են,
և այն փաստը, որ դու
Գազտնալսում ֆիլմից մի դրվագ ես դիտել,
դեռ չի նշանակում,
որ դու որևէ բան գիտես երեխաներիս մասին:
Այսպիսով, այս տարի`
ոիևէ բանից հրաժարվելու տեղը,
ես ամեն օր կապրեմ այնպես, կարծես թէ
լեզվիս տակ մի բարձրախոս է դրված,
արգելակումիս ներքևն ել մի բեմ է:
Որովհետև ու՞մ է պետք հորինված մի ճառաբեմ
երբ այն, ինչ քեզ միշտ պետք էր,
քո ձայնն է:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)