"Այս երկրում բոլորը պետք է սովորեն՝ ինչպես համակարգչով ծրագրավորել ...
որովհետև դա սովորեցնում է մտածել": Սթիվ Ջոբս
Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, Օլիվիա:
Աստղագնաց:
Ուզում եմ նորաձևության դիզայներ դառնալ:
Բասկետբոլ խաղացող:
Ուզում եմ դերասան դառնալ:
Բժիշկ:
Ուսուցիչ:
Շեֆ խոհարար:
Արվեստագետ:
Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս:
Ջրահարս:
Գիտե՞ս ով է համակարգչային ծրագրավորողը:
Ահա... ոչ:
Ոչ:
Մմմմ, ոչ:
Կարծում եմ՝ մի բան է, որ ունի կոդեր, և այնպիսի բան է, որ առեղծված է վերծանում:
Կարծում եմ, որ նրանք...
Մմմմ, սպասեք՝ ի՞նչ:
... համակարգչային ծրագրավորող:
... ոչ...:
Հիմա գրեթե ամեն ինչ մի փոքր ծրագրավորում է պահանջում:
Եվ այսպես, ի՞նչ է դա:
Ծրագրավորումը բացատրում է քո համակարգչին, թե ինչ ես ուզում, որ նա անի քեզ համար:
Երբ ծրագրավորում ես, սովորեցնում ես տիեզերքի ամենապարզ բանին՝ համակարգչին,
որ նա ինչ-որ բան անի:
Ծրագրավորումը միակ բաներից է աշխարհում,
որտեղ կարող ես նստել և լիովին նոր բան զրոյից ստեղծել,
այն ինչ ուզում ես:
Դա նման չէ երաժշտական գործիք նվագելուն կամ այլ բանի, ասենք՝ սպորտով զբաղվելուն:
Դա կարող է ճնշող լինել, բայց ժամանակի հետ վարժվում ես:
Ծրագրավորումը մի բան է, որ կարելի է սովորել:
Գիտեմ, որ դա կարող է հոգնեցնող լինել, չնայած հոգնեցնող շատ բաներ կան:
Բայց կա՞ մի բան, որ հոգնեցնող չի դառնում:
Շատ ծրագրավորման տեսակներ իրականում շատ պարզ են:
Դա նման է խնդիրները մասերի բաժանելուն,
հետո գալիս են բարդ ալգորիթմները, ինչպես հաճախ մտածում են մարդիկ:
Եթե դա պարզ բան է, ապա ինչո՞ւ շատերը չեն անում:
10 տարի անց 1.4 միլիոն աշխատող կլինի համակարգչային ոլորտում,
և միայն 400.000-ը կլինեն ավարտած որակավորմամբ:
Դա պակաս է միլիոն մարդուց:
Ինչպե՞ս սկսել:
Երբ երեխա էի, տարված էի քարտեզներով:
Հատկապես քաղաքներով:
Ես սովորեցրի ինքս ինձ՝ ինչպես ծրագրավորել:
Ես շատ հստակ նպատակ ունեի, թե ինչ եմ ուզում անել,
ուզում էի տեսնել քաղաքի քարտեզն իմ էկրանին և խաղալ դրանով,
որոշ բաներ դնել քարտեզին, որոշները՝ հեռացնել,
տեսնել, թե ինչ է տեղի ունենում քաղաքում, ինչպես է դա աշխատում,
ինչպիսին է կյանքը դառնում, ինչպես է այն շնչում:
Լավագույն միջոցը ծրագրաշար օգտագործելն էր, որ
որոշեի, թե երբ կլինեն դպրոցիս միացյալ դասերը:
Որպեսզի որոշեմ, թե որ աղջիկները կլինեն այդ դասին:
Առաջին ծրագիրը, որ գրեցի, հարցնում էր՝
ո՞րն է սիրածդ գույնը կամ քանի՞ տարեկան ես:
Նախ սովորեցի՝ ինչպես անել, որ էկրանին կանաչ օղակ և կարմիր քառակուսի հայտնվեն:
Առաջին անգամ մի բան ստեղծեցի, որ ասում էր՝ Բարև աշխարհ:
Եվ ստիպեցի, որ համակարգիչը դա անի: Դա ապշեցուցիչ էր:
Երբ ծրագրավորում սովորեցի, այդ դատարկ պատը վերածվեց դռների:
Եվ բացելով դռները, ի վերջո որ լույս է հայտնվում:
Ինձ համար ավարտուն ծրագիրը նման է լույսով լի կառույցի:
Բոլոր անկյունները լուսավորված են, հասկանում ես դրա կառուցվածքը:
Դա շատ հրաշալի զգացում է, երբ իրականացնում ես այն:
Շատ ժամանակ տևեց, մինչև իմ ձեռքերով ստեղծեցի դա,
ստեղծեցի կոդ, ծրագրեր:
Դա ստեղծարարությունն արտահայտելու մեկ այլ ուղի է:
Կարծում եմ հիմա ստեղծարարության մեծ առաջընթաց կա:
Մարդիկ ստեղծում են իրենց սեփական շարֆերն ու գլխարկները:
Գրում են իրենց սեփական ծրագրերը:
Հիմա դա պարզապես սահմանափակված է մեր երևակայությամբ:
Եվ թե ինչ տեսակի գաղափարներ...
ինչ տեսակի մտածելակերպ կարող ես կառուցել համակարգչում,
որը կանի այն ամենը, որ նախկինում անհնար էր:
Բոլոր լավագույն բաները կառուցվում են թիմերով:
Երբ համախմբվում են մի խումբ խելացի մարդիկ:
Դուք փորձարկում եք ձեր գաղափարները, խրախուսում իրար:
Հենց դա էլ մեզ հաջողակ դարձրեց:
Այդքան էլ լավ չէ, երբ միայնակ 3 շաբաթ, օրը 24 ժամ անընդմեջ ծրագրավորում ես:
Հրաշքը կատարվեց, երբ բոլորս նույն գործին անցնանք՝ համագործակցելով և կառուցելով նույն բանը միասին:
Հիմա աշխարհում ծրագրավորող ինժեներների ու մարդկանց
շատ մեծ կարիք կա, քան երբևէ:
Եվ այսպես, մենք բոլորս ապրում ենք այս զարմանահրաշ կյանքով:
Լավագույն մարդկանց ձեռք բերելու համար մենք մեր գրասենյակը դարձրել ենք հրանավորինս հրաշալի:
(ի՞նչ կանեիր, եթե չվախենայիր)
Մենք ունենք հրաշալի շեֆ խոհարար:
Անվճար ուտելիք:
Նախաշաճ, ճաշ, ընթրիք:
Անվճար լվացքատուն:
Թեթև ուտելիքներ:
Անգամ խաղալու տեղեր, տեսախաղեր, սկուտերներ:
Կան ահա այս բոլոր հետաքրքիր բաները մեր գրասենյակում,
վայրեր, որտեղ մարդիկ կարող են խաղալ, հանգստանալ,
մտածել, երաժշտություն լսել, ստեղծագործել:
Ես վիճակագրություն եմ կատարել ԱՄՆ-ի աշխատանքային բյուրոյում,
և պարզեցի, որ աշխատողների մեկ-երրորդը, որ ասենք՝
կառավարությունում են աշխատում,
կատարում են ծրագրավորման աշխատաքներ:
Բայց մնացածը, որն ավելի մեծ մասն է կազմում,
բաշխվում են մյուս բոլոր աշխատանքների միջև:
Եվ ստացվում է, որ համակարգիչներն ամենուր են:
Ուզում ես գյուղատնտեսության ոլորտո՞ւմ աշխատել:
Կամ բնապահպանությա՞ն:
Կամ մշակող արդյունաբերության ոլորտո՞ւմ: Այս բոլոր ոլորտներում դրանք առկա են:
Հիմա 2013 թ.ն է, և մենք կախված ենք տեխնոլոգիաներից, որ հաղորդակցվենք,
բանկային ծառայություններից օգտվենք:
Տեղեկատվություն ստանանք, բայց մեզնից ոչ ոք չգիտի կոդ գրել-կարդալ:
Ուրիշ ի՞նչ կարելի է փոխել ծրագրավորմամբ:
Ուրիշ ի՞նչ կարող ենք անել:
Թիֆանի՞:
Օրինակ՝ իմ ուսանողները Scratch կամ ծրագրավորում սովորելուց հետո
այլևս չեն խուսափում խնդիրներից, այլ փորձում են լուծել դրանք:
Դա ստեղծում է վերլուծողական մտածելակերպ:
խնդիրներ լուծելու հմտություն:
Նրանք դա կարող են կիրառել մաթեմատիկան դասարանում, կամ ընթերցանությունը զարգացնելիս:
Մենք համատեղում ենք գիտությունը ծրագրավորման հետ, և ես տեսա իմ միավորները աճել են 30%-ով:
Երբ ես դպրոցում էի, հաճախում էի հետդպրոցական խմբակի, որ կոչվում էր "Whizz Kids":
Բոլորը սկսեցին ծիծաղել ինձ վրա, դե գիտեք դա ինչպես է լինում:
Ես մտածում էի՝ ինձ չի հետաքրքրում, ես կարծում եմ սա հավես է...
Ես շատ բան եմ սովորել, իսկ այդ խմբից շատերը ծրագրավորող են աշխատում":
Դա կարևոր է այդ երեխաների համար:
Դա պետք է պարտադիր լինի:
Այս մոլորակի քաղաքացի լինելու համար:
Կոդ գրելու և կարդալու համար:
Կարծում եմ՝ պետք է քչից սկսել:
Կարծում եմ՝ թյուրիմացություն է մտածել, որ
պետք է սովորես տեղեկատվության այս մեծ կառույցը, նախքան որևէ բան անել կարողանալը:
Պարտադիր չէ, որ տաղանդ լինես, որ իմանաս՝ ինչպես ծրագրավորել:
Գումարում, հանում. ահա և ամբողջը:
Պետք է որ իմանաս բազմապատկման աղյուսակը:
Կարիք չունես ծրագրավորման տաղանդ լինել:
Կարիք կա՞ տաղանդավոր լինել՝ կարդալու համար կամ մաթեմատիկա անելու համար:
Ոչ:
Ոչ:
Եթե մեկն ինձ ասեր, որ ծրագրաշարը մարդկայնության մասին է,
որ դա մարդկանց օգնելու համար է՝ համակարգչային տեխնոլոգիաների միջոցով,
Դա կփոխեր իմ մտահորիզոնը շատ ավելի շուտ:
Դու կա՛մ փորձում ես շատ փող աշխատել, կա՛մ ուզում ես փոխել աշխարհը:
Համակարգչային ծրագրավորումը մեծապես ուժեղացնում է սովորելու հմտությունը,
գաղափարներ ստեղծելու, դա քո ձեռքերում տեսնելու ունակությությունը,
կոճակ սեղմել կարողանալը, հետո դա ողջ մարդկությանը հանձնելը...
Մենք առաջին սերունդն ենք աշխարհում, որ երբևէ ունեցել է նման փորձառություն:
Վաղվա ծրագրավորողները ապագայի հրաշագործներն են:
Դու կունենաս կախարդական ուժեր՝ մյուսների հետ համեմատած:
Դա հրաշալի է:
Դա ամենից շատն է մոտեցնում է գերտիրապետությանը:
Լավ ծրագրավորողներն այսօրվա հերոսներն են:
Ահա այսքանը: