0:00:00.000,0:00:13.000 (Երաժշտություն) 0:00:13.000,0:00:18.000 Դպրոցում ամեն օր 0:00:18.000,0:00:20.000 անթիվ ժամեր են ծախսվում 0:00:20.000,0:00:22.000 տարբեր հարցերի պատասխաններ գտնելու համար: 0:00:22.000,0:00:25.000 Բայց այժմ մենք հակառակը կանենք: 0:00:25.000,0:00:28.000 Մենք կկենտրոնանանք այնպիսի հարցերի վրա, որոնց պատասխանել հնարավոր չէ, 0:00:28.000,0:00:31.000 քանի որ պատասխաններն անհայտ են: 0:00:31.000,0:00:34.000 Երբ փոքր էի, սովորություն ունեի գլուխ կոտրել շատ հարցերի վրա: 0:00:34.000,0:00:37.000 Օրինակ` ինչի՞ է նման 0:00:37.000,0:00:39.000 շուն լինելը: 0:00:39.000,0:00:42.000 Արդյո՞ք ձկները ցավ զգում են, իսկ միջատնե՞րը: 0:00:42.000,0:00:46.000 Մեծ պայթունը պարզապես պատահականությու՞ն էր: 0:00:46.000,0:00:49.000 Կա արդյո՞ք Աստված: 0:00:49.000,0:00:53.000 Եվ եթե կա, ինչո՞ւ ենք մենք այդքան համոզված, որ նա տղամարդ է, այլ ոչ թե կին: 0:00:53.000,0:00:56.000 Ինչո՞ւ են այդքան շատ անմեղ մարդիկ ու կենդանիներ տառապում սարսափելի բաներից: 0:00:56.000,0:00:59.000 Իսկապե՞ս իմ կյանքը պլանավորված է: 0:00:59.000,0:01:02.000 Ապագան նո՞ր պետք է գրվի, 0:01:02.000,0:01:04.000 թե՞ այն արդեն գրված է 0:01:04.000,0:01:07.000 և մենք պարզապես այն չենք տեսնում: Բայց այդ դեպքում ես ունե՞մ ազատ կամք: 0:01:07.000,0:01:10.000 Ինչ էլ լինի, ո՞վ եմ ես: Մի՞թե ես միայն բիոլոգիական մեքենա եմ: 0:01:10.000,0:01:13.000 Այդ դեպքում ինչո՞ւ ես գիտակցություն ունեմ: 0:01:13.000,0:01:17.000 Ի՞նչ է գիտակցությունը: Արդյո՞ք ռոբոտներն էլ մի օր գիտակցություն կունենան: 0:01:17.000,0:01:20.000 Ես նկատի ունեմ, ես համոզված էի, 0:01:20.000,0:01:23.000 որ մի օր կստանամ այս բոլոր հարցերի պատասխանները: 0:01:23.000,0:01:27.000 Նկատի ունեմ, որ ինչ-որ մեկը պիտի իմանա, այդպես չէ՞: 0:01:27.000,0:01:31.000 Ահա.. ի՞նչ եք կարծում: Ոչ ոք չգիտի: 0:01:31.000,0:01:34.000 Այժմ այս հարցերը առավել քան երբեք ինձ հանգիստ չեն տալիս: 0:01:34.000,0:01:37.000 Բայց դրանց մեջ խորանալը շատ հետաքրքիր է, 0:01:37.000,0:01:40.000 քանի որ այն տանում է քեզ դեպի գիտելիքի հատակը 0:01:40.000,0:01:42.585 և դու երբեք չես իմանա` ինչ կգտնես այնտեղ: 0:01:42.585,0:01:47.000 Այսպիսով, այս հարցերի շարանից երկու հարց է ծնվում, 0:01:47.000,0:01:51.477 հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չունի... 0:01:51.997,0:01:55.529 Քանի՞ տիեզերք գոյություն ունի: 0:01:55.529,0:01:59.308 Ինչու՞ մենք չենք տեսնում այլմոլորակային կյանքի գոյության ապացույցը: