Բարի օր: Ինչպե՞ս եք: Հիանալի ներկայացումներ էին, այնպես չէ՞: Այս ամենից մտքերս հեռուն գնացին... Իսկապես, ես հեռանում եմ /ծիծաղ/ Երեք թեմա կար, այնպես չէ՞, որ ամբողջ կոնֆերանսի ընթացքում հնչեցվեցին եւ անմիջականորեն կապ ունեն այն թեմայի հետ, որի մասին ուզում եմ խոսել: Մեկը այն է, որ մենք՝ մարդիկ, տարօրինակ ստեղծագործական միտք ունենք: սա նկատելի էր մեր դիտած բոլոր ներկայացումների մեջ եւ բոլոր այստեղ գտնվող մարդկան մեջ: Եվ մեր բազմազանության եւ մեր ուղղվածությունների առումով: Երկրորդն այն էր, որ որ այս ամենի արդյունքում մենք հասկացանք, որ գաղափար անգամ չունենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում. Ոչ մի գաղափար չունենք, թե ինչ է լինելու այս ամենի վերջը: Ես շատ հետաքրքրված եմ կրթությամբ իրականում, ես հասկացա, որ բոլորն են հետաքրքրված կրթությամբ: համակարծիք չե՞ք: Դա շատ հետաքրքիր է: Եթե երեկույթի եք հրավիրված եւ ասում եք, որ աշխատում եք կրթության համակարգում չնայած որ, այնքան էլ երեկույթների չես մասնակցում, ազնվորեն ասած, եթե աշխատում ես կրթության բնագավառում: /Ծիծաղ/ Ձեզ չեն հրավրում : Եվ հետաքրքիրն այն է, որ երբեք չեն հրավիրում: Դա փոքր ինչ տարоրինակ է ինձ թվում: Բայց, եթե ձեզ հանկարծ հրավիրում են եւ դուք ինչ որ մեկին ասում եք, կամ ձեզ հարցնում են <<Ինչով ես զբաղվու՞մ>> եւ դուք ասում ես, որ աշխատում ես կրթության համակարգում, անմիջապես նկատում ես, որ արյունը խփում է խոսակցիդ երեսին:Անմիջապես մտածում են <<Աստված իմ, ինչու հենց ես, ամբողջ շաբաթվա ընթացքում միակ ազատ օրս է, ու հենց սրան պիտի հանդիպեի՞ >>, Բայց եթե հանկարծ դուք հարցնեք նրանց ինչ կրթություն ունեն, ձեզ կմեխեն պատին: Որովհետեւ սա այն բաներից է, որ լուրջ արժեք է հանդիսանում մարդկանց համար, այնպես չէ՞ Հավատի նման մի բան է, կամ փողի կամ նմանատիպ մի բան: Ես ինքս շատ անհանգստացած եմ կրթական համակարգով, եւ կարծում եմ, որ բոլորն էլ անհանգստացած են: Մենք բոլորս էլ շատ անհանգստացած ենք կրթական համակարգով, մասամբ այն պատճառով, որ դա կրթությունն է, որ մեզ օգնելու է հասնել այն ապագային, որը այնքան էլ հայտնի չէ Եթե այդ մասին մի փոքր մտածենք, այս տարի դպրոց ընդունված երեխաները թոշակի են անցնելու 2065թ.- ին: Ոչ մեկ գաղափար չունի չնայած, վերջին չորս օրվա ընթացքում ցուցադրված էքսպերտայնությանը, աշխարհն ինչպիսին է լինելու մի հինգ տարի հետո: Եվ չնայած այս ամենին, մենք պետք է կրթենք նրանց, որ պատրաստ լինեն ապագային:Այսպիսով կարծում եմ անհայտությունը իսկապես բացառիկ բան է: Եվ այս ամենի երրորդ կողմն այն է, որ մենք բոլորս էլ, այնուամենայնիվ համոզվեցինք, որ երեխաները, իսկապես, բացառիկ կարողություններ ունեն ի նկատի ունեմ իրենց նորարարական հմտությունները: Օրինակ, երեկ երեկոյան Սիրենայի ներկայացումը հիանալի էր այնպես չէ՞ Եվ նա առանձնահատուկ է, բայց չեմ կարծում, որ նա, այսպես ասած, այդպիսի առանձնահատուկ էր մանկության շրջանում: Նա իսկապես չափազանց նվիրված անձնավորություն է ով կարողացավ բացահայտել իր տաղանդը: Ես հաստատապես համոզված եմ որ բոլոր երեխաներն էլ օժտված են մեծ տաղանդով Եվ մենք անխնայորեն վատնում ենք նրանց տաղանդը իսկ մենք անխնայողաբար վատնում ենք նրանց տաղանդը Ես ուղում եմ խոսել ստեղծագործական մտքի մասին: Իմ համոզմունքը նրանում է, որ ստեղծագործելու կարողությունը այսօր այնքան կարեւոր է կրթության մեջ, որքան որ գրագիտությունը, եւ մենք նման կերպ պետք է վերաբերվենք դրանց /Ծափահարություններ/, Շնորհակալություն: Իմիջիայլոց, ասածս հենց դա է: Շատ շնորհակալություն: /Ծիծաղ/, Այսպիսով ես ընդամենը 15 րոպե ունեմ: Այսպիսով, ես ծնվել եմ ... չէ /ծիծաղ/ Վերջերս մի հիանալի պատմություն լսեցի...Շատ եմ սիրում այն պատմել ուրիշներին... դա մի աղջնակի մասին է, ով նկարչության դասերի էր հաճախում: Նա վեց տարեկան էր եվ նկարելիս միշտ նստում էր վերջի սեղանին, ուսուցիչն ասում էր, որ այդ փոքրիկ աղջիկը երբեք ուշադիր չէր, բայց մի անգամ նա շատ ուշադիր էր դասի ընթացքում եւ Դա ուսուցչին շատ զարմացրել էր եւ նա մոտեցել էր աղջկան: ու հարցրել. <<Ի՞նչ ես անում>>: Աղջիկը պատասխանել է- << Ես նկարում եմ Աստծուն>> Զարմացած ուսուցիչն ասել է. <<Բայց չէ որ ոչ մեկ չգիտի, թե Աստված ինչ տեսք ունի>> աղջիկը պատասխանել է. <<մի րոպեից կտեսնեն, թե ինչ տեսք ունի>> /ծիծաղ/ Երբ մենք դեռ Անգլիայում էինք եւ տղաս չորս տարեկան էր չնայած ամեն տեղ էլ նա չորս տարեկան էր լինելու, ճիշտն ասած. /ծիծաղ/ Եթե հստակ ասեմ, ուր էլ նա գնար, այդ տարի նա չորս տարեկան էր լինելու: Նա այդ ժամանակ խաղում էր Սուրբ Ծննդի ներկայացման մեջ: Դուք հիշում ե՞ք այդ պատմությունը: Ո՞չ, Դա մի հիանալի պատմություն էր: Մել Գիբսոնը ֆիլմ է թողարկել այս պատմության շարունակության վերաբերյալ Դուք երեւի տեսել եք այդ ֆիլմը: <<Սուրբ Ծնունդ 2-րդ>> է անվանումը: Ջեյմսը՝ որդիս, Հովսեփի դերն էր կատարում: որի կապակցությամբ մենք շատ ոգեւորվել էինք : Մեր կարծիքով դա ամենակարեւորագույն մասերից մեկն էր: Մեք ֆանատների մի ամբողջ բանակ ունեինք, որոնք հատուկ վերնաշապիկներ էին կրում: Վերնաշապիկներր վրա գրված էր. <<Ջոսեֆը Ջեյմս Ռոբինզոնն >> է: Նա դերի մեջ շատ չէր խոսում , բայց երեւի գիտեք այն մասը, երբ երեք թագավորները ներս են գալիս՝ բերելով ընծաները, ոսկի, զանազան անուշեղեն եւ այլ նվերներ Սա իսկապես մեր աչքի առաջ էր կատարվում եւ ես կարծում եմ նրանք մի պահ խառնեցին հաջորդականությունը որովհետեւ մենք հետո խոսեցինք փոքրիկ տղայի հետ եւ հարցրեցինք <<Ամեն ինչ կարգին է՞ր>>, նա պատասխանեց. <<Այո, ինչու՞ եք հարցնում: Ինչ որ բան սխալ արեցի՞նք>> Նրանք պարզապես փոխել էին հերթականությունը: Այնուամենայնիվ, երեք տղաները ներս եկան նրանք չորս տարեկան էին եւ գլխներին փաթաթած սրբիչներով ներս մտան դրեցին հատակին նվերներով արկղերը: Եվ առաջին տղան ասաց. <<Ես ձեզ ոսկի եմ բերել>> Երկրորդ տղան ասաց. <<Ես ձեզ անուշեղեն եմ բերել>> Եվ երրորդ տղան ասաց. <<Ֆրենկն է սրանք ուղարկել >>: /Ծիծաղ/ Ինչ կապ ունի այս պատմությունը մեզ հետ, ասածս այն է, երեխաները իրենց չեն կորցնում եթե նույնիսկ չգիտեն ինչ ասեն, միեւնույն է առանց խառնվելու առաջ կգնան Ճիշտ է՞: Նրանք չեն վախենում սխալվելուց: Այս պատմությունը պատմելով, ես չեմ ուզում ասել, որ սխալվելը, նույնն է ինչ որ ստեղծագործելը: Այն ինչ բոլորս էլ գիտենք, այն է, որ եթե պատրաստ չես սխալվել դժվար թե երբեւէ որեւէ օրիգինալ բան ստեղծես Եվ, ցավոք, մենք պատրաստ չենք սխալվելու: Եվ մինչեւ մեր երեխաները չափահաս են դառնում, նրանցից շատերը կորցնում են իրենց այս կարողությունը Նրանք սարսափում են սխալվելուց: Իմիջիայլոց, մենք հենց այսպես էլ կառավարում ենք մեր ընկերությունները Մենք պախարակում ենք սխալները եւ սխալներ գործողներին: Եվ այսօր մի ազգային կրթական համակարգ ունենք, որտեղ սխալները ամենասարսափելի բաներն են, որ կարող են պատահել: Եվ հետեւանքն էլ այն է, որ մենք կրթում ենք մեր մարդկանց նրանց ստեղծագործելու հատկությունից դուրս: Պիկասսոն մի անգամ ասել է Նա ասել է, որ բոլոր երեխաները նկարիչներ են ծնվում խնդիրը նրանում է, որ նրանք պահպանեն իրենց նկարելու կարողությունը մինչ մեծանում են: Եվ ես համոզված եմ որ մենք մեծանում ենք ստեղծագործելու կարողության սահմաններից դուրս: Մենք մեծանում ենք դրանից դուրս: Կամ ավելի շուտ, կրթվում ենք դրանից դուրս: Ի՞նչ եք կարծում, ինչու է այսպես ստացվում: Ես ապրում էի Սթրեյդֆորդ-օն-Ավոնում մի հինգ տարի առաջ: Ներկայումս մենք Սթրեյդֆորդից տեղաթոխվել ենք Լոս Անջելոս: Երեւի կարող եք պատկերացնել, թե ինչ կտրուկ փոփոխություն էր դա: /Ծիծաղ/ իրականում ես ապրում էի Սնիտերֆորդում որը գտնվում է Ստրեյդֆորդից դուրս, այնտեղ է ծնվել Շեքսպիրի հայրը: Ինչ է զարմացա՞ք, Ինչ է մտածում էիք Շեքսպիրը հայր չի՞ ունեցել Երեւի հենց այդպես Էլ մտածում էիք: Որովհետեւ մտքներովդ էլ չի անցնում, որ Շեքսպիրը ժամանակին երեխա է եղել: Այնպես չէ՞: Շեքսպիրը յոթ տարեկան է եղե՞լ: Մտքովս չէր էլ անցնում, որ նա մի ժամանակ յոթ տարեկան է եղել: Նա ինչ որ մեկի անգլերենի դասերին է հաճախել, այնպես չէ՞: Պատկերացնում եմ ինչ նյարդայնացնող նա կարող էր լինել: /Ծիծաղ/ Շատ պետք է փորցես, որ պատկերացնես, ոնց է Շեքսպիրի հայրը նրան քնելու ուղարկել, երեւի ասել է Շեքսպիրին. <<Արագ գնա քնելու>> Պատկերացնում ե՞ք, Վիլյամ Շեքսպիրին ասել է. << շուտ արա, գրիչը ցած դիր>>: Եվ մյուս անգամ այդպես չխոսես: Դու շփոթեցնում ես բոլորին>> /ծիծաղ/ Այնուամենայնիվ, մենք Սթրեյդֆորդից տեղափոխվեցինք Լոս Անջելոս Եվ ես մի քիչ ուզում եմ պատմել տեղափոխման մասին: Իմ որդին չէր ցանկանում տեղափոխվել ; Ես երկու երեխա ունեմ: Նա հիմա 21 տարեկան է, իսկ աղջիկս 16 է: Նա չէր ցանկանում գալ Լոս Անջելոս: Նա շատ հավանում էր Լոս Անջելոսը, բայց սիրած աղջիկ ուներ Անգլիայում: Դա նրա կյանքի սերն էր. Սառան: Նա նրան ընդամենը մի ամիս էր ճանաչում: Ի նկատի ունեցեք, որ նրանք արդեն նշել էին իրենց 4 ամյակը Երեւի շատ երկար կյանք ես ապրում մինչեւ 16 տարեկանը: Այնուամանյնիվ, նա շատ զայրացած էր մեր որոշմամաբ եւ ասաց. <<Ես էլ երբեք Սառայի նման աղջիկ չեմ գտնի>> Ճիշտն ասած, մենք շատ ուրախ էինք դրա համար, որովհետեւ մենք այս աղջկա պատճառով էինք հեռանում երկրից: /Ծիծաղ/ Բայց մի բան կա, որ աչքիդ է զարնում, երբ տեղափոխվում ես Ամերիկա կամ ճանապարհորդում ես աշխարհով: Աշխարհի բոլոր ծայրերում կրթական համակարգը առարկաների նույն հիերարխիան ունի: Ամեն տեղ նույն է: Անկախ այն ամենից, թե աշխարհի որ ծայրում ես գտնվում: Մտածում ես, որ ուրիշ երկրներում այլ կերպ կլինի, բայց այդպես չի: Առարկաների հիերարխիայի վերեւում մաթեմատիկան ու լեզուներն են, հետո հումանիտար առարկաները, եւ ամենավերջում արվեստի ուղղությունները: Աշխարհում ամեն տեղ նույն է: Նմանապես ամեն համակարգում նույն մոտեցումն է գործում: արվեստների մեջ էլ նույն հիերարխիան է գործում: Արվեստները եւ երաժշտությունը սովորաբար ավելի բարձր ստատուս ունեն դպրոցներում, հետո գալիս է դրաման եւ պարը: Աշխարհում ոչ մի կրթական համակարգ չկա, որտեղ ամեն օր երեխաներին պարել սովորեցնեն ինչպես մաթեմատիկան, օրինակի համար: Ինչ եք կարծում ինչու՞ Իսկ ինչու՞ ոչ: Կարծում եմ սա շատ կարեւոր է: Կարծում եմ մաթեմատիկան շատ կարեւոր է, ինչպես նաեւ պարը: Երեխաներին եթե թույլ տաս ամբողջ օրը կպարեն, նույնիսկ մենք ինքներս կպարենք, եթե մեզ թույլ տան: Մենք բոլորս էլ մարմիներ ունենք, այնպես չէ՞: Ես ինչ որ բան բաց թողեցի՞: /Ծիծաղ / իրականում, հետեւյալն է տեղի ունենում, մինչ մեր երեխաները մեծանում են, մենք սկսում ենք կրթել նրանց պրոգրեսիվորեն, ..... Հետո մենք կենտրոնանում ենք նրանց ուղեղի վրա եվ հատկապես մի կողմի վրա Ու եթե հանկարծ մի օր, որպես անտեղյակ մեկը, փորձես հարցնել <<Ինչի՞ համար է հանրային կրթությունը >> Նման դեպքերում պետք է ենթադրել, եթե իհարկե մենք նայում ենք արդյունքներին, ով է, որ կրթության շնորհիվ հաջողության է հասել, ովքեր են այն դեմքերը, որոնք անում են այն ինչ պետք է անեն ովքե՞ր են տաս բալ ստացողները, հաղթողները, այս ամենից միակ բանը, որ միտքդ է գալիս, այն է, որ հանրային կրթության ամբողջ նպատակը ամբողջ աշխարհում համալսարանական դասախոսներ արտադրելն է : Այնպես չէ՞ Դրանք այն մարդիկ են, որ ամեն ինչում առաջատարներ են Ես էլ ժամանակին դրանցից մեկն էի: /Ծիծաղ/ Եվ ինձ շատ դուր են գալիս համալսարանական դասախոսները մենք նրանց մարդկային բոլոր ձեռքբերումների չափանիշ ենք դարձնում: Նրանք մի ամբողջ ուրիշ աշխարհ են իրականում այլ ապրելակերպով: Բայց նրանք շատ հետաքրքիր են եւ ես սա ասում եմ նրանց նկատմամբ համակրանք տածելուց Դասախոսների վերաբերյալ ես շատ հետաքրքիր փորձառություն ունեմ, իհարկե բացառություններ կան, բայց այն ինչ ասելու եմ շատ տիպիկ է նրանց, նրանք ապրում են իրենց ուղեղների մեջ: Նրանք այնտեղ են ապրում, ու հատկապես մի կիսագնդում: Նրանք մի տեսակ իրենց մարմնից անկախ են ապրում նրանք իրենց մարմնին նայում են, որպես տրանսպորտի միջոց իրենց ուղեղների համար, այդպես չե՞ք կարծում /ծիծաղ/ Դա պարզապես միջոց է իրենց ուղեղը հանդիպումների տանելու համար: Եթե ասածիս մասին ձեզ ապացույցներ են պետք պարզապես այցելեք տեղական որեւէ կոնֆերանսի ավագ գիտաշխատողների եւ հետո, վերջին երեկոյից հետո, նրանց հետ գնացեք դիսկոտեկ /ծիծաղ/ Այնտեղ կտեսնեք ասածներիս ակնհայտ օրինակները. հասուն կանայք եւ տղամարդիկ անկառավարելի տեմպերով, հապճեպորեն գրառումներ են կատարում եւ անհամբեր սպասում են, թե երբ են տուն հասնելու, որ տեսածների մասին գիտական աշխատություն գրեն; Ներկայումս մեր ողջ կրթական համակարգը հիմնված է ակադեմիական կարողությունների վրա Եվ դա իր պատճառներն ունի Ամբողջ աշխարհում կրթական համակարգը ներդրվել է այն ժամանակ երբ հանրային կրթության համակարգը գոյություն չուներ, դա մինչեւ 19-րդ դարն էր: Առաջին հանրային կրթական համակարգերը հիմնադրվեցին արդյունաբերության պահանջները բավարարելու համար: Այս ամբողջ հիերարխիան հիմնված է երկու գաղափարախոսության վրա: Առաջինը՝ աշխատանքի համար անհրաժեշտ առարկաները պետք է դասվեն ամենավերեւում: Այսպիսով, դուք, երեւի թե, մանուկ հասակում միամտաբար մտածել եք, որ, դպրոցում բոլոր առարկաներց ձեր սիրած առարկաներով որոնք այդքան էլ առաջնային չէին ձեզ երբեք օգտակար չեն լինի գործ գտնելու համար: Այնպես չԷ՞ Երաժշտությամբ ապարդյուն մի զբաղվիր, միեւնույն է երաժիշտ չես դառնալու, կամ, մի նկարիր, մեկ է նկարիչ չես դառնա: Անմեղ խորհուրդներ, չէ մի, ամբողջ աշխարհը սխալվում է եւ արդյունքում ներքաշվել է հեղափոխության մեջ Եվ երկրորդը. ակադեմիական կարողություններն են, որ հատկապես գերակշռում են մեր ինտելեկտի վերաբերյալ կարծիք կազմելիս որովհետեւ համալսարանները իրենք են հենց այսպիսի իմիջ ստեղծել: Եթե մի պահ մտածենք, հանրային կրթության ամբողջ համակարգը, ամբողջ աշխարհում համալսարան ընդունվելու սահմանափակումներով հագեցած գործընթաց է; Եվ դրա հետեւանքն այն է, որ շատ տաղանդավոր մարդիկ ովքեր իսկապես ստեղծագործական միտք ունեն, մտածում են, որ նրանք այդպիսին չեն, քանի որ այն ուժեղ կողմերը, որոնք նրանք ունեին դպրոցում իրականում գնահատված չէին եւ ավելին թերագնահատված էին Բայց իրականում, մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ եւ նման կերպ շարունակել Ըստ UNESCO-ի հաջորդ 30 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ կավարտեն իրենց կրթությունը, քան պատմության սկզբից սկսած Շատ ավելի մարդիկ, եւ նրանք մեր արդեն քննարկածի բոլոր առարկաների ամբողջությունն են հանդիսանալու տեխնոլոգիաների եվ նրանց վերափոխման ազդեցությունն աշխատանքի վրա, եւ դեմոգրաֆիկական փոփոխությունները եւ բնակչության կտրուկ աճը: Բայց հանկարծ, մեր կրթական կոչումները սկսեցին արժեք չունենալ, այնպես չէ՞ Երբ ես ուսանող էի, երբ դու կրթական կոչում ունեիր, դու նաեւ աշխատանք ունեիր Եթե դու աշխատանք չունեիր, դա նշանակում էր, որ չէիր ուզում աշխատել: Ես էլ ժամանակին չէի ուզում աշխատել, ազնվորեն: /Ծիծաղ/ Բայց ներկայումս, երեխաները, ովքեր կրթական կոչումներ ունեն, հաճախ վազում են տուն վիդեո խաղեր խաղալու համար, քեզ հիմա էլ մագիստրոսի կոչում է պետք, մինչ նախորդ գործը ընդամենը բակալավրի կոչում էր պահանջում Հիմա էլ PhD է անհրաժեշտ մեկ այլ գործի համար հենց սա է ակադեմիկ պրոցեսի ազդեցությունը Եվ սա ցույց է տալիս, որ կրթության ամբողջ կառուցվածքը տեղաշարժվում է մեր ոտքերի տակ: Մենք կտրուկ պետք է փոխենք մեր մոտեցումը ինտելեկտուալ լինելու չափանիշների վերաբերյալ: Մենք ինտելեկտի մասին երեք բան գիտենք Առաջին այն տարբեր է լինում: Մենք աշխարհի մասին կարծիք ենք կազմում մեր փորձից ելնելով: Մենք տեսնելով ենք մտածում մենք լսելով ենք մտածում, մենք մտածում ենք կինեստետիկորեն : մենք աբստրակտ եղանակով ենք մտածում, մենք շարժումով ենք մտածում: Երկրորդը՝ ինտելեկտը դինամիկ երեւույթ է: Եթե նայենք մարդկային մտքին, ինչպես լսեցիք երեկվա նախորդ մի շարք ներկայացումներից մարդկային միտքը/ ուղեղը շատ ինտերակտիվ է: Ուղեղը մասերի չի բաժանվում: Իրականում ստեղծագործելը, որը սահմանվում է որպես արժեք ունեցող յուրահատուկ գաղափարների ստեղծման գործընթաց եւ որը ավելի հաճախ հանդիպում է, երբ նույն բանը տարբեր ձեւերով տեսնելու մոտեցումները խաչաձեւում են: Ուղեղը հակված է ... իմիջիայլոց, նյարդերի մի հանգույց կա, որ միանոմ ուղեղի երկու կիսագնդերին Այն կանանց մոտ ավելի հաստ է: Երեկ Հելենի ասածներից ելնելով, մտածում եմ երեւի այդ պատճառով է, որ կանայք ավելի լավ են մի քանի բան միաժամանակ անելուց: Որովհետեւ դուք այդպիսին եք, այդպես չէ՞: Դա հաստատող շատ հետազոտություններ կան, բայց ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Երբ իմ կինը տանը ուտելիք է պատրաստում որը, փառք Աստծո, այնքան էլ հաճախ չի պատահում.../Ծիծաղ/ Բայց դա երբեմն պատահում է, նա ճաշ է պատրաստում, չէ իրականում նա որոշ բաներ լավ է պատրաստում... ու երբ նա ճաշ է պատրաստում, նա գիտեք միաժամանակ հեռախոսով է խոսում երեխաների հետ է խոսում, ներկում է առաստաղը եւ մնում է որ սրտի վիրահատություն էլ կատարի: Երբ ես եմ ուտելիք պատրաստում, խոհանոցի դուռը փակում եմ, երեխաներին հանում եմ սենյակից, հեռախոսն անջատում եմ, ու երբ կինս ներս է գալիս ես զայրանում եմ: Ասում եմ <<Թերրի, խնդրում եմ, ինձ հանգիս թող, ես փորձում եմ ձու տապակել>> : /Ծիծաղ/ Երեւի գիտեք այս հին ասացվածքը եթե ծառն ընկնում է անտառում ու ոչ մեկ չի լսում արդյոք այն ընկել է՞: Հիշեցի՞ք այն հին շագանակի ծառը: Վերջերս մի հիանալի վերնաշապիկ տեսա, որի վրա գրված է <<Եթե տղամարդը անտառում խոսում է իր մտքի մեջ եւ ոչ մի կին չի լսում նրան, միթե նա միեւնույն է սխալ է>> Եվ ինտելեկտի հետ կապված երրորդ դիտարկումը. այն առանձնահատուկ է ամեն մեկի մոտ: Ես ներկայումս նոր գիրք եմ գրում որի անվանումն է <<Էպիֆանիա>>, որը հիմնված է մի շարք հարցազրույցների վրա հայտնի մարդկանց հետ, այն մասին թե ինչպես են նրանք հայտնաբերել իրենց տաղանդը: Եվ շատ զարմացած եմ, թե մարդիկ ինչպես են հայտնաբերել այն: Դա բացահայտվեց մի հարցազրույցի ժամանակ, մի հիանալի կնոջ հետ, որի մասին երեւի շատերդ երբեք չեք էլ լսել, նրա անունը Գիլլիան Լյուննի է: Լսել ե՞ք նրա մասին: Ոմանք լսել են: Նա խորեոգրաֆ է եվ բոլորը գիտեն նրա գործերը; Նա է բեմադրել հայտնի <<Կատուները>> եւ <<Օպերայի Ուրվականը>> Նա իսկապես տաղանդավոր է: Ես ժամանակին Անգլիայի արքունական բալետի խորհրդի անդամ էի : ինչպես տեսնում եք: Այնուամենայնիվ, ես մի անգամ ճաշում էի Գլիլիաննայի հետ եւ ես հարցրեցի. <<Գիլլիանա, ինչպե՞ս պարուհի դարձաք>>: Եվ նա պատմեց, դա շատ հետաքրքիր է , երբ դպրոցում է եղել, նա միանգամայն անհույս երեխա է եղել: Եվ 30-ականներին հատուկ դպրոցից գրել են նրա ծնողների եւ ասել. <<Մենք կարծում ենք որ Գիլլիաննան սովորելու լուրջ դժվարություններ ունի >> Նա չէր կարողանում կենտրոնանալ նա շատ շարժուն էր: Կարծեմ հիմա ասում են որ ADHD ունես: Չէ մի չէ; Բայց դա 1930-ականներն էր ու այն ժամանակ ADHD-ի մասին չգիտեին: Եվ դա շատ լավ էր /Ծիծաղ/ Մարդիկ չգիտեին, որ նման բան կարող են ունենալ Այնուամենայնիվ, նրա ծնողները նրան տանում են բժշկի: Եվ այդ կաղնե նստարաններով սենյակում որտեղ նա իր մայրիկի հետ էր նրան առաջնորդում են ներս ու նա նստում է մի աթոռի վրա վերջում, եւ նա այդպես նստում է իր ձեռքերի վրա 20 րոպե եւ այդ ընթացքում բժիշկը խոսում էր նրա մայրիկի հետ այն բոլոր խնդիրների մասին, որ Գիլլիան ուներ դպրոցում: Լսում է թե ինչպես էր նա անհանգստացնում բոլորին, նրա տնային հանձնարարականները միշտ ուշ էին կատարվում եւ այլն, այս խեղճ ութ տարեկան փոքրիկ աղջնակը, եւ վերջապես բժիշկն այս ամենը լսելուց հետո գնաց եւ նստեց Գիլլիանայի կողքին եւ ասաց. <<Գիլլիանա Ես լսեցի այն ամենը, ինչ քո մայրիկը պատմում էր եւ ես նրա հետ առանձին պիտի խոսեմ>> Նա ասաց. <<Նստիր այստեղ, մենք շուտով կգանք, չենք ուշանա>> Եվ նրանք գնացին աղջկան մենակ թողնելով: Երբ նրանք դուրս էին գալիս սենյակից, բժիշկը միացրեց ռադիոն որը դրված էր նրա սեղանին: Եվ երբ նրանք դուրս էին գալիս սենյակից, նա ասաց Գիլլիանայի մայրիկին, <<Մի պահ կանգնեք եւ նայեք նրան>>: Երբ նրանք դուրս եկան սենյակից պատմում էր աղջիկը, որ նա անմիջապես ոտքի ցատկեց ու սկսեց պտտվել երաժշտության հնչյունների տակ: Նրանք մի քանի րոպե նայեցին հետո բժիշկը շրջվեց դեպի Գիլլիանայի մայրը եւ ասաց. <<Տիկին Լյուննի, Գիլլիանան հիվանդ չէ, նա պարզապես պարուհի է: Տեղափոխեք նրան պարարվեստի դպրոց>>: Ես հարցրի. <<Ի՞նչ եղավ հետո>>: Նա ասաց, <<Մայրիկս տեղափոխեց ինձ, եւ չեմ կարող նկարագրել, թե ինչ հիանալի էր դա>>: Մենք մտանք այդ սենյակը եւ այն լիքն էր ինձ նման մարդկանցով: Մարդիկ, որ չէին կարող հանգիստ նստել: Մարդիկ, որ պետք է շարժվին, որ կարողանային մտածել>>: Իսկ ով է շարժվում որ մտածի: Նրանք ովքեր բալետ են պարում, թեյպ կամ ջազ ժամանակակից կամ ազգային պարեր Մի օր էլ, նա հանդես եկավ Թագավորական բալետի դպրոցում, նա մենապարուհի դարձավ, հիանալի կարիերա արեց Թագավորական բալետում: Նա վերջապես ավարտեց Թագավորական բալետի դպրոցը եւ հիմնադրեց իր իսկ պարարվեստի դպրոցը <<Գիլլիանա Լյուննիի Պարարվեստի Դպրոց>> Հանդիպեց Անդրյու Լոյդ Վեբերին: Նա է պատասխանատվություն կրել որոշ ամենհայտնի երաժշտական թատրոնների բեմադրությունների համար, նա միլիոնավոր մարդկանց հաճույք է պատճառել, եւ այսօր նա մուլտիմիլիոներ է: Ուրիշ ինչ որ մեկը երեւի նրան դեղերի վրա նստեցներ եւ երեւի ասեր նրան հանգստացի: Այսպիսով, ես կարծում եմ /ծափահարություններ / Ասածս այն է Ալ Գորը անցած օրը խոսեց էկոլոգիայի կապակցությամբ, եւ այն հեղափոխմամբ, որ սկսվել է Ռեյչլ Կարսոնի կողմից: Կարծում եմ ապագայի հանդեպ մեր միակ հույսը այն է, որ մարդկային էկոլոգիայի մասին նոր ընկալում ստեղծվի այնպիսին, որում մենք սկսենք վերանայել մեր ընկալումները մարդկային կարողությունների վերաբերյալ: Մեր կրթական համակարգը մեր թերություններն այնպես է թերագնահատում, որ մենք էլ մեր հերթին անտեսում ենք ամբողջ երկրագունդը. որոշակի շահագործման համար: Եվ սա ապագայում չի աշխատի մենք պետք է վերանայենք հիմնական սկզբունքները որով կրթում ենք մեր երեխաներին: Ջոնա Սալկն մի հիանալի ասույթ ունի. <<Եթե բոլոր միջատները վերանան աշխարհի երեսից, ապա մի հիսու տարոց աշխարհում կյանքը կվերանա>>: Եթե ողջ մարդկությունը վերանա աշխարհի երեսից, ապա հիսուն տարուց այլ տեսակի կյանքերը պարզապես կծաղկեն երկրագնդի վրա>>: Եվ նա միանգամայն ճիշտ է: TED-ի նշանավորում է մարդկային երևակայության շնորհքը: Մենք պետք է զգույշ լինենք հիմա և կիրառենք այս շնորհքը իմաստությամբ, որ կարողանանք իրականացնել առաջարկված սցենարները որոնք առաջ քաշվեցին այստեղ: Եվ այդ կատարելու միակ եղանակը մեր մեր ստեղծագործական կարողությունները գնահատելն է իրենց ողջ բազմազանությամբ, ինչպես նաև մեր երեխաներին գնահատել, քանի որ նրանք են մեր հույսը: Եվ մեր հիմնական պարտքն է նրանց ըստ իրենց կարողությունների կրթելը, որպեսզի դիմակայեն ապագային: Հնարավոր է, որ մենք այդ ապագան չտեսնենք բայց նրանք կտեսնեն: Եվ մեր պարտք է օգնել նրանց իրենց նպատակներին հասնել: Շնորհակալ եմ: