1600-ականներին ԱՄՆ-ի արևելյան ափի Քեյփ Կոդ ծոցում այնքան սպիտակ կետ կար, որ նրանց վրայով կարող էիք մի ափից մյուսը քայլել: Այժմ նրանց քանակը նվազել է և նրանք ոչնչացման եզրին են: Նրանց պես, շատ կետերի տեսակներ կտրուկ քչացել են՝ վերջին 200 ամյակում կետերի որսի պատճառով: Նրանց որսում և սպանում էին իրենց մսի, ճարպի և ոսկրերի համար: Կետերը պահպանվել են 70-ականներին տեղի ունեցած ՙՙՊահպանել Կետերին՚՚ շարժման շնորհիվ: Դա նպաստեց կանգնեցնելու կետերի որսը և առևտուրը: Իսկ գաղափարը սրանում էր. «եթե չենք կարող պահպանել կետերին, ապա ոչնչի պիտանի չենք»: Ի վերջո դա մեր քաղաքական ներուժի փորձն էր վերջ դնել շրջակա միջավայրի կործանմանը: Այսպիսով այդ շարժումը 80-ականների սկզբին ստիպեց արգելել կետերի որսը և առևտուրը: Այնուամենայնիվ, կետերը թվով քիչ են, և դեռ ենթարկվում են մարդկային այլ սպառնալիքների: Ցավոք, շատերը դեռ մտածում են, որ իմ նման բնպահպանները իրենց գործը անում են ելնելով այդ արարածների հմայքից ու գեղեցկությունից: Այդպես մտածելը սխալ է, քանի որ կետերը էկոհամակարգի ճարտարագետներն են: Նրանք օվկիանոսները կայուն են պահում և անգամ օգտակար են մեր հասարակությանը: Իսկ ինչո՞վ է կարևորվում կետերի կյանքը օվկիանոսի վերականգնման գոծում: Դա հանգեցնում է երկու հիմնական մտքի: Այն է. կետի կղանք և փտող դի: Այսպես: Կետերը սնվելու համար սուզվում են, իսկ շնչելու համար լողում են ջրի մակերեսին: Այդ ընթացքում մեծ քանակությամբ կղանք են արտազատում, որը իր հերթին պարունակում է ջրի հատակից դեպի մակերես բերված անփոխարինելի սննդանյութեր՝ ֆիտոպլանկտոնի աճը խթանելու համար, որը ծովում սնման օղակի հիմքն է կազմում: Իսկապես: Մեծ քանակությամբ կետի կղանքը օգտակար է ամբողջ էկոհամակարգի համար: Կետերը կաթնասունների մեջ հայտնի են նաև իրենց ամենաերկար տևող գաղթով: Գորշ ամերիկական կետը գաղթում է 16.000 կմ, սնման համար նպաստավոր վայրերից մինչև բեղմնավորվելու և ծնունդ տալու վայրեր: Եվ այսպես ամեն տարի: Դա անելով նրանք այդ պարարտանյութը իրենց արտաթորանքի ձևով մի տեղից մյուսն են տեղափոխում: Այսպիսով հստակ է դառնում, թե կետերը ինչքան կարևոր են օվկիանոսում թե՜ ուղղահայաց, և թե՜ հորիզոնական սնման շղթայում: Միևնույն ժամանակ ուշագրավ է նաև այն փաստը, որ կետերը կարևոր են նաև իրենց մահից հետո: Կետի դին հյուսվածքային խոշոր զանգված է, որը օվկիանոսի մակերևույթից իջնում է հատակ: Այս երևույթը կոչվում է կետերի անկում: Երբ կետի դին սուզվում է, այդ դառնում է կեր 400 այլ տեսակ ծովային կենդանիների համար, ներառյալ՝ օձաձև էլեկտրաձկները: Եվ այս 200 տարիների ընթացքում զբաղված լինելով կետերից օվկիանոսների դատարկումով, մենք փոխեցինք կետերի անկման աշխարհագրական բաշխումը դեպի օվկիանոսի հատակ: Որպես հետևանք դա բերեց որոշ այլ տեսակների ոչնչացմանը, որոնք իրենց գոյատևումը պահպանում էին այդ դիակային զանդվածի հաշվին: Վերջիններս իրենց հետ տեղափոխում են մոտավորապես 190.000 տոննա ածխածին, որը համարժեք է տարեկան 80.000 ավտոմեքենայից արտադրվող քանակին՝ մթնոլորտից դեպի օվկիանոսի խորք: Այդ իսկ պատճառով օվկիանոսները հաճախ կոչվում են «Ածխածնի լվացարա», քանի որ կապում են ածխածինը և հետաձգում գլոբալ տաքացումը: Հաճախ մահացած մարմինները քշվում են ափ, որը կեր է դառնում ցամաքի գիշատիչ կենդանիների համար: Կետերի որսը 200 տարվա ընթացքում վնասաբեր էր և նվազեցրեց նրանց քանակը 60-90%-ով: Ակնառու էր «Պահպանել Կետերին» շարժումը կետերի որսը դադարելու գործում մեծ դեր խաղաց: Բայց մենք դա պետք է կրկնենք՝ ուշադրություն դարձնելով ավելի փոքր հարցերի վրա ևս: Պետք է արգելել նավերի մուտքը նրանց սնման վայրեր և ձկնորսական ցանցերի օգտագործումը: Պետք է սովորենք կարևորել բնապահպանական հարցերը, որպեսզի մարդիկ հասկանան այդ կենդանիների արժեքը էկոհամակարգում: Եկեք կետերին փրկենք նորից: Եվ դա անենք ոչ միայն նրանց, այլ նաև մեր համար: Շնորհակալություն: