Ի՞նչ է իրենից ներկայացնում գիրքը: Արդյո՞ք դա այն ամենն է, ինչ տեղեկատվություն է պարունակում և համակարգում: Գուցե բանը թղթի՞ մեջ է, կազմի՞, տառատեսակի՞, թանաքի՞ մեջ, արդյո՞ք այն ձեռքերիդ մեջ տեղավորված ծանրությունն է, թե էջերի հոտը: Սա՞ է գիրքը: Երևի ոչ: Այնուամենայնիվ, գուցե սա է՞: Այս հարցերին պատասխանելու համար, պետք է հաշվի առնենք գրքի ծագումը հենց այդպիսին ու հասկանանք՝ ինչպես այս բոլոր տարրերը միանում են՝ ստեղծելու մի բան, որը ավելին է, քան դրանք միասին վերցրած: Գրքի առաջին նախատիպը օրինագիրքն է՝ էջերի տրցակ՝ մի կողմից իրար կարված: Սակայն գրքի պատմության մեջ շրջադարձային եղավ Յոհաննես Գուտենբերգի տպագրատունը՝ 15-րդ դարի կեսերին կառուցված: Շարժական տպարանի գաղափարը դեռ շուտ էր առաջացել Արևելյան մշակույթում, սակայն, Գուտենբերգի տպարանը հեղափոխական բնույթ ուներ: Մի ակնթարթում բարձրաստիճան հոգևորականների և իշխանավորների դասը զրկվեց տեքստեր տպագրելու իր արտոնությունից: Հաղորդագրությունները ավելի հեշտ կտարածվեին և հնարավոր էր դրանք անմիջապես կրկնօրինակել, այսպիսով, ամբողջ Եվրոպայում տպագրատներ բացվեցին: Գրքային իրարանցման արդյունքի հետ մենք ծանոթ ենք, այսպես թե այնպես: Գրքի հիմքը թուղթն է, տպվածքը, կազմը: 2000 տարի առաջ Չինաստանում ստեղծվել է թուղթը, սակայն դրա ակունքները` պապիրուսների տեսքով, Հին Եգիպտոսում են: Մինչ 16-րդ դարը, եվրոպացիները գրում էին փայտի բարակ շերտերի և անասունի կաշիից պատրաստված դիմացկուն մագաղաթների վրա: Հետագայում, թղթի համբավը տարածվեց Եվրապայով մեկ, և այն տպագրության մեջ փոխարինեց մագաղաթին, քանի որ այն տեղափոխելը ավելի էժան էր: Թանաքը ստանում էին բույսերի կամ կենդանիների օրգանական ներկանյութերը ջրի կամ գինու հետ խառնելիս, սակայն, քանի որ ջուրը մետաղական տպատառերին չի կպչում, տպագրությունը նախընտրում էր յուղային հիմքով թանաքը: Տպագրատներում օգտագործում էին լամպերի կերոսինից բլեկնախեժից, ընկույզի յուղից պատրաստված սև ներկ: Իսկ տառատեսակների չափը և ձև՞ը: Ամենավաղ նմուշները իրենցից ներկայացնում էին շրջված տառատեսակներ, ռելիեֆով փորագրված կապարե կամ ալյումինե աղյուսների վրա: Դրանք ձեռքի աշխատանք էին և բավականին թանկ, իսկ ոճերը տարբեր էին, քանի որ դրանք տարբեր մարդիկ էին պատրաստում: Սրանց միաօրինակությունը միայն ապահովվեց զանգվածային արտադրության և տպատառերի ընդհանուր համակարգի ստեղծման ժամանակ: Իսկ ոճի համար պետք է երախտապարտ լինենք Նիկոլաս Ջենսոնին, որի մշակած երկու Roman տառատեսակները հիմք դարձան մի շարք այլ տառատեսակների, այդ թվում քաջ հայտնի Times Roman-ի: Այս ամենը համատեղող մի լուծում էր պետք, և մինչ 15-րդ դարը, գրքերի կազմերը պատրասվում էին կա՛մ փայտից կա՛մ թղթի հաստ տրցակներից: Սրանց հետագայում կփոխարինեն մանրաթելային հաստ ստվարաթղթերը, որոնք 17-րդ դարում նախատեսված էին բարձրորակ կազմերի համար, հետագայում նաև գերադասելի իրենց էժան լինելու պատճառով: Այսօր գրքերի կազմերի զանգվածային արտադրությունը տնտեսական գործիք է, սակայն վաղ գրքերի կազմերը պատվերով էին հյուսվում: Անգամ գրքերի կռնակները երկար պատմություն ունեն: Սկզբում, դրանք համարվում էին գեղագիտական ավելորդություն, և առաջին կռնակները ուղիղ էին և ոչ թե կուռ: Ուղիղ կռնակը հնարավորություն է տալիս ավելի հեշտ գիրք կարդալ՝ թույլ տալով այն հանգիստ սեղանին դնել: Սակայն գրքերի կռնակները հեշտությամբ ջարդվում էին ամենօրյան օգտագործումից: Կուռ կազմերը լուծեցին այս խնդիրը, և ավելին, մեկ այլ խնդիր ստեղծեցին` գիրքը անընդհատ փակվում էր: Սակայն ճկունությունը ավելի կարևոր էր, մանավանդ ակտիվ գրաքասերների համար: Գրքի և հրատարակությունների էվոլյուցիայի արդյունքում, իսկական գրքերը փոխարինվում են տափակ էկրաններով և թվային տառերով, բայց արդյո՞ք այս առարկաները կփոխարինեն իսկական գրքերը: Արդյո՞ք շոշափելի էջերը կամ թղթի բույրը ընթերցանության ժամանակ առանձնահատուկ հաճույք են պատճառում: Գուցե՞ գրքի կախարդանքը միայն բովանդակության մեջ է և բացարձակապես կապ չունի դրա արտաքին ձևի հետ: