Ի՞նչ է իրենից ներկայացնում գիրքը:
Արդյո՞ք դա
այն ամենն է,
ինչ տեղեկատվություն
է պարունակում և համակարգում:
Գուցե բանը թղթի՞ մեջ է,
կազմի՞,
տառատեսակի՞,
թանաքի՞ մեջ,
արդյո՞ք այն ձեռքերիդ մեջ
տեղավորված ծանրությունն է,
թե էջերի հոտը:
Սա՞ է գիրքը:
Երևի ոչ:
Այնուամենայնիվ,
գուցե սա է՞:
Այս հարցերին
պատասխանելու համար,
պետք է հաշվի առնենք
գրքի ծագումը հենց այդպիսին
ու հասկանանք՝
ինչպես այս բոլոր տարրերը
միանում են՝ ստեղծելու մի բան,
որը ավելին է, քան դրանք միասին վերցրած:
Գրքի առաջին նախատիպը օրինագիրքն է՝
էջերի տրցակ՝ մի կողմից իրար կարված:
Սակայն գրքի պատմության մեջ
շրջադարձային եղավ
Յոհաննես Գուտենբերգի տպագրատունը՝
15-րդ դարի կեսերին կառուցված:
Շարժական տպարանի գաղափարը
դեռ շուտ էր առաջացել Արևելյան մշակույթում,
սակայն, Գուտենբերգի տպարանը
հեղափոխական բնույթ ուներ:
Մի ակնթարթում բարձրաստիճան
հոգևորականների և իշխանավորների դասը
զրկվեց տեքստեր տպագրելու
իր արտոնությունից:
Հաղորդագրությունները ավելի հեշտ
կտարածվեին
և հնարավոր էր դրանք
անմիջապես կրկնօրինակել,
այսպիսով, ամբողջ Եվրոպայում
տպագրատներ բացվեցին:
Գրքային իրարանցման
արդյունքի հետ մենք ծանոթ ենք,
այսպես թե այնպես:
Գրքի հիմքը թուղթն է, տպվածքը, կազմը:
2000 տարի առաջ Չինաստանում
ստեղծվել է թուղթը,
սակայն դրա ակունքները`
պապիրուսների տեսքով, Հին Եգիպտոսում են:
Մինչ 16-րդ դարը,
եվրոպացիները գրում էին փայտի բարակ շերտերի
և անասունի կաշիից պատրաստված
դիմացկուն մագաղաթների վրա:
Հետագայում, թղթի համբավը
տարածվեց Եվրապայով մեկ,
և այն տպագրության մեջ փոխարինեց մագաղաթին,
քանի որ այն տեղափոխելը ավելի էժան էր:
Թանաքը ստանում էին բույսերի
կամ կենդանիների օրգանական ներկանյութերը
ջրի կամ գինու հետ խառնելիս,
սակայն, քանի որ ջուրը
մետաղական տպատառերին չի կպչում,
տպագրությունը նախընտրում էր
յուղային հիմքով թանաքը:
Տպագրատներում օգտագործում էին
լամպերի կերոսինից
բլեկնախեժից,
ընկույզի յուղից պատրաստված սև ներկ:
Իսկ տառատեսակների չափը և ձև՞ը:
Ամենավաղ նմուշները իրենցից
ներկայացնում էին շրջված տառատեսակներ,
ռելիեֆով փորագրված կապարե
կամ ալյումինե աղյուսների վրա:
Դրանք ձեռքի աշխատանք էին և բավականին թանկ,
իսկ ոճերը տարբեր էին,
քանի որ դրանք տարբեր
մարդիկ էին պատրաստում:
Սրանց միաօրինակությունը
միայն ապահովվեց զանգվածային արտադրության և
տպատառերի ընդհանուր համակարգի
ստեղծման ժամանակ:
Իսկ ոճի համար պետք է երախտապարտ լինենք Նիկոլաս Ջենսոնին,
որի մշակած երկու Roman տառատեսակները
հիմք դարձան մի շարք այլ տառատեսակների,
այդ թվում քաջ հայտնի Times Roman-ի:
Այս ամենը համատեղող մի լուծում էր պետք,
և մինչ 15-րդ դարը,
գրքերի կազմերը պատրասվում էին կա՛մ փայտից
կա՛մ թղթի հաստ տրցակներից:
Սրանց հետագայում կփոխարինեն
մանրաթելային հաստ ստվարաթղթերը,
որոնք 17-րդ դարում նախատեսված էին
բարձրորակ կազմերի համար,
հետագայում նաև գերադասելի
իրենց էժան լինելու պատճառով:
Այսօր գրքերի կազմերի զանգվածային
արտադրությունը տնտեսական գործիք է,
սակայն վաղ գրքերի կազմերը
պատվերով էին հյուսվում:
Անգամ գրքերի կռնակները
երկար պատմություն ունեն:
Սկզբում, դրանք համարվում էին
գեղագիտական ավելորդություն,
և առաջին կռնակները ուղիղ էին և ոչ թե կուռ:
Ուղիղ կռնակը հնարավորություն է տալիս
ավելի հեշտ գիրք կարդալ՝
թույլ տալով այն հանգիստ սեղանին դնել:
Սակայն գրքերի կռնակները հեշտությամբ
ջարդվում էին ամենօրյան օգտագործումից:
Կուռ կազմերը լուծեցին այս խնդիրը, և
ավելին, մեկ այլ խնդիր ստեղծեցին`
գիրքը անընդհատ փակվում էր:
Սակայն ճկունությունը ավելի կարևոր էր,
մանավանդ ակտիվ գրաքասերների համար:
Գրքի և հրատարակությունների
էվոլյուցիայի արդյունքում, իսկական գրքերը
փոխարինվում են տափակ էկրաններով
և թվային տառերով,
բայց արդյո՞ք այս առարկաները
կփոխարինեն իսկական գրքերը:
Արդյո՞ք շոշափելի էջերը
կամ թղթի բույրը
ընթերցանության ժամանակ
առանձնահատուկ հաճույք են պատճառում:
Գուցե՞ գրքի կախարդանքը
միայն բովանդակության մեջ է
և բացարձակապես կապ չունի
դրա արտաքին ձևի հետ: