Մարդու իրավունքների հիմնական գաղափարը այն է,
որ անկախ նրանից, թե ով ենք մենք և որտեղ ենք ծնվել,
վերագրվում են նույն տարրական իրավունքները և ազատությունները:
Մարդու իրավունքները արտոնություններ չեն,
սրանք չեն կարող շնորհվել կամ խլվել:
Այս իրավունքները անօտարելի են և համընդհանուր:
Սկզբում այս գաղափարը պարզ է թվում,
սակայն այն բարդանում է,
երբ ինչ-որ մեկը փորձում է այն գործնականում կիրառել:
Որո՞նք են մարդու հիմնական իրավունքները:
Ո՞վ է դրանք առանձնացրել:
Ո՞վ է դրանք պարտադրում և ինչպե՞ս:
Մարդու իրավունքների հաստատումը երկար պատմություն ունի:
Դարերի ընթացքում տարբեր հասարակությունների,
կրոնների և մշակույթների ներկայացուցիչներ
պայքարել են արդարության,
անաչառության և օրինապահության համար:
Սակայն, մարդու իրավունքները
առաջին անգամ հաստատվել են
2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ-ի կողմից:
ՄԱԿ-ի հիմքում ընկած պայմանագրերի նպատակներից մեկն է
վերահաստատել մարդու հիմնական իրավունքները:
Այսպիսով,
1948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Այս փաստաթուղթը,
որը կազմվել է միջազգային հանձնաժողովի կողմից,
որը գլխավորում էր Էլեանոր Ռուզվելտը,
հիմք է հանդիսանում մարդու համընդհանուր իրավունքների օրինագծի համար:
Հռչակագիրը հիմնվում է այն գաղափարի վրա,
որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ,
արժանապատվության և հավասար իրավունքների մեջ:
Այն կազմված է 30 կետերից,
որոնք հաստատում են մի շարք իրավունքներ,
այդ թվում՝ խտրականության բացառման և
կյանքի ու ազատության իրավունքները:
Այն անդրադառնում էր նաև արգելքներին,
օրինակ՝
խոշտանգումների և ստրկության արգելքներին,
և մարդու տարրական իրավունքներին ու ազատություններին,
օրինակ՝ ազատ տեղաշարժման
և բնակության հաստատման իրավունքին:
Հռչակագիրը ներառում էր հիմնական քաղաքացիական և քրեական իրավունքները,
այդ թվում՝ խոսքի, խղճի ազատության,
խաղաղ հավաքների իրավունքները,
և սոցիալական, աշխատանքային և կրոնական իրավունքները,
օրինակ՝ կրթության,
մասնագիտություն ազատ ընտրելու և
հավասարապես վարձատրվելու և արժանապատվության իրավունքները:
Հռչակագրում նշված չէ, թե որ իրավունքներն են ավելի կարևոր,
այն հաստատում է դրանց ընդհանրությունը,
անքակտելիությունը,
փոխկապակցվածությունը:
Վերջերս մարդու տարրական իրավունքները շատացել են,
խորացել և ընդարձակվել են նաև մեր գիտելիքները
տվյալ իրավունքների և դրանց պաշտպանության մասին:
Եթե տվյալ սկզբունքները լավ զարգացած են,
ինչու՞ մարդու իրավունքները հաճախ
խախտվում և արհամարհվում ամբողջ աշխարհում:
Հիմնականում, խնդիրը կայանում է նրանում, որ դժվար է
բոլորին ստիպել կիրառել տվյալ սկզբունքները
կամ պատժել օրինազանցներին:
Հռչակագիրը, չնայած իր հեղինակավոր և հարգված լինելուն,
միայն հռչակագիր է, այլ ոչ խիստ օրենք:
Այսպիսով, երբ առանձին երկրներ այն խախտում են,
տվյալ խախտումները վերահսկող մեխանիզմերը անզոր են:
Օրինակ, ՄԱԿ-ի հիմնական մարմինները,
որոնք պատասխանատու են մարդու իրավունքների համար,
հիմնականում ուսումնասիրում են և քննում ոտնձգությունները,
սակայն դրանք չեն կարող ստիպել երկրներին
կատարել օրինագծերի փոփոխություններ կամ
փոխհատուցել զոհերին:
Ահա թե ինչու որոշ քննադատներ գտնում են,
որ միամիտ կլինի համարել մարդու իրավունքները բնածին
այն աշխարհում, որտեղ առանձին երկրներ մեծ իշխանություն ունեն:
Քննադատները կասկածի տակ են առնում նաև մարդու իրավունքների համընդհանրությունը
և ընդգծում են,
որ սրանց զարգացումը հիմնականում պայմանավորված է
մի շարք արևմտյան երկրներով,
ինչն էլ բացառում է մարդու իրավունքների համընդհանրությունը:
Արդյունքում,
նախապատվությունը տրվում է քաղաքացիական,
այլ ոչ թե սոցիալական և
անհատական, այլ ոչ թե խմբակային իրավունքներին:
Մյուսները պաշտպանում են մարդու համընդհանուր իրավունքները
և ընդգծում են դրանց դրական ազդեցությունը
միջազգային չափանիշների կայացման
և ակտիվիստական արշավների կազմակերպման գործում:
Նրանք նաև նշում են,
որ ոչ բոլոր մարդու իրավունքների պաշտպանության
միջազգային մարմիններն են անզոր:
Օրինակ, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան հիմնել է դատարան,
որին կարող են դիմել անդամ 47 երկրները և դրանց քաղաքացիները:
Դատարանը կայացնում է վերջնական որոշումներ,
որոնց հետ հաշվի պետք է նստեն բոլոր անդամ երկրները:
Մարդու իրավունքները անընդհատ կատարելագործվում են
դրանց մասին մեր ունեցած գիտելիքների հետ միասին:
Օրինակ, ինչքա՞ն առաջնահերթ և կարևոր են
ժողովրդականության և զարգացման իրավունքները:
Քանի որ մեր առօրյան աստիճանաբար թվայնացվում է,
արդյո՞ք համացանցին միանալու իրավունք է անհրաժեշտ:
Տեղեկատվության գաղտնիությա՞ն իրավունք:
Իսկ ի՞նչ եք դուք կարծում: