1 00:00:13,712 --> 00:00:17,070 Գիտեի՞ր, որ ամեն անգամ, երբ երաժիշտը վերցնում է գործիքը, 2 00:00:17,094 --> 00:00:20,269 նրա ողջ ուղեղում հրավառություն է տեղի ունենում։ 3 00:00:20,293 --> 00:00:22,856 Արտաքինից երաժիշտը լուռ ու կենտրոնացած է, 4 00:00:22,880 --> 00:00:26,843 կարդում է նոտաներն ու կատարում անհրաժեշտ շարժումները։ 5 00:00:26,867 --> 00:00:29,354 Բայց նրա ուղեղում իսկական տոնակատարություն է։ 6 00:00:30,121 --> 00:00:31,385 Որտեղի՞ց գիտենք սա։ 7 00:00:31,409 --> 00:00:33,201 Վերջին մի քանի տասնամյակներում 8 00:00:33,225 --> 00:00:35,696 նյարդաբանները հսկայական աշխատանք են կատարել 9 00:00:35,720 --> 00:00:38,293 հասկանալու համար, թե ինչպես է աշխատում ուղեղը։ 10 00:00:38,293 --> 00:00:40,866 Նրանք հետազոտել են ուղեղի աշխատանքը 11 00:00:40,866 --> 00:00:43,441 FMRI և PET սկաներներով։ 12 00:00:43,465 --> 00:00:45,694 Նման սարքերով դիտելիս, կարելի է տեսնել, որ 13 00:00:45,718 --> 00:00:48,600 ասենք ընթերցելիս կամ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս 14 00:00:48,624 --> 00:00:53,010 ակտիվանում է զբաղմունքին համապատասխանող ուղեղի որոշակի հատված։ 15 00:00:53,034 --> 00:00:56,292 Սակայն, երբ հետազոտվող անձը երաժշտություն է լսում 16 00:00:56,316 --> 00:00:58,276 նրա ուղեղում հրավառություն է։ 17 00:00:58,300 --> 00:01:01,171 Ուղեղի բազմաթիվ հատվածներ ակտիվանում են միաժամանակ, 18 00:01:01,195 --> 00:01:02,743 երաժշտությունն հասկանալու համար 19 00:01:02,743 --> 00:01:04,291 ոււղեղն առանձին֊ առանձին վերլուծում է 20 00:01:04,291 --> 00:01:05,841 մեղեդին, ռիթմը և այլ տարրեր, 21 00:01:05,865 --> 00:01:10,028 իսկ հետո ամեն ինչ միացնում է, վերածում ընդհանուր երաժշտական ապրումի։ 22 00:01:10,052 --> 00:01:13,019 Եվ այդքան աշխատանք մեր ուղեղն անում է մեկ ակնթարթում 23 00:01:13,043 --> 00:01:17,385 առաջին հնչյունները լսելու և ոտքերով հատակին հարվածելու արանքում։ 24 00:01:17,409 --> 00:01:19,921 Իսկ երբ դիտում ենք ոչ թե երաժշտություն լսողի, 25 00:01:19,945 --> 00:01:22,611 այլ նվագողի ուղեղը, 26 00:01:22,635 --> 00:01:25,892 փոքրիկ հրավառությունը վերածվում է տոնակատարության։ 27 00:01:25,916 --> 00:01:29,447 Փաստորեն, եթե երաժշտություն լսելն ուղեղում ակտիվացնում է 28 00:01:29,471 --> 00:01:31,429 մի շարք յուրօրինակ գործողություններ, 29 00:01:31,453 --> 00:01:35,494 ապա նվագելն ուղեղի համար հավասարազոր է մարմնամարզության։ 30 00:01:35,518 --> 00:01:38,682 Նյարդաբանները նկատել են, թե ինչպես են վառվում տարբեր կենտրոններ 31 00:01:38,706 --> 00:01:41,614 ու միաժամանակ վերլուծում տարբեր տեղեկություններ 32 00:01:41,638 --> 00:01:45,508 խրթին, բայց փոխհամաձայնեցված զարմանահրաշ հաջորդականությամբ։ 33 00:01:46,233 --> 00:01:49,860 Բայց նվագելու ի՞նչն է նման ազդեցություն ունենում ուղեղի վրա։ 34 00:01:49,884 --> 00:01:51,795 Այս հետազոտությունը համեմատաբար նոր է 35 00:01:51,819 --> 00:01:54,476 բայց նյարդաբաններն արդեն որոշակի պատկերացում ունեն։ 36 00:01:54,500 --> 00:01:55,928 Երաժշտական գործիք նվագելը 37 00:01:55,952 --> 00:01:59,293 պահանջում է ուղեղի գրեթե բոլոր կենտրոնների աշխատանքը՝ միաժամանակ, 38 00:01:59,317 --> 00:02:03,315 հատկապես տեսողական, լսողական և շարժողական կենտրոնների։ 39 00:02:03,339 --> 00:02:07,757 Ինչպես ցանկացած մարզանքի դեպքում, կանոնավոր վարժանքը երաժշտական գործիքով 40 00:02:07,781 --> 00:02:11,690 ուժեղացնում է ուղեղի այդ ֆունկցիաները, թույլ տալով այդ ներուժը 41 00:02:11,714 --> 00:02:13,595 կիրառել նաև այլ գործողությունների ընթացքում։ 42 00:02:13,619 --> 00:02:17,120 Ամենաակնհայտ տարբերությունը երաժշտություն լսելու և նվագելու միջև այն է, 43 00:02:17,144 --> 00:02:19,704 որ երկրորդը պահանջում է շարժողական հմտություններ, 44 00:02:19,728 --> 00:02:22,781 որոնք կառավարվում են ուղեղի երկու կիսագնդերում էլ։ 45 00:02:22,805 --> 00:02:26,113 Այն պահանջում է և՛ լեզվական ու մաթեմաթիկական ճշգրտություն, 46 00:02:26,137 --> 00:02:28,382 որոնք ավելի հաճախ կառավարում է ձախ կիսագունդը, 47 00:02:28,406 --> 00:02:31,941 և՛ աջ կիսագնդի նորարական ու ստեղծագործական հմտությունը։ 48 00:02:31,965 --> 00:02:34,280 Այս ամենց կարելի է եզրակացնել, որ նվագելը 49 00:02:34,304 --> 00:02:38,860 մեծացնում և ակտիվացնում է ուղեղի բրտամարմնի ակտիվությունը, 50 00:02:38,884 --> 00:02:41,319 իսկ այն երկու կիսագնդերի կամուրջն է, հետևաբար նվագելը 51 00:02:41,319 --> 00:02:43,754 թույլ է տալիս ուղեղի տարբեր կենտրոններին 52 00:02:43,754 --> 00:02:46,190 հաղորդակցվել ավելի արագ ու բազմակի ուղիներով։ 53 00:02:46,214 --> 00:02:48,667 Սա երաժիշտներին թույլ է տալիս խնդիրներ լուծելիս 54 00:02:48,691 --> 00:02:52,316 լինել ավելի արդյունավետ ու ստեղծարար՝ գիտական, թե կենցաղային հարցերում։ 55 00:02:52,340 --> 00:02:53,995 Քանի որ նվագելը նաև պահանջում է երաժշտության 56 00:02:53,995 --> 00:02:55,650 հուզական բովանդակության 57 00:02:55,650 --> 00:02:57,742 ստեղծման և ընկալման հմտություններ, 58 00:02:57,742 --> 00:02:59,834 երաժիշտներն հաճախ նաև 59 00:02:59,834 --> 00:03:01,927 ղեկավար պաշտոն են զբաղեցնում, 60 00:03:01,927 --> 00:03:04,237 ինչը սովորաբար պահանջում է 61 00:03:04,261 --> 00:03:07,896 պլանավորում, ռազմավարություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, 62 00:03:07,920 --> 00:03:13,231 ինչպես նաև՝ կոգնիտիվ և էմոցիոնալ ասպետկների համաժամանակյա վերլուծություն։ 63 00:03:13,255 --> 00:03:16,478 Այս ընդունակությունը ազդում է նաև մեր հիշողության աշխատանքի վրա։ 64 00:03:17,196 --> 00:03:20,425 Եվ իսկապես, երաժիշտները ունեն հիշողական բարձր ունակություններ, 65 00:03:20,449 --> 00:03:25,454 նրանք արագ ու արդյունավետ ստեղծում, պահպանում և մտաբերում են հիշողությունները։ 66 00:03:25,478 --> 00:03:29,208 Երաժիշտներն օգտագործում են զարգացած կապուղիներով իրենց ուղեղը 67 00:03:29,232 --> 00:03:31,970 յուրաքանչյուր տեղեկությունը մի քանի պիտակով պահելու համար, 68 00:03:31,994 --> 00:03:34,310 օրինակ՝ կոնցեպտուալ, էմոցիոնալ 69 00:03:34,334 --> 00:03:36,850 ձայնային, կոնտեքստային պիտակներով 70 00:03:36,874 --> 00:03:38,579 ինչպես դա անում է ինտերնետային որոնողական համակարգը։ 71 00:03:39,706 --> 00:03:42,659 Իսկ ինչպե՞ս գիտենք, որ այս օգուտները տալիս է միայն երաժշտությունը, 72 00:03:42,683 --> 00:03:45,148 և ոչ օրինակ սպորտը կամ նկարչությունը։ 73 00:03:45,172 --> 00:03:47,545 Կամ գուցե այնպես է, որ նվագել սկսում են 74 00:03:47,569 --> 00:03:49,474 մարդիկ, ովքեր արդեն շատ խելացի՞ են։ 75 00:03:49,498 --> 00:03:52,679 Նյարդաբանները զբաղվում են այս հարցերով, 76 00:03:52,703 --> 00:03:55,353 առայժմ նրանք գտել են, որ նվագել սովորելու 77 00:03:55,377 --> 00:03:57,330 գեղարվեստական ասպեկտները տարբեր են 78 00:03:57,354 --> 00:04:01,709 ցանկացած այլ գործողությունից, այդ թվում՝ այլ արվեստով զբաղվելուց։ 79 00:04:01,733 --> 00:04:04,244 Նրանք արել են մի շարք գիտափորձերի, որոնց մասնակիցներն 80 00:04:04,268 --> 00:04:05,670 սկզբում ունեին կոգնիտիվ և նյարդային 81 00:04:05,694 --> 00:04:09,047 ֆունկցիոնալ նույն մակարդակը. բայց նրանցից մի քանիսն, ովքեր 82 00:04:09,071 --> 00:04:12,855 տևական ժամանակ զբաղվել են նվագել սովորելով, 83 00:04:12,879 --> 00:04:16,183 փորձից հետո ունեին ուղեղի ավելի զարգացած կենտրոններ։ 84 00:04:16,889 --> 00:04:19,908 Այս՝ վերջերս արված հետազոտությունը նվագելու մտավոր օգտակարության մասին 85 00:04:19,932 --> 00:04:22,565 ընդլայնել է նաև մտավոր աշխատանքների մասին մեր պատկերացումը 86 00:04:22,589 --> 00:04:25,501 ի հայտ բերելով ներքին ռիթմեր և բարդ փոխազդեցություններ 87 00:04:25,525 --> 00:04:28,493 որոնք միասին կազմում են մեր ուղեղի հրաշալի նվագախումբը։