WEBVTT 00:00:00.066 --> 00:00:03.048 Բարի լույս: Աճպարարությունը իրականությունից մի քայլ առաջ անցնելու 00:00:03.048 --> 00:00:05.091 հրաշալի եղանակ է, 00:00:05.091 --> 00:00:08.006 այն թույլ է տալիս այսօր իրագործել այն ամենն, 00:00:08.006 --> 00:00:10.088 ինչը գիտությունը կկենսագործի վաղը: 00:00:10.088 --> 00:00:13.089 Որպես կիբեռ-աճպարար, ես համադրում եմ մոգության 00:00:13.089 --> 00:00:18.048 և գիտության տարրերը, որպեսզի դուք ինքներդ ձեզ վրա զգաք 00:00:18.048 --> 00:00:20.095 ապագայի տեխնոլոգիաների ներգործությունը: NOTE Paragraph 00:00:20.095 --> 00:00:24.000 Հավանաբար, բոլորդ լսել եք Google Glass ակնոցի նախագծի մասին: 00:00:24.000 --> 00:00:26.027 Դա նոր տեխնոլոգիա է: Կրում եք ակնոցը 00:00:26.027 --> 00:00:29.000 և ձեր տեսած աշխարհը հավելվում է տեղեկություններով` 00:00:29.000 --> 00:00:32.057 տեղանուններ, հուշարձաններ, կառույցներ, 00:00:32.057 --> 00:00:36.073 գուցե մի օր նաև նույնիսկ փողոցում ձեզ պատահած անցորդների անուններով: 00:00:36.073 --> 00:00:40.089 Ահա այսպիսին է իմ մոգական ակնոցը: 00:00:40.089 --> 00:00:44.044 Այն մի քիչ ավելի մեծ է: Նախատիպն է: 00:00:44.044 --> 00:00:47.050 Երբ նայում եք ակնոցի միջով 00:00:47.050 --> 00:00:51.058 դուք սողոսկում եք կիբեռ-մոգի ուղեղը: NOTE Paragraph 00:00:51.058 --> 00:00:53.083 Հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ ի նկատի ունեմ: 00:00:53.083 --> 00:00:58.064 Մեզ անհրաժեշտ են միայն խաղաթղթեր: Ցանկացած խաղաթուղթ: 00:00:58.064 --> 00:01:02.074 Այսպիսի: Եկեք նշենք, 00:01:02.074 --> 00:01:07.062 որ հաջորդ անգամ տեսնելիս ճանաչենք: 00:01:07.062 --> 00:01:11.012 Շատ բարի: Շատ կարևոր մի նշան: 00:01:11.012 --> 00:01:13.012 Եկեք դնենք այն խաղաքարտերի մեջ, 00:01:13.012 --> 00:01:18.006 մեջտեղի հատվածում մի տեղ և սկսենք: NOTE Paragraph 00:01:18.006 --> 00:01:19.036 (Երաժշտություն) NOTE Paragraph 00:01:19.036 --> 00:01:22.013 Ձայն. Համակարգը պատրաստ է: Պատկերը փոխանցվում է: NOTE Paragraph 00:01:22.013 --> 00:01:24.042 Մարկո Թեմփեսթ. Նրանց համար, ովքեր թղթախաղով չեն զբաղվում, 00:01:24.042 --> 00:01:28.011 ասեմ, որ այն բաղկացած է 4 տարբեր նշաններից` 00:01:28.011 --> 00:01:31.012 սիրտ, խաչ, 00:01:31.012 --> 00:01:34.033 ագուռ և ագռավ: 00:01:34.033 --> 00:01:37.023 Խաղաթղթերն ամենահին խորհրդանիշերից են, 00:01:37.023 --> 00:01:42.027 որ տարբեր կերպ են մեկնաբանվում: 00:01:42.027 --> 00:01:46.015 Այժմ ոմանց կարծիքով 4 նշանները 00:01:46.015 --> 00:01:50.017 խորհրդանշում են տարվա 4 եղանակները: 00:01:50.017 --> 00:01:53.087 Ահա` գարուն, ամառ, 00:01:53.087 --> 00:01:56.014 աշուն և… NOTE Paragraph 00:01:56.014 --> 00:01:59.008 Ձայն. Իմ սիրելի եղանակը ձմեռն է: ՄԹ. Այո, իմն էլ: 00:01:59.008 --> 00:02:02.025 Ձմեռը կախարդանքի է նման: Փոխակերպման եղանակ է, 00:02:02.025 --> 00:02:05.096 երբ ջերմությունը սառնամանիքի է վերածվում, ջուրը` ձյան, 00:02:05.096 --> 00:02:09.070 իսկ հետո ամեն ինչ անհետանում է: 00:02:09.070 --> 00:02:15.093 Յուրաքանչյուր նշան ունի 13 խաղաթուղթ: (Երաժշտություն) NOTE Paragraph 00:02:15.093 --> 00:02:19.050 Ձայն. Յուրաքանչյուր խաղաթուղթ ներկայացնում է լուսնային բոլորապտույտի 13 փուլերը: NOTE Paragraph 00:02:19.050 --> 00:02:22.008 ՄԹ. Ահա այստեղ տեղատվությունն է, 00:02:22.008 --> 00:02:24.078 այնտեղ մակընթացությունը, 00:02:24.078 --> 00:02:27.066 իսկ մեջտեղում լուսինն է: NOTE Paragraph 00:02:27.066 --> 00:02:31.026 Ձայն. Լուսինը մոգության ամենազորեղ խորհրդանիշերից է: NOTE Paragraph 00:02:31.026 --> 00:02:35.091 ՄԹ. խաղաթղթերի մեջ երկու գույն կա` 00:02:35.091 --> 00:02:38.082 Ահա կարմիրը 00:02:38.082 --> 00:02:43.019 ու սևը, 00:02:43.019 --> 00:02:46.018 որոնք խորհրդանշում են 00:02:46.018 --> 00:02:49.018 գիշերվա և ցերեկվա հարատև հերթափոխը: NOTE Paragraph 00:02:49.018 --> 00:02:51.059 Ձայն. Մարկո, ես չգիտեի, որ դու կարող ես դա անել: (Ծիծաղ) NOTE Paragraph 00:02:51.059 --> 00:02:55.096 ՄԹ. Իսկ մի՞թե զուգադիպություն է, որ խաղաթուղթն ունի 52 քարտ, 00:02:55.096 --> 00:03:00.099 ինչպես որ տարին ունի 52 շաբաթ: NOTE Paragraph 00:03:00.099 --> 00:03:04.033 (Երաժշտություն) NOTE Paragraph 00:03:04.033 --> 00:03:06.071 Ձայն. Եթե գումարեք բոլոր խաղաթղթերի վրա առկա նշանները, 00:03:06.071 --> 00:03:09.005 արդյունքում կստանաք 365: NOTE Paragraph 00:03:09.005 --> 00:03:12.049 ՄԹ. Օ՜, 365, տարվա օրերի քանակը, 00:03:12.049 --> 00:03:15.049 ծննդյան տարեդարձների միջև ընկած 00:03:15.049 --> 00:03:17.084 օրերի քանակը: 00:03:17.084 --> 00:03:21.040 Երազանք պահեք: (Փչում է) NOTE Paragraph 00:03:21.040 --> 00:03:23.084 Ձայն. Մի բարձրաձայնեք, այլապես չի իրականանա: NOTE Paragraph 00:03:23.084 --> 00:03:26.043 ՄԹ. Ի դեպ իմ ծննդյան 6-րդ տարեդարձին էր, 00:03:26.043 --> 00:03:29.087 որ ես իմ առաջին խաղաթղթերը նվեր ստացա, 00:03:29.087 --> 00:03:34.027 և այդ օրվանից ի վեր ճանապարհորդել եմ ամբողջ աշխարհով ` 00:03:34.027 --> 00:03:37.083 աճպարարություն բեմադրելով տղաների և աղջիկների, 00:03:37.083 --> 00:03:40.030 տղամարդկանց և կանանց, ամուսինների և նրանց տիկնանց, 00:03:40.030 --> 00:03:46.055 և նույնիսկ թագավորների ու թագուհիների համար:(Ծափահարություններ) NOTE Paragraph 00:03:46.055 --> 00:03:50.049 Ձայն. Իսկ ովքե՞ր են սրանք: ՄԹ. Այո, սրանք չարաճճիություն անողներն են: Նայեք: 00:03:50.049 --> 00:03:52.058 Արթնացի՛ր: NOTE Paragraph 00:03:52.058 --> 00:03:54.050 Ջոկեր. Հե՛յ: ՄԹ. Պատրա՞ստ ես ներկայացման քո մասին: NOTE Paragraph 00:03:54.050 --> 00:03:56.073 Ջոկեր. Պատրաստ եմ: ՄԹ. Հապա տեսնենք, թե ինչ ունես: NOTE Paragraph 00:03:56.073 --> 00:03:59.080 Ջոկեր. Ներկայացնում եմ իմ ցատկափայտը: NOTE Paragraph 00:03:59.080 --> 00:04:03.014 ՄԹ. Զգույշ եղիր: Ջոկեր. Հե՜յ, հե՜յ, հե՜յ: (Երաժշտություն) NOTE Paragraph 00:04:03.014 --> 00:04:08.074 ՄԹ. Բայց այսօր ես ներկայանում եմ ուրիշ լսարանի առջև: 00:04:08.074 --> 00:04:11.094 Ես ներկայացում եմ կազմակերպել ձեզ համար: NOTE Paragraph 00:04:11.094 --> 00:04:14.092 Ձայն. Նշված խաղաթուղթը հայտնաբերված է: ՄԹ. Երբեմն մարդիկ հարցնում են, 00:04:14.092 --> 00:04:19.021 թե ինչպես կարելի է աճպարար դառնալ: Մի՞թե պետք է ժամը 9-5 աշխատել: 00:04:19.021 --> 00:04:22.027 Իհարկե ոչ: Աճպարարը պետք է պարապի 24/7: 00:04:22.027 --> 00:04:26.073 Ես իհարկե բառացի ի նկատի չունեմ 24 ժամ, շաբաթը 7 օր: 00:04:26.073 --> 00:04:30.013 24/7 մի քիչ չափազանցություն է, 00:04:30.013 --> 00:04:33.065 բայց իհարկե այս ամենն աշխատատար է: Ոմանք կասեն, 00:04:33.065 --> 00:04:38.036 որ աճպարարությունը գերբնական 00:04:38.036 --> 00:04:41.044 չար ուժերի ձեռքի գործն է: (Ծիծաղ) (Ծափահարություն) NOTE Paragraph 00:04:41.044 --> 00:04:44.022 (Երաժշտություն) NOTE Paragraph 00:04:44.022 --> 00:04:49.015 Ոչ: 00:04:49.015 --> 00:04:53.001 Դրան ես պարզապես պատասխանում եմ` ոչ, ոչ: 00:04:53.001 --> 00:04:55.090 Ավելի ճիշտ, գերմաներենում կհնչի «նայն, նայն»: (Ծիծաղ): 00:04:55.090 --> 00:04:59.041 Աճպարարությունն այդքան ինտենսիվ չէ: Չնայած ես պետք է ձեզ զգուշացնեմ, 00:04:59.041 --> 00:05:03.007 որ եթե դուք խաղում եք մի հմուտ խաղացողի հետ, 00:05:03.007 --> 00:05:06.020 որն այսպես է բաժանում քարտերը` փողով մի խաղացեք: NOTE Paragraph 00:05:06.020 --> 00:05:09.053 (Երաժշտություն) NOTE Paragraph 00:05:09.053 --> 00:05:13.004 Ձայն. Ինչո՞ւ ոչ: Լավ տարբերակ է: 00:05:13.004 --> 00:05:16.082 Դրա հավանականությունը 4165-ից 1 է: NOTE Paragraph 00:05:16.082 --> 00:05:21.024 ՄԹ. Այո, բայց ինձ թվում է` իմ խաղաքարտերն ավելի լավն են: Հավանական է, որ կհաղթենք: NOTE Paragraph 00:05:21.024 --> 00:05:26.021 Ձայն. Կարծում եմ` քո ծննդյան օրվա երազանքն իրականացավ: 00:05:26.021 --> 00:05:29.032 ՄԹ. Եվ այսպիսով ինձ մոտ մնում է վերջին և ամենակարևոր խաղաթուղթը` 00:05:29.032 --> 00:05:32.033 նշումով խաղաքարտը: 00:05:32.033 --> 00:05:35.000 Ի տարբերություն այն ամենի ինչ մենք տեսանք, կարևոր չէ 00:05:35.000 --> 00:05:39.021 վիրտուալ, թե` ոչ: Ձայն. Նշումով քարտը հայտնաբերված է: NOTE Paragraph 00:05:39.021 --> 00:05:48.027 Թվային ՄԹ. Սա, անկասկած, իրականն է: NOTE Paragraph 00:05:48.027 --> 00:05:57.020 ՄԹ. Ցտեսություն: (Երաժշտություն) NOTE Paragraph 00:05:57.020 --> 00:06:00.070 Շնորհակալություն: (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:06:00.070 --> 00:06:03.088 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:06:03.088 --> 00:06:10.057 Անչափ շնորհակալ եմ: (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:06:10.057 --> 00:06:14.057 (Ծափահարություններ)