Բարի լույս: Աճպարարությունը իրականությունից մի քայլ առաջ անցնելու հրաշալի եղանակ է, այն թույլ է տալիս այսօր իրագործել այն ամենն, ինչը գիտությունը կկենսագործի վաղը: Որպես կիբեռ-աճպարար, ես համադրում եմ մոգության և գիտության տարրերը, որպեսզի դուք ինքներդ ձեզ վրա զգաք ապագայի տեխնոլոգիաների ներգործությունը: Հավանաբար, բոլորդ լսել եք Google Glass ակնոցի նախագծի մասին: Դա նոր տեխնոլոգիա է: Կրում եք ակնոցը և ձեր տեսած աշխարհը հավելվում է տեղեկություններով` տեղանուններ, հուշարձաններ, կառույցներ, գուցե մի օր նաև նույնիսկ փողոցում ձեզ պատահած անցորդների անուններով: Ահա այսպիսին է իմ մոգական ակնոցը: Այն մի քիչ ավելի մեծ է: Նախատիպն է: Երբ նայում եք ակնոցի միջով դուք սողոսկում եք կիբեռ-մոգի ուղեղը: Հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ ի նկատի ունեմ: Մեզ անհրաժեշտ են միայն խաղաթղթեր: Ցանկացած խաղաթուղթ: Այսպիսի: Եկեք նշենք, որ հաջորդ անգամ տեսնելիս ճանաչենք: Շատ բարի: Շատ կարևոր մի նշան: Եկեք դնենք այն խաղաքարտերի մեջ, մեջտեղի հատվածում մի տեղ և սկսենք: (Երաժշտություն) Ձայն. Համակարգը պատրաստ է: Պատկերը փոխանցվում է: Մարկո Թեմփեսթ. Նրանց համար, ովքեր թղթախաղով չեն զբաղվում, ասեմ, որ այն բաղկացած է 4 տարբեր նշաններից` սիրտ, խաչ, ագուռ և ագռավ: Խաղաթղթերն ամենահին խորհրդանիշերից են, որ տարբեր կերպ են մեկնաբանվում: Այժմ ոմանց կարծիքով 4 նշանները խորհրդանշում են տարվա 4 եղանակները: Ահա` գարուն, ամառ, աշուն և… Ձայն. Իմ սիրելի եղանակը ձմեռն է: ՄԹ. Այո, իմն էլ: Ձմեռը կախարդանքի է նման: Փոխակերպման եղանակ է, երբ ջերմությունը սառնամանիքի է վերածվում, ջուրը` ձյան, իսկ հետո ամեն ինչ անհետանում է: Յուրաքանչյուր նշան ունի 13 խաղաթուղթ: (Երաժշտություն) Ձայն. Յուրաքանչյուր խաղաթուղթ ներկայացնում է լուսնային բոլորապտույտի 13 փուլերը: ՄԹ. Ահա այստեղ տեղատվությունն է, այնտեղ մակընթացությունը, իսկ մեջտեղում լուսինն է: Ձայն. Լուսինը մոգության ամենազորեղ խորհրդանիշերից է: ՄԹ. խաղաթղթերի մեջ երկու գույն կա` Ահա կարմիրը ու սևը, որոնք խորհրդանշում են գիշերվա և ցերեկվա հարատև հերթափոխը: Ձայն. Մարկո, ես չգիտեի, որ դու կարող ես դա անել: (Ծիծաղ) ՄԹ. Իսկ մի՞թե զուգադիպություն է, որ խաղաթուղթն ունի 52 քարտ, ինչպես որ տարին ունի 52 շաբաթ: (Երաժշտություն) Ձայն. Եթե գումարեք բոլոր խաղաթղթերի վրա առկա նշանները, արդյունքում կստանաք 365: ՄԹ. Օ՜, 365, տարվա օրերի քանակը, ծննդյան տարեդարձների միջև ընկած օրերի քանակը: Երազանք պահեք: (Փչում է) Ձայն. Մի բարձրաձայնեք, այլապես չի իրականանա: ՄԹ. Ի դեպ իմ ծննդյան 6-րդ տարեդարձին էր, որ ես իմ առաջին խաղաթղթերը նվեր ստացա, և այդ օրվանից ի վեր ճանապարհորդել եմ ամբողջ աշխարհով ` աճպարարություն բեմադրելով տղաների և աղջիկների, տղամարդկանց և կանանց, ամուսինների և նրանց տիկնանց, և նույնիսկ թագավորների ու թագուհիների համար:(Ծափահարություններ) Ձայն. Իսկ ովքե՞ր են սրանք: ՄԹ. Այո, սրանք չարաճճիություն անողներն են: Նայեք: Արթնացի՛ր: Ջոկեր. Հե՛յ: ՄԹ. Պատրա՞ստ ես ներկայացման քո մասին: Ջոկեր. Պատրաստ եմ: ՄԹ. Հապա տեսնենք, թե ինչ ունես: Ջոկեր. Ներկայացնում եմ իմ ցատկափայտը: ՄԹ. Զգույշ եղիր: Ջոկեր. Հե՜յ, հե՜յ, հե՜յ: (Երաժշտություն) ՄԹ. Բայց այսօր ես ներկայանում եմ ուրիշ լսարանի առջև: Ես ներկայացում եմ կազմակերպել ձեզ համար: Ձայն. Նշված խաղաթուղթը հայտնաբերված է: ՄԹ. Երբեմն մարդիկ հարցնում են, թե ինչպես կարելի է աճպարար դառնալ: Մի՞թե պետք է ժամը 9-5 աշխատել: Իհարկե ոչ: Աճպարարը պետք է պարապի 24/7: Ես իհարկե բառացի ի նկատի չունեմ 24 ժամ, շաբաթը 7 օր: 24/7 մի քիչ չափազանցություն է, բայց իհարկե այս ամենն աշխատատար է: Ոմանք կասեն, որ աճպարարությունը գերբնական չար ուժերի ձեռքի գործն է: (Ծիծաղ) (Ծափահարություն) (Երաժշտություն) Ոչ: Դրան ես պարզապես պատասխանում եմ` ոչ, ոչ: Ավելի ճիշտ, գերմաներենում կհնչի «նայն, նայն»: (Ծիծաղ): Աճպարարությունն այդքան ինտենսիվ չէ: Չնայած ես պետք է ձեզ զգուշացնեմ, որ եթե դուք խաղում եք մի հմուտ խաղացողի հետ, որն այսպես է բաժանում քարտերը` փողով մի խաղացեք: (Երաժշտություն) Ձայն. Ինչո՞ւ ոչ: Լավ տարբերակ է: Դրա հավանականությունը 4165-ից 1 է: ՄԹ. Այո, բայց ինձ թվում է` իմ խաղաքարտերն ավելի լավն են: Հավանական է, որ կհաղթենք: Ձայն. Կարծում եմ` քո ծննդյան օրվա երազանքն իրականացավ: ՄԹ. Եվ այսպիսով ինձ մոտ մնում է վերջին և ամենակարևոր խաղաթուղթը` նշումով խաղաքարտը: Ի տարբերություն այն ամենի ինչ մենք տեսանք, կարևոր չէ վիրտուալ, թե` ոչ: Ձայն. Նշումով քարտը հայտնաբերված է: Թվային ՄԹ. Սա, անկասկած, իրականն է: ՄԹ. Ցտեսություն: (Երաժշտություն) Շնորհակալություն: (Ծափահարություններ) (Ծափահարություններ) Անչափ շնորհակալ եմ: (Ծափահարություններ) (Ծափահարություններ)