Բարի լույս: Աճպարարությունը իրականությունից մի քայլ առաջ անցնելու
հրաշալի եղանակ է,
այն թույլ է տալիս այսօր իրագործել այն ամենն,
ինչը գիտությունը կկենսագործի վաղը:
Որպես կիբեռ-աճպարար, ես համադրում եմ մոգության
և գիտության տարրերը, որպեսզի դուք ինքներդ ձեզ վրա զգաք
ապագայի տեխնոլոգիաների ներգործությունը:
Հավանաբար, բոլորդ լսել եք Google Glass ակնոցի նախագծի մասին:
Դա նոր տեխնոլոգիա է: Կրում եք ակնոցը
և ձեր տեսած աշխարհը հավելվում է տեղեկություններով`
տեղանուններ, հուշարձաններ, կառույցներ,
գուցե մի օր նաև նույնիսկ փողոցում ձեզ պատահած անցորդների անուններով:
Ահա այսպիսին է իմ մոգական ակնոցը:
Այն մի քիչ ավելի մեծ է: Նախատիպն է:
Երբ նայում եք ակնոցի միջով
դուք սողոսկում եք կիբեռ-մոգի ուղեղը:
Հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ ի նկատի ունեմ:
Մեզ անհրաժեշտ են միայն խաղաթղթեր: Ցանկացած խաղաթուղթ:
Այսպիսի: Եկեք նշենք,
որ հաջորդ անգամ տեսնելիս ճանաչենք:
Շատ բարի: Շատ կարևոր մի նշան:
Եկեք դնենք այն խաղաքարտերի մեջ,
մեջտեղի հատվածում մի տեղ և սկսենք:
(Երաժշտություն)
Ձայն. Համակարգը պատրաստ է: Պատկերը փոխանցվում է:
Մարկո Թեմփեսթ. Նրանց համար, ովքեր թղթախաղով չեն զբաղվում,
ասեմ, որ այն բաղկացած է 4 տարբեր նշաններից`
սիրտ, խաչ,
ագուռ և ագռավ:
Խաղաթղթերն ամենահին խորհրդանիշերից են,
որ տարբեր կերպ են մեկնաբանվում:
Այժմ ոմանց կարծիքով 4 նշանները
խորհրդանշում են տարվա 4 եղանակները:
Ահա` գարուն, ամառ,
աշուն և…
Ձայն. Իմ սիրելի եղանակը ձմեռն է: ՄԹ. Այո, իմն էլ:
Ձմեռը կախարդանքի է նման: Փոխակերպման եղանակ է,
երբ ջերմությունը սառնամանիքի է վերածվում, ջուրը` ձյան,
իսկ հետո ամեն ինչ անհետանում է:
Յուրաքանչյուր նշան ունի 13 խաղաթուղթ: (Երաժշտություն)
Ձայն. Յուրաքանչյուր խաղաթուղթ ներկայացնում է լուսնային բոլորապտույտի 13 փուլերը:
ՄԹ. Ահա այստեղ տեղատվությունն է,
այնտեղ մակընթացությունը,
իսկ մեջտեղում լուսինն է:
Ձայն. Լուսինը մոգության ամենազորեղ խորհրդանիշերից է:
ՄԹ. խաղաթղթերի մեջ երկու գույն կա`
Ահա կարմիրը
ու սևը,
որոնք խորհրդանշում են
գիշերվա և ցերեկվա հարատև հերթափոխը:
Ձայն. Մարկո, ես չգիտեի, որ դու կարող ես դա անել: (Ծիծաղ)
ՄԹ. Իսկ մի՞թե զուգադիպություն է, որ խաղաթուղթն ունի 52 քարտ,
ինչպես որ տարին ունի 52 շաբաթ:
(Երաժշտություն)
Ձայն. Եթե գումարեք բոլոր խաղաթղթերի վրա առկա նշանները,
արդյունքում կստանաք 365:
ՄԹ. Օ՜, 365, տարվա օրերի քանակը,
ծննդյան տարեդարձների միջև ընկած
օրերի քանակը:
Երազանք պահեք: (Փչում է)
Ձայն. Մի բարձրաձայնեք, այլապես չի իրականանա:
ՄԹ. Ի դեպ իմ ծննդյան 6-րդ տարեդարձին էր,
որ ես իմ առաջին խաղաթղթերը նվեր ստացա,
և այդ օրվանից ի վեր ճանապարհորդել եմ ամբողջ աշխարհով `
աճպարարություն բեմադրելով տղաների և աղջիկների,
տղամարդկանց և կանանց, ամուսինների և նրանց տիկնանց,
և նույնիսկ թագավորների ու թագուհիների համար:(Ծափահարություններ)
Ձայն. Իսկ ովքե՞ր են սրանք: ՄԹ. Այո, սրանք չարաճճիություն անողներն են: Նայեք:
Արթնացի՛ր:
Ջոկեր. Հե՛յ: ՄԹ. Պատրա՞ստ ես ներկայացման քո մասին:
Ջոկեր. Պատրաստ եմ: ՄԹ. Հապա տեսնենք, թե ինչ ունես:
Ջոկեր. Ներկայացնում եմ իմ ցատկափայտը:
ՄԹ. Զգույշ եղիր:
Ջոկեր. Հե՜յ, հե՜յ, հե՜յ: (Երաժշտություն)
ՄԹ. Բայց այսօր ես ներկայանում եմ ուրիշ լսարանի առջև:
Ես ներկայացում եմ կազմակերպել ձեզ համար:
Ձայն. Նշված խաղաթուղթը հայտնաբերված է: ՄԹ. Երբեմն մարդիկ հարցնում են,
թե ինչպես կարելի է աճպարար դառնալ: Մի՞թե պետք է ժամը 9-5 աշխատել:
Իհարկե ոչ: Աճպարարը պետք է պարապի 24/7:
Ես իհարկե բառացի ի նկատի չունեմ 24 ժամ, շաբաթը 7 օր:
24/7 մի քիչ չափազանցություն է,
բայց իհարկե այս ամենն աշխատատար է: Ոմանք կասեն,
որ աճպարարությունը գերբնական
չար ուժերի ձեռքի գործն է: (Ծիծաղ) (Ծափահարություն)
(Երաժշտություն)
Ոչ:
Դրան ես պարզապես պատասխանում եմ` ոչ, ոչ:
Ավելի ճիշտ, գերմաներենում կհնչի «նայն, նայն»: (Ծիծաղ):
Աճպարարությունն այդքան ինտենսիվ չէ: Չնայած ես պետք է ձեզ զգուշացնեմ,
որ եթե դուք խաղում եք մի հմուտ խաղացողի հետ,
որն այսպես է բաժանում քարտերը` փողով մի խաղացեք:
(Երաժշտություն)
Ձայն. Ինչո՞ւ ոչ: Լավ տարբերակ է:
Դրա հավանականությունը 4165-ից 1 է:
ՄԹ. Այո, բայց ինձ թվում է` իմ խաղաքարտերն ավելի լավն են: Հավանական է, որ կհաղթենք:
Ձայն. Կարծում եմ` քո ծննդյան օրվա երազանքն իրականացավ:
ՄԹ. Եվ այսպիսով ինձ մոտ մնում է վերջին և ամենակարևոր խաղաթուղթը`
նշումով խաղաքարտը:
Ի տարբերություն այն ամենի ինչ մենք տեսանք, կարևոր չէ
վիրտուալ, թե` ոչ:
Ձայն. Նշումով քարտը հայտնաբերված է:
Թվային ՄԹ. Սա, անկասկած, իրականն է:
ՄԹ. Ցտեսություն: (Երաժշտություն)
Շնորհակալություն: (Ծափահարություններ)
(Ծափահարություններ)
Անչափ շնորհակալ եմ: (Ծափահարություններ)
(Ծափահարություններ)