Ինչպե՞ս կարող եմ 10 րոպպեում խոսել
սերունդների կանանց սերտ կապերի մասին:
Թե ինչպես այդ զարմանալի ուժը
ազդեց
4 ամյա աղջնակի կյանքի վրա,
ով 5օր ու գիշեր կուչ էր եկել իր քրոջ,
տատիկի ու մոր
կողքին`
մի փոքրիկ նավակի մեջ`Չինական ծովում
ավելի քան 30 տարի առաջ:
Այդ կապը հայտնվեց աղջնակի կյանքում
ու էլ երբեք չլքեց նրան:
Այդ փոքրիկ աղջիկը հիմա Սան Ֆրանցիսկոյում է ապրում
և հիմա ձեզ հետ է խոսում:
Սա ավարտված պատմություն չէ,
սա գլուխկոտրուկ է, որի մասնիկները դեռ պետք է իրար գլուխ հավաքել:
Թույլ տվեք պատմեմ այդ մասնիկներից մի քանիսի մասին:
Ահա առաջին մասը:
Պատկերացրեք մի մարդ, ով կորցրել է իր կյանքի աշխատանքը:
Նա պոետ է` դրամատուրգ,
մի մարդ, ում ամբողջ կյանքի
միակ հույսը
իր երկիրը միացյալ և անկախ տեսնելն է եղել:
Հանկարծ կոմունիստները գրավում են Սայգոնը:
Մարդը բախվում է իրականության հետ:
Նա հասկանում է, որ իր ողջ կյանքը ապարդյուն է անցել:
Հիմա իր ընկերները ծաղրում են իրեն:
Նա փակվեց լռության մեջ:
Պատմությունը կործանեց նրան:
Նա իմ պապիկն էր:
Իրական կյանքում ես նրան երբեք չեմ տեսել:
Բայց մեր կյանքն ավելի ուժեղ է, քան մեր հիշողությունները:
Տատիկս երբեք չթողեց, որ մոռանանք նրան:
Պարտքս է` թույլ չտալ, որ իր կյանքը անիմաստ անցնի:
Նրա կյանքը ինձ դաս է եղել: Այո, պատմությունը փորձել է մեզ ջախջախել, բայց մենք կարողացանք դիմակայել:
Այո, պատմությունը փորձել է մեզ ջախջախել,
բայց մենք կարողացանք դիմակայել:
Գլուխկոտրուկի հաջորդ հատվածը
նավի մասին է, երբ վաղ լուսաբացին
ճողոպրեցինք դեպի ծով:
Մայրս` Մայը, 18 տարեկան էր,
երբ իր հայրը մահացավ:
Նրան արդեն ամուսնացրել էին պայմանագրով:
Նա ուներ երկու փոքր աղջիկներ:
Նա իր կյանքում արդեն միայն մի նպատակ ուներ`
փախուստ իր ընտանիքի հետ միասին
և նոր կյանք Ավստրալիայում:
Նա նույնիսկ չէր էլ մտածում այն մասին,
որ դա նրան կարող էր չհաջողվել:
Այսպիսով, վեպերին բնորոշ չորս տարվա սագայից հետո,
նավակը, ծպտված որպես ձկնորսական առագաստանավ,
դուրս եկավ ծով:
Մեծերը գիտեին սպասվող վտանգի մասին:
Ամենաշատը վախենում էինք ծովահեններից,
բռնաբարությունից և մահից:
Նավում մեծերից շատերրի նման
մայրս նույնպես մի փոքր բաժակ թույն էր իր մոտ պահում:
Եթե հանկարծ գերի ընկնեինք, սկզբում կխմեր քույրս և ես,
ապա` մայրս և տատիկս:
Նավի հետ կապված Իմ առաջին հիշողությունները
շարժիչի կայուն թափքն էր,
յուրաքանչյուր ալիքի մեջ ընկղմվելը,
անսահման և դատարկ հորիզոնը:
Ես չեմ հիշում ծովահեններին, որոնք բազմիցս հարձակվում էին մեզ վրա,
բայց հիշում եմ` մեզ պաշտպանում էին
մեր նավակի խիզախ տղամարդիկ,
հիշում եմ, թէ ինչպես էր փչանում նավի շարժիչը,
որը վեց ժամ չէին կարողանում շարժի գցել:
Բայց շատ լավ եմ հիշում Մալազիայի ափերի
նավթի հորատման աշտարակի լույսերը,
երիտասարդ մարդուն, ով ուժասպառությունից մահացավ:
Նա չդիմացավ ճամփորդության փորձություններին:
Հիշում են առաջին իմ ճաշակած խնձորը,
որն ինձ հորատման աշտարակի վրայի մարդն էր տվել:
Այլևս ոչ մի խնձոր նույն համը չի ունեցել ինձ համար:
Երեք ամիս փախստականների ճամբարում մնալուց հետո,
մենք հայտնվեցինք Մելբուրնում:
Գլուխկոտրուկի հաջորդ մասը
չորս` տարբեր սերունդների կանանց մասին է,
ովքեր միասին նոր կյանք են ստեղծում:
Մենք բնակություն հաստատեցինք Ֆուտսքրեյում,
որը բանվոր դասակարգին պատկանող մի արվարձան է,
որտեղ բնակիչների մեծ մասը ներգաղթյալներ էին:
Ի տարբերություն միջին դասի արվարձանների,
որի գոյության մասին ես մոռացել էի,
այստեղ ոչ մի իրավունք չկար:
Խանութներից եկող հոտը ինձ համար ամբողջ աշխարհի հոտն էր:
Մարդիկ միմյանց հետ շփվում էին
կմկմացող անգլերենով,
որը ցույց էր տալիս որ նրանք միայն մի ընդհանուր բան ունեն.
նրանք նորից են սկսում ապրել:
Մայրս աշխատում էր ֆերմաներում,
հետո տեղափոխվեց ավտոմեքենաների մասերի հավաքման տեղը,
որտեղ աշխատում էր վեց օր` երկու հերթափոխովով:
Ինչ-որ ձևով նա ժամանակ էր գտնում անգլերեն սովորելու համար
և ստացավ IT որակավորում:
Մենք աղքատ էինք:
Յուրաքանչյուր դոլար հաշված էր:
Անկախ նրանից, թէ ինչի կարիք ունեինք,
լրացուցիչ գումարը նախատեսված էր
անգլերենի և մաթեմատիկայի դասերի համար:
Հագուստի կարիք ուենինք,
և այն միշտ օգտործված էր:
Ունեի երկու զույգ գուլպա դպրոցի համար,
որոնցից յուրաքանչյուրը փակում էր մյուսի անցքերը:
Դպրոցական համազգեստը մինչև ծնկներս էր,
քանի որ այն պետք է մեզ վեց տարի յոլա տաներ:
Ինձ երբեմն ձեռք էին առնում`
անվանելով «նեղ աչքանի»:
Երբեմն պատի վրա տեսնում էի պատահական գրաֆիտիներ`
“Ասիացինե ՛ր, փախեք տուն”:
Իսկ որտե՞ղ է իմ տունը:
Հարց, որը ներսից ինձ տանջել է:
Հավաքույթներից մեկում
ես ցածրաձայն ասեցի. - Ես կշրջանցեմ այն:
Քույրս , մայրս և ես
նույն մահճակալին էինք քնում:
Չնայած նրան, որ մայրս սպառված գալիս էր տուն,
մենք պատմում էինք, թե ինչպես ենք անցկացրել մեր օրը
և լսում էինք
տատիկի ոտնաձայները տնով մեկ:
Մայրս ողջ գիշեր նավի մասին
մղձավանջներ էր տեսնում:
Իսկ իմ գործն էր` արթուն մնալ մինչ այն պահը, երբ նրա մղձավանջները կսկսվեին,
որպեսզի արթնացնեի նրան:
Նա բացեց համակարգիչների խանութ,
հետո կոսմետոլոգիա սովորեց,
և մեկ այլ բիզնես սկսեց:
Մեզ մոտ գալիս էին զայրացած և համառ կանայք
տղամարդկանց մասին իրենց պատմություններով,
ովքեր չէին կարողանում ադապտացվել, ինչպես նաև խոսում էին
խնդիրներ ունեցող երեխաների մասին, որոնք երկու տարբեր աշխարհների մեջ էին հայտնվել:
Մենք դրամաշնորհներշ և հովանավորներ էինք փնտրում:
Տարբեր կենտրոններ էին ստեղծվում:
Ես ապրում էի զուգահեռ աշխարհներում:
Նրանցից մեկում ես դասական ասիացի ուսանող էի,
ով անընդհատ իրենցից ավելին էր պահանջում:
Մյուս կողմից կյանքի դժվարություններ էին.
կյանքի անկայունությունը, բռնությունը,
թմրանյութերի չարաշահումը և մեկուսացումը, որոնք հոգումս ողբերգական հետքեր են թողել:
Տարիների ընթացքում դրանց մեծ մասը հաղթահարել եմ:
Երբ ես իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ էի,
“տարվա երիտասարդ ավստրալիացի” մրցույթում առաջին տեղը զբաղեցրեցի :
ինձ ասես
մեկը մյուսից ավելի խրթին գլուխկոտրուկներ էին տալիս,
իսկ ես չէի կարողանում դրանք լուծել:
Տան Լեն , ով անանուն Ֆուտսքրեյի բնակիչ էր
հիմա հայտնի է որպես մեկ այլ Տան Լե, ով փախստական և սոցիալական ակտիվիստ է:
Ինձ հրավիրել են ելույթ ունենալ ինձ անհայտ վայրերում,
խոսելու այնպիսի օջախների մասին,
որոնց մասին ես նունիսկ չէի կարող ենթադրել:
Ես էթիկետի մասին տեղյակ էլ չէի:
Ես չգիտեի, թէ ինչպես են օգտագործում դանակ-պատառաքաղը:
Ես չգիտեի, թէ ինչ խոսել գինու մասին:
Ես ոչ մի բանի մասին խոսել չգիտեի:
Ինչպե՞ս կարող է առօրիայի և կյանքի հարմարավետության մասին
խոսել մի մարդ, ում
տատիկի, մոր և երկու աղջինկերի օրը
քսան տարի շարունակ անցել է իրենց օրվա մասին
մեկը մյուսին պատմելով
և քնելով,
մի մարդ, ով դեռ շարունակում է երեք հոգու հետ նույն անկողնում քնել:
Մայրիկիս ասացի, որ էլ չեմ կարող դիմանալ:
Նա ինձ հիշեցրեց, որ, երբ նստեցինք այն նավը,
նա իմ տարիքին էր:
Վերադարձի ճանապարհ չկար:
-Հանդուրժիր.- ասաց նա,
-և պարզապես եղի ՛ր այնպիսին , ինչպիսին, որ կաս:
Այսպիսով, ես բարձրաձայնեցի երիտասարդների գործազրկության և կրթության,
ինչպես նաև թույլերի ու տկարների անտեսման մասին:
Եվ, որքան անկեղծ էի խոսում,
այնքան ավելի շատ էին խնդրում ինձ խոսել:
Ես շատ տարբեր մարդկանց եմ հանդիպել,
նրանցից շատերը զբաղվում էին իրենց սիրած աշխատանքով,
շատերն էլ հազիվ ծերը ծերին էին հասցնում:
Եվ, չնայած նրան, որ ավարտել էի համալսարանը`
գիտակցում էի, որ իմ կարիերան իրավաբանության ոլորտում չէր լինի:
գլուխկոտրուկի մեկ այլ մասնիկ պետք լինի:
Հենց այդ ժամանակ հասկացա,
որ օտար լինելը այդքան էլ վատ բան չէ:
Նորից
նոր բեմի վրա կանգնելը
ոչ միայն լավ է ,
այլ դրա համար պետք է շնորհակալ լինել:
Դա յուրահատուկ նվեր է նավից:
Հասարակության մեջ քո “ես”- ի պահպանւմը
նշանակում է քանդել հորիզոնները,
նշանակում է
ընդունել գյուղական ծագումդ:
Ես բավականաչափ դուրս եմ եկել հարմատավետության սահմաններից,
որպեսզի հասկանամ, որ, այո՛, աշխարհը կործանվում է,
սակայն ոչ այնպես, ինչպես դուք եք պատկերացնում:
Մոլեգին ձևով խրախուսվում էր այն,
ինչ անթույլատրելի էր:
Ես ունեի էներգիա,
հակասական լավատեսություն,
միարժամանակ համեստ էի և քաջ:
Ես վստահեցի իմ ինտուիցիային:
Իմ շուրջ հավաքեցի մարդկանց մի փոքր խումբ,
որոնց համար “դա հնարավոր չէ անել” պիտակը
անհաղթահարելի մարտահրավեր է, որի դեմը պետք է առնել:
Մի տարի շարունակ մենք ոչ մի միջոց չունեինք:
Յուրաքանչյուր օրվա վերջում ես մի մեծ աման ապուր էի պատրաստում,
որը մենք բոլորս կիսում էինք:
Մենք երեկոններն էինք աշխատում:
Մեր գաղափարներից շատերը գժոտ էին,
սակայն կային նաև այնպիսի փայլուն մտքեր,
որոնք մենք կյանքի կոչեցինք:
Առագին անգամ Ա.Մ.Ն գնալուց հետո,
ես որոշեցի այնտեղ տեղափոխվել:
Միայն մի ուղևորություն, և կրկին ես տեղի տվեցի իմ ինտուիցիային:
Երեք ամիս հետո մտքերս հավաքեցի
և շարունակեցի արկածը:
Վերջաբանում
թույլ տվե ՛ք ձեզ իմ տատիկի մասին պատմել:
Նա մեծացել է այն ժամանակաշրջանում,
երբ կոնֆուցիոնիզմը հասարակական նորմ էր,
և միայն նշանակություն ունեին տեղական չինական պաշտոնյաները:
Դարերի ընթացքում կյանքը չի փոխվել:
Նրա ծնվելուց շատ չանցած մահացավ նրա հայրը:
Նրա մայրը նրան մենակ է մեծացրել:
17 տարեկանում տատիկս դարձավ չինական պաշտոնիայի երկրորդ կինը,
ում մայրը ծեծում էր նրան:
Քանի որ ամուսինը չէր պաշտպանում նրան,
նա սենսացիա դարձավ, երբ ամուսնուն դատարան տարավ
և իր մեղադրանքը ներկայացրեց:
Պակերացրե՛ք նրա զարմանքը, երբ տատիկս շահեց դատը:
(ծիծաղ)
(ծափահարություններ)
“Դա հնարավոր չէ անել” արտահայտությունը սխալ դուրս եկավ:
Ես Սիդնեյի հյուրանոցային համարում լոգանք էի ընդունում,
երբ տատիկս մահացավ
600 մղոն հեռավորության վրա` Մելբոռնում:
Ես լոգարանի ապակու միջից տեսա
իմ տատիկին` մյուս կողմում կանգնած:
Ես հասկացա, որ նա եկել է ինձ հրաժեշտ տալու:
Մայրս րոպպեներ անց զանգեց:
Մի քանի օր անց
մենք գնացինք Ֆութսքրեյում գտնվող մի բուդդայական տաճար
և նստեցինք նրա դագաղի շուրջ:
Մենք նրան պատմություններ պատմեցինք
և վստահեցրինք նրան, որ դեռ նրա կողքին ենք:
Կեսգիշերին վանականը եկավ
և մեզ ասաց, որ ստիպված է փակել դագաղը:
Մայրս ասաց մեզ, որ բռնենք նրա ձեռքը:
Եվ հարցրեց վանականին,
թէ ինչու են տատիկի ձեռքերը տաք,
բայց մարմնի մնացած մասերը` սառը:
Պատասխանը հետևյալն էր. -Քանի որ դուք դա առավոտից բռնել եք.
Դուք այն բաց չեք թողել: Թույլ չեք տվել, որ նա գնա:
Մեր ընտանիքում մի ուժ կա,
որ կանանց է փոխանցվում:
Հաշվի առնելով, թէ ով ենք մենք եղել և ով ենք մենք հիմա,
գիտակցում ենք,
որ այն տղամարդիկ,, ովքեր հնարավոր է, որ ներխուժեն մեր կյանք
կխափանեն մեր կյանքը:
Նրանք կստիպեին մեզ նահանջել:
Հիմա ես երազում եմ իմ սեփական երեխաները ունենալ
և ինձ հետաքրքիր է, թէ ինչ պատահեց նավի հետ:
Ո՞վ կցանկանա որ իր հետ նման բան պատահի:
Սակայն ես հիմա վախենում եմ արտոնությունից,
հեշտությունից,
իրավունքից:
Կվստահեմ արդյոք երեխաներիս կյանքը մի նավակի,
որը համարձակորեն ճեղքում անցնում է ալիքների միջով,
սակայն որից լսվում է միաձայն ու անվերջանալի շարժիչի ձայնը
և որը սլանում է դեպի անհայտ հորիզոններ,
որը ոչ մի բան չի երաշխավորում:
Նույնիսկ չգիտեմ էլ,
սակայն եթե համոզված լինեմ,
որ նրանք կհաղթահարեն այդ ամենը,
կվստահեի:
(ծափահարություններ)
Թրևոր Նեյլսոնը , նաև Թենի մայրը այսօր,
հիմա չորորդ կամ հինգերորդ շարքերում է:
(ծափահարություններ)