«Ների՛ր, բջջայինիս մարտկոցը սպառվեց»: «Ինձ մոտ ամեն բան կարգին է»: «Այս մեղադրանքներն միանգամայն անհիմն են»: Կազմակերպությունը անտեղյակ էր սխալմունքից: «Ես սիրում եմ քեզ»: Մենք ամեն օր լսում ենք 10-ից 200 սուտ, և պատմությունը փաստում է, որ մենք փորձել ենք բացահայտել այդ ստերը` սկսած միջնադարյան խոշտանգիչ սարքավորումներից մինչև պոլիգրաֆներ, արյան ճնշման չափիչներից մինչև շնչառական մոնիթորներ, ձայնային տատանումները գրանցող սարքեր, աչքի ընկալիչներ, գլխուղեղի ինֆրակարմիր սկաներներ, հսկա էլեկտրաէնցեֆալոգրաֆներ: Թեպետև այսօրինակ գործիքները կիրառելի էին որոշ պայմաններում, այնուամենայնիվ որոշակի պատրաստվածության դեպքում դրանց ևս կարելի է խաբել և ոչ մեկն էլ բավարար չափով հուսալի չէին համարվում դատարանի կողմից ընդունելի լինելու համար: Սակայն, գուցե խնդիրը ոչ թե սարքավորումներն են, այլ այն ենթադրությունը, ըստ որի ստելը հանգեցնում է հոգեբանական փոփոխությունների: Իսկ ինչ կլինի, եթե մենք ցուցաբերենք առավել անմիջական մոտեցում և ստերն հենց իրենցով ուսումնասիրենք հաղորդակցման ոլորտում: Հոգեբանության դիտանկյունից մենք հակված ենք ստելու մասամբ այն պատճառով, որ ձգտում ենք պատկերել մեզ առավել դրական կողմից, նաև գործի դնելով մեր երևակայությունը` ցանկանում ենք լինել այնպիսին, ինչպիսին չենք հանդիսանում: Այդուհանդերձ մինչդեռ մեր ուղեղը զբաղված է երազելով, այն շրջանցում է մի շարք ազդանշաններ: Մեր գիտակից միտքը ճանաչողական գործառույթից վերահսկում է ընդամենը 5%-ը` ներառյալ հաղորդակցումը, մինչդեռ մնացյալ 95%-ը վերգիտակցական մակարդակում է և համաձայն իրողությունների մոնիտորինգի վրա հիմնված գրականության տվյալների` թվացյալ փորձառությունները որակապես տարբերվում են իրականության վրա հիմնված փորձառություններից: Սա ենթադրում է, որ անձնական թեմայի շուրջ կեղծ պատմություն հորինելը աշխատատար է և հանգեցնում է լեզվի կիրառման տարաբնույթ ձևերի: Լեզվական տեքստի վերլուծություն անվամբ տեխնոլոգիան օգնել է բացահայտել ենթագիտակցության մղումով իրականացվող խաբեության չորս ընդհանրական օրինաչափություններ: Առաջին, խաբեբաները ստելիս խուսափում են իրենց ես-ի անձնավորումից: Նրանք գրում կամ խոսում են առավելապես այլոց մասին` հաճախ օգտագործելով երրորդ անձի` առաջացնելով հեռավորության մտայնություն կամ խզելով ասոցիատիվ կապերը իրենց անձի հետ, որն իրականում էլ ավելի կեղծ է հնչում, “բացարձակապես ոչ մի խնջույք չի եղել այս տանը”, կամ “ես այստեղ չեմ հյուրընկալել որևէ մեկին”: Երկրորդ, խաբեբաներն հակված են առավել բացասաբար արտահայտվելուն, քանի որ ենթագիտակցական մակարդակում նրանք մեղավոր են զգում ստելու համար: Օրինակ, որևէ ստահակ կարող է արտաբերել նմանատիպ արտահայտություն. “Ներիր, իմ հիմար բջջայինի մարտկոցը մեռել է, ես դա ատում եմ”: Երրորդ, ստախոսներն, որպես կանոն, իրադրությունները մեկնաբանում են պարզունակ բառերով, այն պարզ պատճառով, որ մեր գլխուղեղը այդ ակնթարթին ջանում է կառուցել բարդ ստեր: Վճռումն ու գնահատանքը խրթին են մեր ուղեղի հաշվարկման առումով: Ինչպես ԱՄՆ նախագահն էր ժամանակին հանդես եկել հանրահայտ պնդմամբ. “Ես սեռական հարաբերություններ չեմ ունեցել այդ կնոջ հետ”: Եվ վերջապես, թեև ստախոսներն հակված են հակիրճ նկարագրությունների, նրանք սովորաբար կիրառում են նախադասության ավելի երկար և ավելի խրթին կառույցներ` ներառելով ավելորդ բառեր, ինչպես նաև սուտը կոծկելու համար անհարկի, բայց փաստացի հնչեղություն ունեցող մանրամասներ: Մեկ այլ նախագահ, որը ևս հայտնվել էր սկանդալի կիզակետում, հանդես է եկել բառացի այսպիսի հայտարարությամբ. «Ես կարող եմ կտրականապես պնդել, որ ինչպես այս քննությունն է փաստում` Սպիտակ տան աշխատակազմից ոչ ոք, ներգրավված չի եղել այս արտասովոր միջադեպում»: վարչակազմում ներկայումս աշխատողներից ոչ ոք ներգրավված չի եղել այս արտասովոր միջադեպում»: Փորձենք լեզվական վերլուծության մեթոդը կիրառել որոշ հայտնի օրինակների վրա: Ինչպես, Տուր դե Ֆրանս մրցաշարի 7-ակի մեդալակիր Լենս Արմսթրոնգի դեպքում: Եթե համեմատենք 2005-ին անցկացված հարցազրույցը, որտեղ վերջինս հերքել էր աշխատունակությունը խթանող դեղամիջոցներ գործածելու փաստը, 2013-ին անցկացված հարցազրույցի հետ, որի ընթացքում նա խոստովանել էր այդ իրողությունը. իր խոսքում անձնական դերանունների կիրառման քանակն ավելացել էր մոտ ¾-ով: Նկատենք երկու մեջբերումներում առկա հակադրությունը: Առաջինում. “Լավ, համարենք մի երիտասարդ Ֆրանսիայում, փարիզյան մի լաբորատորիայում վերցնում է Ձեր փորձանմուշը համարենք Ժան-Ֆրանսիզ, այսպես- այնպես, և թեստ անցկացնում: Հետո դուք հեռախոսազանգ եք ստանում թերթի խմբագրատնից, և հնչում է “Մենք բացահայտել ենք, որ խթանիչների չափաբաժինը վեցն անգամ գերազանցում է սահմանվածը»: Երկրորդ հարցազրույցին. «Ես արդեն մոլորվել եմ այդ ամենի մեջ: Ես վստահ եմ, որ շատ մարդիկ չէին կարողանա կարգավորել դա, ես իհարկե կորցրեցի կառավարումը, ես սովոր էի վերահսկել ամեն բան իմ կյանքում. Ես վերահսկում էի իմ կյանքում ցանկացած արդյունք»: Իր մերժման խոսքում, Արմսթրոնգը նկարագրում էր հիպոթետիկ իրավիճակ` հիմնվելով այլ մեկի վրա` իրեն իրողությունից միանգամայնորեն անջատելով: Իսկ հաստատման խոսքում նա հանդես է գալիս սեփական պնդումներով` ներսուզվելով իր իսկ հույզերի և պատճառաբանությունների աշխարհ: Այնուամենայնիվ անձնական դերանունների կիրառումը խաբեությունը բացահայտելու ընդամենը մեկ ցուցիչ է: Եկե՛ք մեկ այլ օրինակ քննարկենք ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ջոն Էդվարդսը. սենատոր Ջոն Էդվարդսը. «Ես միայն գիտեմ, որ փաստացի հայրը հանրության առաջ ասել է, որ ինքն է երեխայի հայրը: Ինչպես նաև ես բացարձակապես ներառված չեմ եղել որևէ գործունեության մեջ, որի համաձայն պահանջվում է, համաձայնվում է կամ ենթադրվում է վճարումներ կատարել որևէ կնոջ կամ երեխայի փաստացի հորը»: Սա ոչ միայն «երեխան իմը չէ» արտահայտության արտաբերման բավականին երկարաշունչ միջոց է, այլև Էդվարդսը երբեք մյուս կողմերին անվանապես չի դիմում, փոխարենը շրջանառում է «այդ երեխան», «այդ կինը» և «փաստացի հայրը» անվանումները: Հիմա տեսնենք, թե ինչ էր նա ստիպված եղել ասել ավելի ուշ`հայրությունն ընդունելիս. «Ես Քուիննի հայրիկն եմ: Ես իմ ուժերի սահմաններում կանեմ հնարավորին ամեն ինչ` ապահովելու նրան այն սիրով և աջակցությամբ, որին նա արժանի է»: Խոսքը հակիրճ է և անմիջական` երեխային անունով կոչելով և ընդգծելով փոքրիկի դերն իր կյանքում: Այսպիսով, ինչպե՞ս դուք կարող եք շրջանառել սուտը հայտնաբերելու այս տեխնոլոգիաները ձեր կյանքում: Առաջնահերթ, հիշե՛ք, որ օրական կտրվածքով մեզ հանդիպող ստերից շատերը վերոթվարկյալ օրինակներից սակավ լուրջ են և նույնիսկ կարող են անվնաս լինել: Այդուհանդերձ արժե տեղյակ լինել մատնիչ հմտություններից, ինչպես օրինակ` սեփական անձի անձնավորման նվազագույն քանակը, բացասական խոսքը, պարզամիտ բացատրությունները և խճճված արտահայտությունները: Սա հնարավոր է օգնի ձեզ խուսափել գերագնահատված ապրանքներ ձեռք բերելուց, անարդյունավետ արտադրանքից, ինչու ոչ նաև սարսափելի հարաբերություններից: