Ինչու՞ են կատուներն այդպես անում:
Նրանք դուրեկան են, գրավիչ
և դատելով Յութուբյան 26 միլիարդ դիտում
ունեցող շուրջ 2 միլիոն տեսանյութերից,
որտեղ նրանք թռչկոտում են,
ոստոստում,
մագլցում,
խցկվում,
գաղտագողի մոտենում
ճանկռտում,
մլավում
ու մռռում,
մի բան ակնհայտ է դառնում.
կատուները շատ զվարճալի են:
Կատուների այս որոշ չափով տարօրինակ
վարքագիծը,
որը և զվարճալի է, և շփոթեցնող,
շատերիս մոտ մի հարց է առաջացնում. «Ինչու՞
են կատուներն այդպես անում»:
Կատուները մշտապես միայնակ են որսացել
չափսերով ավելի փոքր կենդանիների,
և միաժամանակ իրենք են որպես որս
ծառայել խոշոր գիշատիչների համար:
Թե իբրև գիշատիչ և թե իբրև որս,
նրանց տեսակի գոյությունը պայմանավորված է
եղել բնազդային այնպիսի վճռական վարքով,
որոնք մեր օրերում էլ հանդիպում են ընտանի
և վայրի կատուների մոտ:
Թեև ձեր ընտանի Փիսոյի` կատվազգիներին
բնորոշ պահվածքը կարող է ձեզ մոլորեցնել,
վայրի բնության մեջ այդ նուն պահվածքը,
որն անշուշտ նրանց մոտ ձևավորվել է
միլիոնավոր տարիների ընթացքում,
Փիսոյին կդարձներ մի հզոր կատու:
Ունենալով մկանային յուրահատուկ կառուցվածք
և օժտված լինելով հավասարակշռությունը
չկորցնելու կարողությամբ՝
կատուները մագլցում էին բարձրադիր
տարածքներ,որպեսզի ուսումնասիրեն տեղանքն
ու վայրի բնության մեջ նշմարեն
իրենց զոհին:
Փիսոյին պետք չեն այս հատուկ հմտությունները
կերակուր հայթայթելու և որսալու համար
իր իսկ ափսեից այսօր:
սակայն, բնազդաբար գրապահարանի վերևից
հյուրասենյակն ուսումնասիրելով`
նա կարծես ճիշտ նույն բանն է անում:
Լինելով գիշատիչներ` կատուները զգոն են և
որսում են, երբ որ զոհը հասանելի է լինում:
Քանի որ նրանց զոհերից շատերը
փոքրիկ են,
վայրի բնության մեջ կուշտ մնալու համար
պետք է ուտեն օրական մի քանի անգամ`
գործի դնելով հետևյալ ռազմավարական քայլերը`
թաքուն մոտենալ,վրա թռչել, սպանել և ուտել:
Ահա ինչու է Փիսոն գերադասում որսալ
փոքրիկ խաղալիքներ ու հարձակվել դրանց վրա,
ինչպես նաև ողջ օրվա ընթացքում սնվել փոքր
չափաբաժիններով:
Բացի դրանից, չափսերով աչքի չընկնող զոհը
բնության մեջ թաքնվում է փոքր տարածքում,
ուստի Փիսոյի` տարաների և ճեղքերի հանդեպ
սերը կարելի է բացատրել նրանով,
որ նա լցված է նույն այն
հետաքրքրասիրությամբ,
որը միլիոնավոր տարիներ շարունակ օգնել է իր
տեսակի պահպանմանը:
Վայրի բնության մեջ սուր ճանկերը
կատուներին հարկավոր
էին մագլցելու, որսալու և
ինքնապաշտպանության համար:
Մոտակա մակերևույթին ճանկերը սրելն օգնում
էր պահել լավ վիճակն ու պատրաստ լինել,
ձգել մեջքի և ոտքի մկանները,
ինչպես նաև ազատվել սթրեսից:
Ուստի, Փիսոն չի ատում ձեր բազմոցը,
աթոռը,
փափուկ աթոռակները,
բարձերը,
վարագույրերն
ու այն ամենը ինչ կա նրա շուրջ:
Նա պատառ-պատառ է անում այս ամենն ու
իր ճանկերը պահում փայլուն վիճակում,
քանի որ ճիշտ այսպես էին անում իր
նախնիները գոյատևելու համար:
Քանի որ իրենց նույպես որսում էին,
կատուները չբռնվելու հմտություններ
էին ձեռք բերել,
և հաջողության էին հասնում վայրի բնության
մեջ գիշատիչներից լավագույնս խուսափողները:
Այսպիսով, այսօր ձեր տանը
Փիսոն փորձառու կերպով կարողանում է
խցկվել փոքր
և թաքնվել անսովոր վայրերում:
Սրանով է բացատրվում նաև, թե ինչու է նա
նախընտրում մաքուր և անհոտ կեղտամանը:
Քանի որ այն հավանաբար չի մատնի
իր գտնվելու վայրն այն գիշատիչներին,
որոնք մոտակայքում ինչ-որ բանի հոտ են առել:
Հաշվի առնելով ամենն, ինչ
գիտենք կատուների մասին`
նրանց ամենագերիշխող վարքագծերից
մեկը կարծես
դեռևս մնում է ամենաառեղծվածայինը:
Կատուները կարող են մռռալ մի շարք
պատճառներով,
այդ թվում երջանկությունը
սթրեսն
ու քաղցը:
Հետաքրքրական է, որ նրանց
մռռոցների հաճախականությունը,
որը 25-ից 150 հերց է,
այնպիսի տիրույթում է, որ կարող է նպաստել
հյուսվածքների վերականգնմանը:
Ուստի Փիսոյի մռռոցը, բացի այն, որ լավ
քնի հիանալի նախապայման է,
միևնույն ժամանակ կարող է բուժել իր
մկաններն ու ոսկրերը,
և, ինչու ոչ, նաև ձերը:
Ժամանակի ընթացքում նրանք ձևավորվել են
թե որպես միայնակ գիշատիչներ, որոնք
որսում են և սպանում,
և թե որպես գաղտնի որս, որը
գոյատևելու համար փախչում է և թաքնվում:
Այսպիսով, այսօր էլ կատուները պահպանում
են նույն այն բնազդները,
որոնք միլիոնավոր տարիներ շարունակ օգնել
են հաջողության հասնել վայրի բնության մեջ:
Սրանով են բացատրվում նրանց թվացյալ
տարօրինակ արարքներից մի քանիսը:
Նրանց համար մեր տներն
իրենց ջունգլիներն են:
Բայց եթե այդպես է, ապա նրանց աչքերում
ո՞վ ենք մենք :
Խոշոր, համր, անմազ կատունե՞ր, որոնք մրցում
են նրանց հետ պաշարի համար:
Սարսափելի հիմար գիշատիչնե՞ր, որոնց նրանք
օր օրի գերազանցում են խորամանկությամբ:
Կամ գուցե կարծում են` որսը հենց մենք ենք: