Շնորհակալություն։ Մի թագավոր կար Հնդկաստանում, մի մահարաջա, որի ծննդյան օրը հրաման դուրս եկավ, որ բոլոր առաջնորդները պետք է թագավորին արժանի նվեր բերեն: Ոմանք բերեցին նուրբ մետաքս, ոմանք`գեղեցիկ թրեր, մյուսները` ոսկի: Հերթը հասավ փոքրամարմին, կնճռոտ մի ծերունու, ով եկել հասել էր իր գյուղից, ծովի ափով մի քանի օրվա ճանապարհ անցել: Երբ մոտեցավ թագավորին, արքայորդին հարցրեց. «Ի՞նչ նվեր ես բերել թագավորին»: Ծերուկը դանդաղ բացեց իր ձեռքը, որի մեջ մի գեղեցիկ խեցի կար՝ մանուշակագույն, դեղին, կարմիր ու կապույտ գալարաձև նախշերով: Եվ արքայի որդին ասաց. «Այդ ի՞նչ նվեր է, դա թագավորին հարիր նվեր չէ»: Ծերուկը գլուխը դանդաղ բարձրացրեց ու ասաց. «Անցավ կտրած ճանապարհս լավ նվեր չէ, ինչ է՞»: (Ծիծաղ) Մի քանի րոպեից ես Ձեզ մի նվեր կտամ. կարծում եմ, այդ նվերն արժի է տարածել: Բայց մինչ այդ, կխնդրեմ ինձ հետ անցնեք այս ճանապարհը: Ինչպես Ձեզնից շատերը ես էլ սկսել եմ կյանքս, որպես մի փոքրիկ երեխա: Ձեզանից քանի՞սն են իրենց կյանքը սկսել որպես փոքրիկ երեխա: Ծնվել ե՞ք երիտասարդ: Մոտավորապես ձեր կեսը՞, լավ... (Ծիծաղ) Իսկ մնացածը՞, դուք հասուն մարդ ե՞ք ծնվել: Ես ուզում եմ տեսնել Ձեր մորը: Խոսե՛ք անհնարինի մասին: Երեխա ժամանակ ես միշտ սիրում էի անել այն, ինչ անհնարին է: Ես երկար տարիներ սպասել եմ այս օրվան, որովհետև այսօր ես փորձելու եմ իրագործել անհնարինը, հենց Ձեր աչքի առջև, հենց այստեղ TEDxMaastricht-ում: Ես ուզում եմ սկսել, բացահայտելով վերջաբանը: Եվ ապացուցելու եմ, որ անհնարինն ամենևին էլ անհնար չէ: Եվ կավարտեմ Ձեզ տալով այն նվերը, որը արժանի է տարածման: Ցույց կտամ, որ դուք կարող եք անել այդ անհնարինը հենց Ձեր կյանքում: Անհնարինի մասին կատարված իմ հարցման ժամանակ ես պարզեցի, որ կա երկու բան, որ բնորոշ է բոլոր մարդկանց այս աշխարհում. բոլորն ունեն վախեր և բոլորն ունեն երազանքներ: Եվ հենց այդ նույն հարցման ընթացքում ես հասկացա, որ իմ կյանքում ես արել եմ երեք բան, որ ինձ ստիպել են իրագործել անհնարինը: Դոջբոլը, կամ ինչպես ասում են բադերի որսորդները, Սուպերմենը և մոծակը: Սրանք ինձ համար առանցքային բառեր են: Հիմա դուք գիտեք, թե ես ինչու եմ սիրում ի կատար ածել անհնարինը: Ես կկիսվեմ Ձեզ հետ իմ անցած երկար ճանապարհով՝ վախերից մինչև երազանքներ, բառերից մինչև սրեր, բադերի որսորդներից մինչև Սուպերմեն, այնուհետև` մոծակ: Եվ ուզում եմ ցույց տալ, թե դուք ինքներդ ինչպես կարող եք անել անհնարինը հենց Ձեր կյանքում: 2007թ. հոկտեմբերի 4-ին Սիրտս արագ զարկում էր, իսկ ծնկներս դողում էին, երբ բեմ բարձրացա` Հարվարդ համալսարանի Սանդերս թատրոնի բեմ` ստանալու 2007 թվ. Նոբելյան մրցանակը բժշկության ոլորտում իմ համահեղինակած բժշկական ուսումնասիրության համար, որը կոչվում էր «Սուր կուլ տալը և դրա կողմնակի ազդեցությունը»: (Ծիծաղ) Այն տպագրվել էր բժշկական մի ամսագրում, որին ես երբևէ չէի հանդիպել` «Բրիտանական բժշկական ամսագրում»: Ըստ իս, դա անհնարին մի երազ էր, ինձ նման մեկի համար անսպասելի անակնկալ, պատիվ, որը ես երբեք չեմ մոռանա: Բայց սա իմ կյանքի ամենահիշարժան պահը չէր: 1967թվ հոկտեմբերի 4-ին այս վախկոտ, վտիտ, թուլակազմ երեխան ծայրաստիճան սարսափած էր: Բեմ բարձրանալիս նրա սիրտը արագ զարկում էր, ծնկները թուլացել էին: Բերանը բացեց, բայց խոսքերը դուրս չեկան: Նա դողում էր` արցունքները աչքերին: Նա մատնվել էր խուճապի, վախից քարացել: Այս վախկոտ, ինքնամփոփ, վտիտ, թուլակազմ երեխան ծայրաստիճան սարսափած էր: Նա մթությունից էր վախենում, բարձրությունից, սարդերից, օձերից: Իսկ դուք սարդերից ու օձերից վախենու՞մ եք: Ահա, կան մի քանի հոգի: Նա ջրից, շնաձկներից էր սարսափում: Բժիշկներից, բուժքույրերից, ատամնաբույժերից ու ասեղներից, շաղափներից ու սուր առարկաներից ընդհանրապես: Բայց ամենից շատ մարդկանցից էր վախենում: Այս վախկոտ, ինքնամփոփ, վտիտ, թուլակազմ երեխան ես էի: Ես վախենում էի ձախողումից, մերժումից, ցածր ինքնագնահատականից, թերարժեքության զգացումից, և անգամ մի բանից, որից դեռևս ոչ ոք չէր սահմանել`սոցիոֆոբիայից: Իմ վախերի պատճառով, ինձ ծաղրուծանակի էին ենթարկում: Ինձ վրա ծիծաղում էին, անուններ կպցնում, չէին թողնում ես էլ իրենց հետ խաղամ: Միայն մի դեպքում էին ինձ խաղացնում , երբ որոշում էին բադերի որսորդներ խաղալ: Իսկ ես գնդակից չէի էլ էի վախենում: Չարաճճի երեխաները անունս էին տալիս, ես գլուխս բարձրացնում էի ու տեսնում ինչպես այդ կարմիր գնդակները գերձայնային արագությամբ բախվում էին երեսիս. բա՛մ, բա՛մ, բա՛մ; Շատ եմ հիշում՝ ինչպես դպրոցից տուն վերադառնալիս, երեսս կարմիր ու այտուցված էր, աչքերումս արցունքներ էին գոյանում, իսկ նրանց խոսքերը դեռ հնչում էին ականջներումս: Ով որ ասել է, «Խոսքերը ինձ չեն կարող հետ պահել», ստել է: Սրի կտրածը կլավանա, լեզվինը՝ ոչ: Խոսքերը թրից էլ սուր են: Լեզվի կտրածը շատ խորն է, բայց անտեսանելի: Այսպիսով, ես շատ վախեր ունեի: Դեռևս ունեմ: Բայց ես նաև շատ երազանքներ ունեի: Տուն վերադառնալուն պես՝ ապաստանում էի Սուպերմենի մոտ, կարդում էի նրա մասին կոմիքսները, երազում էի նրա պես հերոս դառնալ: Ուզում էի պայքարել հանուն ճշմարտության ու արդարության, հաղթել չարագործներին, հաղթահարել իմ իսկ թուլությունները, աշխարհով մեկ թռչել՝ հերոսական սխրանքներ կատարել ու կյանքեր փրկել: Ես նաև իրական բաներով էի հետաքրքրված: Ես կարդում էի Գինեսի Աշխարհի ռեկորդների գիրքը և Ռիփլիի Believe It or Not-ը: Ձեզանից ինչ-որ մեկը երբևէ կարդացե՞լ է Գինեսի ռեկորդների կամ Ռիփլիի գիրքը: Սիրում եմ այս գրքերը: Ես տեսնում էի՝ ինչպես իրական մարդիկ իրական սխրանքներ էին կատարում: Որոշեցի այսպիսի բաներ անել: Եթե երեխաները չթողնեին իրենց հետ սպորտային խաղեր խաղալ, ապա ես իսկապես կկախարդեմ բոլորին, իսկական սխրանքներ կգործեմ: Ես մի նշանավոր այնպիսի բան կանեմ, որ այս երեխաները չեն կարող: Ուզում են գտնել իմ կոչումն ու տեղը այս կյանքում: Ուզում եմ վստահ լինել, որ կյանքս իմաստալից է: Ուզում եմ մի ականավոր բան անեմ՝ աշխարհը փոխեմ: Ուզում եմ ապացուցել, որ անհնարինը հնարավոր է: Տասը տարի անց, 21-րդ տարեդարձիցս մի շաբաթ առաջ. մի օրում երկու բան տեղի ունեցավ, որը կյանքս տակնուվրա արեց: Ապրում էի Հնդկաստանի Թամիլ Նադուում, այնտեղ կամավոր էի, երբ իմ ուսուցիչը, իմ ընկերը հարցրեց. «Երատակներ ունե՞ս, Դենիել»: Ես ասացի. «Երատակը ո՞րն է»: Պատասխանեց. «Երատակները կյանքիդ հիմնական նպատակներն են: Սրանք երազանքների ու նպատակների խառնուրդ են, օրինակ, եթե կարողանայիր անել, ինչ ուզում ես, գնալ, ուր ուզում ես, լինել, որտեղ ուղում ես, ու՞ր կգնայիր, ի՞նչ կանեիր: Ո՞վ կլինեիր»: Ասացի. «Չեմ կարող, սարսափեցի անգամ, վախերիս հաշիվ չկա:» Այդ օրը վերցրի բրնձե գորգը ու բարձրացա բունգալոյի կտուր, պառկեցի աստղերի տակ, նայեցի՝ ինչպես չղջիկները մոծակների են որսում: Միայն կարող էի մտածել երատակների, երազանքների, նպատակների մասին, չար երեխաների, բադերի որսորդների մասին: Մի քանի ժամ հետո արթնացա: Սիրտս արագ էր զարկում, ծնկներս դողում էին: Այս անգամ սա վախից չէր: Ամբողջ մարմինս դողէրոցքի մեջ էր: Հաջորդ հինգ օրերը ես համարյա անգիտակից էի պառկած, կյանքի ու մահու կռիվ էի տալիս: 105 աստիճան ջերմություն ունեի, մալարիայի տենդը բռնել էր գլուխս: Երբ գիտակից էի, չէի դադարում մտածել երատակների մասին: Խորհում էի. «Ի՞նչ եմ անում կյանքիս հետ»: Վերջապես, 21-րդ տարեդարձիս նախորդ օրը միտքս փայլատակեց, ու մի եզրահանգության եկա: Հասկացա, որ այն փոքր մոծակը՝ Anopheles Stephensi-ն, այս փոքր մոծակը, որը 5 միկրոգրամ էլ չկա, աղի հատիկից փոքր, այդ մոծակը կարող է 170 ֆունտանոց՝ 80 կիլոգրամանոց մարդու հախից գալ. Ես հասկացա, թե որն է իմ թուլությունը: Հետո գլխի ընկա, որ դա մոծակը չէր, այլ մոծակի մեջ գտնվող փոքր մակաբույծը՝ Plasmodium Falciparum-ը, որ ամեն տարի միլիոնավոր մարդ է սպանում: Իսկ քիչ անց հասկացա, որ դա ավելի փոքր բան է, որը ինձ համար գրեթե ահռելի էր թվում: Հասկացա, որ վախն է իմ թուլությունը, իմ մակաբույծը, որը մխրճվել է մեջս և կործանում է կյանքս: Գիտե՞ք, վտանգի և վախի մեջ տարբերություն կա: Վտանգը իրական է: Վախը` ընտրության արդյունք: Ես հասկացա, որ ես ունեմ ընտրության իրավունք. կամ ապրել վախի մեջ և այդ գիշեր պարտություն կրել, կամ սպանել իմ մեջ վախը, որ հասնեմ երազանքների, ռիսկ ունենամ ապրել: Կյանքի ու մահու այս կռիվը և մահվանը առերեսելը ստիպում է հասկանալ կյանքի արժեքը: Ես հասկացա, որ բոլորն էլ մահանում են, մահն է կյանք պարգևում: Երբ սովորում ես մեռնել, սովորում ես ապրել: Ես որոշեցի այդ գիշեր փոխել կյանքիս պատմությունը: Ես չէի ուզում մեռնել: Կարճ աղոթք ասացի. «Աստված, եթե թույլ տաս դառնամ 21 տարեկան, թույլ չեմ տա վախին կառավարել կյանքս: Կճեղքեմ իմ մեջ վախը, կհասնեմ երազանքներիս, ուզում եմ փոխել վերաբերմունքս, նշանավոր բաներ իրագործեմ, ուզում եմ գտնել իմ կոչումն ու կյանքի իմաստը, ուզում եմ վստահ լինել՝ անկարելին հնարավոր է»: Չեմ ասի՝ այդ գիշերը լուսացրի թե չէ, ինքներդ մտածեք: (ծիծաղ) Այդ գիշեր ես կազմեցի իմ երատակների առաջին ցուցակը: Որոշեցի, որ պետք է այցելեմ հիմնական մայրցամաքները, աշխարհի յոթ հրաշալիքները, մի շարք լեզուներ սովորեմ, անմարդաբնակ կղզում ապրեմ, օվկիանոսը նավով կտրեմ անցնեմ, ապրեմ ամազոնի հնդկացիների ցեղի հետ, Շվեդիայի ամենաբարձր լեռան գագաթ բարձրանամ, տեսնեմ Էվերեստ սարը արևածագին, աշխատեմ Նեշվիլում` երաժշտական ոլորտում, կրկեսի հետ շրջագայեմ, ինթնաթիռից թռիչք կատարեմ: Հետագա 20 տարիների ընթացքում, ես իրականացրի սրանցից շատերը: Ամեն անգամ երբ ցուցակիցս երատակ էի ջնջում, ավելացնում էի 5-ը,10-ը, ու ցուցակս անընդհատ աճում էր: Մյուս 7 տարիների ընթացքում, ես ապրել եմ Բահամյան կղզիներից մեկում, շուրջ 7 տարի, եղեգնյա մի խրճիթում, որսալով շնաձկներ ու օձաձկներ, մեն-մենակ, քաթանե կտորտանք հագած, ու հնարավորություն ստացել սովորել շնաձկների հետ լողալ: Այդտեղից տեղափոխվեցի Մեքսիկա, հետո Էկվադորում գտնվող Ամազոնի ավազան՝ Պուհո Պոնգո Էկվադոր, որտեղ վայրի մի ցեղ էր ապրում. հետզհետե իմ երատակների միջոցով ավելի հաստատակամ դարձա: Տեղափոխվեցի Նեշվիլի երաժշտական ասպարեզ, հետո Շվեդիա՝ Ստոկհոլմ, որտեղ բարձրացա Արկտիկական շրջանի Կեբնեկայզե սարի գագաթը; Ես ուսումնասիրում էի խեղկատակությունը ու աճպարարությունը, ոտնափայտերով քայլելը, միակնանի հեծանիվ վարելը, կրակ ու ապակի կուլ տալը: 1997 թվ. լսեցի, որ Շվեդիայում տասից քիչ սուր կուլ տվող է մնացել, ասացի. «Սա էլ պետք է անեմ»: Հանդիպեցի սուր կուլ տվողի, նրանից օգնություն խնդրեցի: Նա ասաց. «Քեզ երկու բան կասեմ: Առաջին. սա շատ վտանդավոր է: Մարդիկ փորձելով մահացել են: Երկրորդ. անգամ չփորձես»: (ծիծաղ) Այսպիսով, սա էլ գնաց երետակներիս ցուցակ: 4 տարի ամեն օր, 10-12 անգամ մարզվում էի: Վերջերս հաշվումներ կատարեցի. 4 x 365 [x 12] Մոտավորապես 13 հազար ձախողված փորձ, մինչ 2001 թվականի կուլ տվեցի առաջին սուրը: Այս ընթացքում ես երատակ դրեցի դառնալ աշխարհում սուր կուլ տալու արվեստի առաջին գիտակը: Ուսումնասիրեցի ամեն մի գիրք, ամսագիր, թերթ, ամեն մի բժշկական հետազոտություն, հետաքրքրվեցի հոգեբանությամբ, անատոմիայով, խորհրդակցեցի բժիշկների, բուժքույրերի հետ, համախմբեցի այս արվեստի բոլոր ներկայացուցիչներին Սուր Կուլ Տվողների Համաշխարհային Ասոսիացիայի շուրջ, և կատարեցի սուր կուլ տալու և դրա կողմնակի ազդեցությունների մասին երկամյա մի հետազոտություն, որը տպագրվեց «Բրիտանական Բժշկական ամսագրում»: (ծիծաղ) Շնորհակալ եմ: (ծափահարություններ) Ես սուր կուլ տալու մասին մի շարք զարմանահրաշ բաներ իմացա: Այնպիսի բաներ, որոնց մասին երբևէ չեք մտածել մինչ այսօր: Մյուս անգամ տանը դանակով կամ գուցե սրով սթեյք կտրելիս, կհիշեք ասածս: Իմացա, որ սուր կուլ տալու արվեստը առաջացել է Հնդկաստանում, որտեղ քսանամյա հասակում առաջին անգամ ականատես եղա այս երևույթին, մոտ 4000 տարի առաջ, ք.ա.2000 թվականին: Վերջին 150 տարիների ընթացքում սուր կուլ տվողները ներգրավվել են գիտության ու բժշկության ոլորտներում, օգնելով 1868 թվ.բժիշկ Ադոլֆ Քուսմաուլին գերմանական Ֆրայբուրգում հայտնագործել կոշտ էնդոսքոպը, 1906 թվ. Ուելսում սրտագրության էլեկտրական սարքը, ուսումնասիրել կերակրափողի աշխատանքի ու մարսողության խանգարումները, հայտնագործել բրոնխոսկոպը և այլն: Սակայն, վերջին 150 տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ են վիրավորվել ու մահացել: Սա բժիշկ Ադոլֆ Քուսմաուլի հայտագործած կոշտ էնդոսքոպն է: Մենք տեղեկացանք, որ վերջին 150 տարիների ընթացքում մահվան 29 դեպք է գրանցվել, այդ թվում, լոնդոնցի սուր կուլ տվողը, ով խոցել էր իր սիրտը: Մենք տեղեկացանք, որ ամեն տարի 3-8 մարդ սուր կուլ տալիս վնասվածք է ստանում: Ես տեղյակ եմ, քանի որ նրանք ինձ են զանգում: Վերջին մի քանի շաբաթում երկուսն էին զանգել, մեկը Շվեդիայից էր, մյուսը՝ Օրլանդոյից. սուր կուլ տվողները, որոնք հիվանդանոցում էին հայտնվել: Այսպիսով, սա չափազանց վտանգավոր է: Ես նաև իմացա, որ 2-10 տարի է անհրաժեշտ սովորելու սուր կուլ տալ մեծամասնության համար: Սակայն իմ կատարած ամենահրաշալի հայտնագործոթյունը այն էր, որ սուր կուլ տվողները սովորում են ի կատար ածել անհնարինը: Ձեզ մի փոքր գաղտնիք կասեմ: Մի կենտրոնացեք 99.9 տոկոս անհնարին բաների վրա: Կենտրոնացեք այն 0.1 տոկոսի վրա, դարձրեք այն հնարավոր: Այժմ ներկայացնեմ ձեզ սուր կուլ տվողի անցած մտավոր ուղին: Սուր կուլ տալը ենթադրում է անխթան մեդիտացիա, ուժեղ կենտրոնացում, կատարյալ ճշգրտություն ներքին օրգանները մեկուսացնելու ու մարմնի ավտոմատ ռեֆլեքսները հաղթահարելու համար, ուղեղի արագացված սինոփսիսի, պարբերական մկայանային հիշողության 10000 անգամ անընդհատ մարզվելու միջոցով: Այժմ ներկայացնեմ սուր կուլ տվողի մարմնի անցած ուղին: Սուր կուլ տալու համար, պետք այն լեզվիս տակով անցկացնեմ, փորձելով չործկալ, ապա եղջերային կերակրափողով մակկոկորդով 90 աստիճան թեքել, անցնել մատանիաձև աճառի վերին եղջերային սֆինկտորով, հաղթահարել պերիսթալտիկ ռեֆլեքսը, սուրը անցկացնել կրծքավանդակի խոռոչ՝ թոքերի միջև: Այստեղ, իրականում, պետք է սիրտս հետ քաշեմ: Եթե ուշադիր դիտեք, կտեսնեք՝ ինչպես է սիրտս բաբախում, քանի որ այն սրին է հենվում, և նրանց բաժանում է միայն 1/8 մատնաչափ եղջերային թաղանթ: Սա կեղծել հնարավոր չէ: Այնուհետև պետք է անցնել կրծկքավանդակով, կերակրափողի ստորին սֆինքտերով մինչև ստամոքս, հաղթահարել սրտխառնոցը մինչև այն կհասնի տասներկումատնյա աղի: Հեշտ ու հանգիստ: (Ծիծաղ) Եթե դրանից էլ առաջ գնանք, կհասնենք մինչը իմ ֆալոպյան փող: (հոլանդերեն) Ֆալոպյան Փող: Տղամարդիկ կարող են այդ մեկը ճշտել իրենց կանանցից: Մարդիկ ինձանից հետաքրքրվում են. «Մեծ արիություն է պահանջում կյանքդ վտանգելու, սրտիդ դիպչելու, սուր կուլ տալու համար»: Ո՛չ: Իսկական արիությունը այն վախկոտ, ինքնամփոփ, նիհար, թուլակազմ երեխայի համար ձախողումն ու մերժումը անտեսելն էր, իր սիրտը բացելը, իր հպարտությունը մի կողմ դնելը, բացարձակ անծանոթների մոտ կանգնելը ու իր վախերի ու երազանքների այս պատմությունը պատմելն է, վտանգելով իր սիրտը և ուղղակի, և փոխաբերական իմաստով: Շնորհակալ եմ: (ծափահարություններ) Զարմանահրաշը այն է, որ կյանքումս միշտ ցանկացել եմ նշանավոր մի բան անել, ու հիմա անում եմ: Սակայն նշանավոր բանը այն չէ, թե ես միաժամանակ 21 սուր եմ կուլ տալիս, կամ 88 շնաձկան ու օձաձկան հետ լողում եմ 20 ոտնաչափ խորության վրա Ռիփլիի Believe It or Not գրքի համար, կամ որ լողացի 1500 աստիճան ունեցող ջրում Սթեն Լիի սուպերմենի նման, իսկապես, երկաթից մարդ եմ, հո զոռով չի՞: Կամ որ Ռիփլիի համար սրով մեքենա եմ քաշում, կամ Գինեսի, կամ America's Got Talent-ի եզրափակիչ անցնելու համար կամ 2007 թվ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի համար: Ո՛չ, սա չէ, որ զարմանալի է: Դա այն է, ինչ մարդիկ են մտածում: Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Զարմանահրաշը այն է, որ Աստված վերցրեց վախկոտ, ինքնամփոփ, նիհար, թուլակազմ երեխային, ով վախենում էր բարձրությունից, ջրից ու շնաձկներից, բժիշկներից, բուժքույրերից, ասեղներից, սուր առարկաններից, մարդկանց հետ շփվելուց, ու ստիպեց աշխարհով մեկ ճամփորդել, թռչել 30000 ոտնաչափ բարձրության վրա, կուլ տալ սուր առարկաներ, լողալ շնաձկներով վխտացող ջրում, շփվել բժիշկների, բուժքույրերի ու հանդիսատեսի հետ աշխարհով մեկ: Ինձ համար սա է զարնահրաշը: Միշտ ցանկացել եմ անհնարինը հնարավոր դարձնել: Շնորհակալ եմ: (Ծափահարություններ) Շնորհակալություն: (Ծափահարություններ) Միշտ ցանակացել եմ ի կատար ածել անհնարինը, և հիմա կարող եմ: Միշտ ցանկացել եմ նշանավոր մի բան անել ու փոխել աշխարհը, և հիմա անում եմ: Միշտ ուզեցել եմ աշխարհով մեկ թռչել, սխրանքներ գործել, կյանքեր փրկել, ու հիմա անում եմ: Գիտե՞ք ինչ: Այն փոքր երեխայի մեծ երազանքների մի մասը դեռ կա իմ մեջ: (Ծիծաղ, ծափահարություններ) Գիտե՞ք ինչ, միշտ ուզեցել եմ գտնել կոչումս ու կյանքիս իմաստը, և այժմ գտել եմ: Գիտե՞ք ինչ: Այն կապված չէ սրերի հետ, ինչպես կարծում եք, ոչ էլ իմ ուժեղ կողմերի: Այն իմ թուլությունների, իմ խոսքերի մեջ է: Իմ կոչումը ու կյանքիս իմաստը աշխարհը փոխելն է, կուլ տալով վախը, այն սրերի պես, մեկը մյուսի հետևից, բառ առ բառ, դանակ առ դանակ, կյանք առ կյանք, աշխարհին ներշնչելու լինել հերոսներ, հաղթահարել անհնարինը իրենց կյանքում: Իմ նպատակն է օգնել ուրիշներին գտնել իրենցը: Ո՞րն է քոնը: Քո կյանքի իմաստը: Ինչու՞ ես այս աշխարհ եկել: Ես գտնում եմ, որ մենք բոլորս կարող ենք լինել հերոսներ: Ո՞րն է քո գերբնական ուժը: Աշխարհի շուրջ 7 միլիարդ մարդկանցից, 10-ն են սուր կուլ տվողներ են այսօր մնացել, իսկ քեզանից էլ դու ես միակը: Դու յուրօրինակ ես: Ո՞րն է քո պատմությունը: Ինչո՞վ ես դու տարբերվում: Պատմիր քո մասին, անգամ եթե ձայնդ դողում է: Որո՞նք են քո երատակները: Եթե կարողանայիր անել ինչ կուզես, լինել ով կուզես, գնալ ուր կուզես, ի՞նչ կանեիր, ու՞ր կգնայիր: Ինչի՞ն կնիրվեիր: Ի՞նչ կանեիր կյանքիդ հետ: Որո՞նք են քո մեծ երազանքները; Որո՞նք են քո մանկության մեծ երազանքները: Փորձիր հիշել: Սա չէր, գրազ գամ, չէ: Որո՞նք էին ձեր ամենավառ երազները, որոնք տարօրինակ ու անորոշ էին թվում: Գրազ կգամ դրանք էլ այդքան տարօրինակ չեն թվում: Ո՞րն է քո սուրը: Ձեզանից յուրաքանչյուրը ունի մի սուր, երազանքների ու վախերի երկկողմանի սուր: Ինչ էլ որ լինի, փորձիր կուլ տալ այդ սուրը: Տիկնայք և պարոնայք, հետևեք ձեր երազանքներին, երբեք էլ ուշ չէ դառնալ, ինչ ուզում ես: Բադերի որսորդներ խազացող չարաճճի երեխաներին, և այն նրանց, ովքեր կարծում էին, որ ես չեմ կարողանա կատարել անհնարինը, նրանց մի բան ունեմ ասելու` շնորհակալ եմ: Քանի որ առանց չարիք, չկա բարիք: Ես այստեղ եմ ապացուցելու, որ անհնարինը այդքան էլ անհնար չէ: Այն չափազանց վտանգավոր է, կարող է սպանել: Հուսով եմ վայելեցիք: (Ծիծաղ) Ինձ անհրաժեծտ է ձեր օգնությունը: Հանդիսատես - մեկ, երկու... Դեն Մեյեր- Ոչ, ոչ: Դուք ուղղակի պետք է հաշվեք: (ծիծաղ) Եթե գիտեք ինչպես, հաշվեք ինձ հետ, լա՞վ: Պատրաստ եք: Մեկ: Երկու: Երեք: Հասկացա՞ք` ինչպես: Հանդիսատես - մեկ, երկու, երեք: (զարմանք) (ծափահարություններ) Դեն - Այո: (ծափահարություններ) Անչափ շնորհակալ եմ: Ստրիս խորոց երախտապարտ եմ: Շնորհակալություն: Իրականում ստամոքսիս խորոց երախտապարտ եմ: Ասացի չէ, որ եկել եմ անհնարինը հաղթահարելու, և հաղթահարեցի: Բայց, սա չէ անհնարինը: Ես սա ամեն օր եմ անում: Անհնարինը այն էր, որ վախկոտ, ինքնամփոփ, վտիտ, թուլակազմ երեխան հաղթահարեց իր վախը, կանգնեց Թեդի բեմում, բառ առ բառ փոխեց աշխարհը, սուր առ սուր, կյանք առ կյանք: Եթե ձեզ ստիպեցի նոր բաների մասին մտածել, հավատալ, որ անհնարինը հաղթահարելի է, եթե ձեզ համոզեցի, որ կարող եք անհնարինը ի կատար ածել, ապա ես իմ աշխատանքը կատարեցի, բայց ձերը դեռ նոր է սկսվում: Մի դադարեք երազել, հավատալ: Շնորհակալ եմ ինձ հավատալու և իմ երազանքի մի մասը լինելու համար: Ահա և իմ նվերը ձեզ` անհնարինը... Հանդիսատես - անհնար չէ: «Անցավ կտրած ճանապարհս լավ նվեր չէ, ինչ է՞»: (Ծափահարություններ) Շնորհակալություն: (Ծափահարություններ) Հաղորդավար- Շնորհակալություն, Դեն Մեյեր: