Սա մարդկայնության թեստ է, թեստ՝ պարզելու արդյո՞ք դուք մարդ եք: Խնդրում եմ բարձրացնել ձեր ձեռքը, եթե ինչ-որ բան ծանոթ է ձեզ: Համաձա՞յն եք: Ուրեմն, եկեք սկսենք: Կերե՞լ եք արդյոք ձեր փսլինքը լինելով արդեն մեծահասակ: (ծիծաղ) Ամեն ինչ կարգին է, այստեղ անվտանգ է: Երբևէ հանե՞լ եք կարճ, տարօրինակ ճստոց, երբ հիշել եք ամոթալի ինչ-որ բան: Երբևէ դիտավորյալ սկսե՞լ եք ձեր նամակը փոքրատառով՝ տխուր կամ հիասթափված երևալու համար: (ծիծաղ) Լավ: Երբևէ, հաղորդագրություն գրելիս, այն ավարտելե՞ք վերջակետով, ձեր բարկությունը ցույց տալու համար: Արտակարգ է: Վերջակետ: Երբևէ ծիծաղե՞լ եք կամ ժպտացել, երբ ինչ-որ մեկը ձեզ վիրավորել է, իսկ հետո մի ամբողջ օր հետաքրքրվել, թե ինչու այդպես արձագանքեցիք: Ես էլ: Երբևէ թվացե՞լ է, որ դուք հազար անգամ կորցրել եք ձեր ավիատոմսը միայն օդանակավակայան հասնելու ճանապարհին: Այո: Երբևէ հագե՞լ եք տաբատ, իսկ որոշ ժամանակ անց միայն զգացել, որ ձեր գրպանում լվացքից գուլպա է մնացել: (ծիծաղ) Հիանալի է: Երբևէ փորձե՞լ եք կռահել ինչ-որ մեկի գաղտնաբառը և արգելափակել եք նրա էջը: Հըը՜մ: Երբևէ վախեցե՞լ եք, որ ձեզ խաբեբայի տեղ կդնեն: Այո, այստեղ անվտանգ է: Երբևէ մտածե՞լ եք, որ ունեք մի այնպիսի ունակություն, որը դեռ չեք բացահայտել և որը ձեզ հեշտությամբ է տրվում: Հըը՜մ: Երբևէ կոտրե՞լ եք ինչ-որ բան իրական կյանքում և անմիջապես սկսել փնտրել «Չեղարկել» կոճակը: Երբևէ մոռացե՞լ եք ձեր TED կրծքանշանը և հետաքրքրվել, թե ինչպես կանցկացնեիք երեքօրյա հանգիստը Վանկուվերում: Երբևէ զարմացե՞լ եք, թե ինչպես ինչ-որ մեկը, ով, ըստ ձեզ, շատ հասարակ է, դարձել է հանկարծ այդքան գեղեցիկ: Երբևէ ժպտացե՞լ եք հեռախոսի էկրանին հիմարի պես, երբ հաղորդագրություն եք ստացել: Իսկ երբևէ ուղարկե՞լ եք ինչ-որ մեկին հետևյալ հաղորդագրությունը. «Ես նայում եմ հեռախոսի էկրանին՝ ժպտալով հիմարի պես»: Երբևէ գայթակղվե՞լ եք քրքրելու ինչ-որ մեկի հեռախոսը և տեղի տվել գայթակղությանը: Երբևէ բանավիճե՞լ եք ինքներդ ձեզ հետ և հանկարծ հասկացել, որ դուք անտանելի եք: (ծիծաղ) Երբևէ ձեր հեռախոսը ապալիցքավորվե՞լ է լեզվակռվի ժամանակ կարծես թե այն գժտվել է երկուսիդ հետ: Երբևէ մտածե՞լ եք, որ ընդհանուր հայտարարի գալն անիմաստ է, քանի որ ամեն ինչ ավելի հեշտ պետք է լիներ, կամ գուցե ամեն ինչ ուղղակի է պատահում: Երբևք զգացե՞լ եք, որ շատ քիչ բան է, ընդհանուր առմամբ, ուղղակի պատահում: Երբևէ արթնացե՞լ եք խաղաղ քնից, և հանկարծ ձեզ պարուրե՞լ է այն սարսափելի հիշողությունը, որ ձեզ ինչ-որ մեկը լքել է: Կարո՞ղ եք ապագան պատկերացնել առանց նրա, ում կորցրել եք: Երբևէ, տխուր ժպիտով, հիշե՞լ եք անցյալ մի իրադարձություն և հասկացել, որ գալիքը անխուսափելի է: Շնորհավորում եմ: Դուք հաջողությամբ ավարտեցիք թեստը: Դուք բոլորդ մարդ եք: (Ծափահարություններ)