1 00:00:00,306 --> 00:00:02,950 Ողջույն, ես Քամերոն Ռասսելն եմ, 2 00:00:02,950 --> 00:00:07,412 և վերջին ժամանակներս 3 00:00:07,412 --> 00:00:09,003 աշխատել եմ որպես մոդել: 4 00:00:09,003 --> 00:00:12,990 Արդեն 10 տարի է: 5 00:00:12,990 --> 00:00:16,464 Զգում եմ՝ անհարմար ու լարված մթնոլորտ է տիրում 6 00:00:16,464 --> 00:00:17,994 այս պահին դահլիճում. 7 00:00:17,994 --> 00:00:20,992 պատճառը այս զգեստն է: (Ծիծաղ) 8 00:00:20,992 --> 00:00:24,321 Բարեբախտաբար, ուրիշ հագուստ եմ ինձ հետ բերել: 9 00:00:24,321 --> 00:00:27,970 Առաջին անգամն է, որ TED-ի բեմում հագուստ են փոխում, 10 00:00:27,970 --> 00:00:31,016 հարգելինե՛րս, դուք հաջողակ եք այդ առումով: 11 00:00:31,016 --> 00:00:33,957 Եթե անգամ ներկա կանանցից ոմանք սարսափեցին տեսնելով նախորդ զգեստս, 12 00:00:33,957 --> 00:00:36,659 այս պահին կարող եք լռել, միևնույն է, ամեն ինչ կիմանամ Twitter-ից: 13 00:00:36,659 --> 00:00:42,315 (Ծիծաղ) 14 00:00:42,315 --> 00:00:44,136 Նշեմ, որ իսկապես երջանիկ եմ, 15 00:00:44,136 --> 00:00:47,275 որ հնարավորություն ունեմ փոխելու ձեր կարծիքը իմ մասին 16 00:00:47,275 --> 00:00:49,938 ընդամենը 10 վայրկյանում: 17 00:00:49,938 --> 00:00:53,400 Ոչ բոլորին է նման բան հաջողվում: 18 00:00:53,400 --> 00:00:55,045 Այս բարձրակրունկներն շատ անհարմար են, 19 00:00:55,045 --> 00:00:59,239 ուրախ եմ, որ այժմ ստիպված չեմ կրել դրանք: 20 00:00:59,239 --> 00:01:00,944 Ամենսարսափելին այս սվիտերը հագնելն է, 21 00:01:00,944 --> 00:01:02,264 քանի որ հիմա բոլորդ կսկսեք ծիծաղել, 22 00:01:02,264 --> 00:01:07,230 բայց սպասեք մինչև կհագնեմ: 23 00:01:07,230 --> 00:01:10,643 Պատրաստ է: 24 00:01:10,643 --> 00:01:13,714 Ինչի՞ համար էր այս ամենը: 25 00:01:13,714 --> 00:01:16,312 Տարօրինակ է, չէ՞: 26 00:01:16,312 --> 00:01:20,421 Դե, 27 00:01:20,421 --> 00:01:24,839 հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ որքան այս նկարը: 28 00:01:24,839 --> 00:01:28,088 Արտաքինը հզոր զենք է, 29 00:01:28,088 --> 00:01:33,036 բայց միևնույն ժամանակ մակերեսային: 30 00:01:33,036 --> 00:01:37,479 Ես փոխեցի ձեր կարծիքը իմ մասին 6 վայրկյանում: 31 00:01:37,479 --> 00:01:39,318 Չնայած այս նկարին, 32 00:01:39,318 --> 00:01:42,062 ես իրական կյանքում ընկեր չէի ունեցել: 33 00:01:42,062 --> 00:01:44,574 Այստեղ լուսանկարվելիս շատ անհարմար դրության մեջ էի հայտնվել, 34 00:01:44,574 --> 00:01:46,995 լուսանկարիչն ինքն էր ինձ ասում՝ ինչպես պահեմ մարմինս ու ինչպես ձեռքով դիպչեմ 35 00:01:46,995 --> 00:01:51,013 այդ տղայի մազերին: 36 00:01:51,013 --> 00:01:53,013 Անշուշտ, բացի վիրահատություններից 37 00:01:53,013 --> 00:01:56,454 կամ արհեստական արևայրուքից, որ երկու օր առաջ եմ ընդունել աշխատանքի համար, 38 00:01:56,454 --> 00:02:00,215 շատ քիչ բանով կարող ենք փոխել մեր արտաքինը, 39 00:02:00,215 --> 00:02:03,671 սակայն ինչքան էլ որ արտաքինը մակերեսային լինի, 40 00:02:03,671 --> 00:02:08,034 դրա ազդեցությունը մեր կյանքում շատ մեծ է: 41 00:02:08,034 --> 00:02:12,662 Ուստի ինձ համար այսօր անվախ լինել նշանակում է ազնիվ լինել: 42 00:02:12,662 --> 00:02:15,547 Ես այսօր այս բեմում կանգնած եմ որովհետև ես մոդել եմ: 43 00:02:15,547 --> 00:02:19,274 Այստեղ կանգնած եմ, որովհետև գեղեցիկ, սպիտակամորթ կին եմ, 44 00:02:19,274 --> 00:02:22,039 ում մեր գործի մեջ «սեքսի» են ասում: 45 00:02:22,039 --> 00:02:24,553 Այժմ պատրաստվում եմ պատասխանել շատերին այդքան հետաքրքրող հարցերին, 46 00:02:24,553 --> 00:02:26,232 ամենայն անկեղծությամբ: 47 00:02:26,232 --> 00:02:29,134 Եվ այսպես, առաջին հարցը. ինչպե՞ս դարձաք մոդել: 48 00:02:29,134 --> 00:02:31,936 Ես միշտ պատասխանում եմ. «Ինձ նկատել են փողոցում», որը ոչինչ չի ասում: 49 00:02:31,936 --> 00:02:35,454 Իրականում մոդել եմ դարձել, 50 00:02:35,454 --> 00:02:38,941 քանի որ շահել եմ գենետիկայի խաղում, ինչպես նաև լավ ժառանգկանության կրողն եմ: 51 00:02:38,941 --> 00:02:40,804 Կհարցնեք՝ ի՞նչ ժառանգկանություն: 52 00:02:40,804 --> 00:02:43,807 Վերջին դարերում 53 00:02:43,807 --> 00:02:49,325 գեղեցկությունը սահմանվել է ոչ միայն իբրև առողջություն, երիտասարդություն 54 00:02:49,325 --> 00:02:53,111 ու համաչափություն, ինչը մեզ բնազադաբար հիացնում է, 55 00:02:53,111 --> 00:02:56,647 այլև բարձրահասակ, բարեկազմ կառուցվածք, 56 00:02:56,647 --> 00:02:59,894 կանացիություն ու սպիտակ մաշկ: 57 00:02:59,894 --> 00:03:01,666 Սա այն ժառանգություն է, որ ստացել եմ, 58 00:03:01,666 --> 00:03:04,440 և այն ժառանգությունը, որով գումար եմ վաստակում: 59 00:03:04,440 --> 00:03:06,494 Գիտեմ՝ դահլիճում ոմանք 60 00:03:06,494 --> 00:03:08,210 թերահավատորեն կվերաբերվեն խոսքերիս, 61 00:03:08,210 --> 00:03:09,802 կլինեն նաև նորաձևության զոհեր, որոնք կհիշեն 62 00:03:09,802 --> 00:03:13,254 Ուեյթին, Նաոմիին, Թայրային, Ջոան Սմոլզին, Լյու Վենին: 63 00:03:13,254 --> 00:03:15,846 Կեցցե՛ք, ինչպիսի՜ մոդելային գիտելիքներ: Շատ տպավորիչ է: 64 00:03:15,846 --> 00:03:18,077 (Ծիծաղ) 65 00:03:18,077 --> 00:03:21,630 Սակայն, ցավոք, պետք է նշեմ, որ 2007թ. 66 00:03:21,630 --> 00:03:24,140 մի խոստումնալից ուսանող հաշվել է 67 00:03:24,140 --> 00:03:27,766 ներկայիս պոդիումների վրա աշխատող մոդելներին և պարզել, 68 00:03:27,766 --> 00:03:30,894 որ աշխատող 677 մոդելներից 69 00:03:30,894 --> 00:03:35,637 ընդամենը 27-ն են (4 % քիչ) ոչ սպիտակամորթ: 70 00:03:35,637 --> 00:03:37,188 Ինձ նաև հաճախ հարցնում են. 71 00:03:37,188 --> 00:03:39,143 «Կարո՞ղ եմ մոդել դառնալ, երբ մեծանամ», 72 00:03:39,143 --> 00:03:42,547 Այս հարցին առաջին արձագանքս է. «Չգիտեմ, ինձանից ոչինչ կախված չէ»: 73 00:03:42,547 --> 00:03:47,745 Սակայն, հետո ավելացնում եմ՝ այն, ինչ իրականում ուզում եմ ասել այդ աղջնակներին. 74 00:03:47,745 --> 00:03:49,110 «Ինչու՞: Չէ որ կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես: 75 00:03:49,110 --> 00:03:50,761 Դու կարող ես լինել ԱՄՆ նախագահ, 76 00:03:50,761 --> 00:03:52,207 կա՛մ համացանցի հաջորդ գյուտարարը, 77 00:03:52,207 --> 00:03:55,163 կա՛մ նինձյա-կարդիո-վիրաբույժաբանաստեղծ, 78 00:03:55,163 --> 00:03:57,807 ինչը չտեսնված կլինի, քանի որ այդ գործում կլինեք առաջինը»: 79 00:03:57,807 --> 00:04:00,040 (Ծիծաղ) 80 00:04:00,040 --> 00:04:02,142 Եթե այս ցանկը լսելուց հետո, նրանք միևնույն է կրկնում են, 81 00:04:02,142 --> 00:04:03,649 «Ո՛չ, ո՛չ, Քամերոն, անպայման ուզում եմ մոդել դառնալ», 82 00:04:03,649 --> 00:04:05,965 ապա նրանց ասում եմ. «Դարձի՛ր իմ տնօրենը»: 83 00:04:05,965 --> 00:04:07,231 Չէ՞ որ ինձանից ոչինչ կախված չէ: 84 00:04:07,231 --> 00:04:09,407 Կարող ես դառնալ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը, 85 00:04:09,407 --> 00:04:13,031 կամ էլ H&M-ի գործադիր տնօրենը, կամ հաջորդ Սթիվեն Մեյսլը: 86 00:04:13,031 --> 00:04:14,952 Ասել՝ երբ մեծանամ, ուզում եմ մոդել դառնալ, 87 00:04:14,952 --> 00:04:18,146 նույնն է, թե ասել՝ ուզում եմ շահել լոտոյով, երբ մեծանամ: 88 00:04:18,146 --> 00:04:22,238 Այդ ամենը լինում է ակամայից, և դա է հիանալին, 89 00:04:22,238 --> 00:04:23,823 չէ՞ որ սա կարիերայի նախանշված ճանապարհ չէ: 90 00:04:23,823 --> 00:04:28,307 Այժմ կներկայացնեմ 10 տարվա մոդելային աշխատանքից ստացած գիտելիքներս. 91 00:04:28,307 --> 00:04:30,073 ի տարբերություն նինձյա-կարդիո-վիրաբույժների, 92 00:04:30,073 --> 00:04:32,962 այն կարելի է ներկայացնել հենց հիմա, հենց այստեղ: 93 00:04:32,962 --> 00:04:36,148 Պատկերացրեք՝ լուսանկարիչը այս կողմում է, 94 00:04:36,148 --> 00:04:38,045 լույսը՝ այն կողմում, լրիվ պրոֆեսիոնալ լուսավորություն, 95 00:04:38,045 --> 00:04:39,667 ու պատվիրատուն ասում է. «Քամերոն այնպիսի դիրք ընդունիր ասես քայլում ես, 96 00:04:39,667 --> 00:04:43,171 ու այս ոտքը գնում է առաջ, ձգված ու երկար, այս մեկը գնում է ետ, մյուս ձեռքը՝ առաջ, 97 00:04:43,171 --> 00:04:45,764 գլուխը թեքվում է երեք քառորդով, ու այդպես շարժվում ես, առաջ ու ետ, 98 00:04:45,764 --> 00:04:48,154 հետո նայում ես ետ՝ երևակայական ընկերներիդ, 99 00:04:48,154 --> 00:04:53,419 300, 400, 500 անգամ: (Ծիծաղ): 100 00:04:53,419 --> 00:04:57,542 Ստացվում է այսպիսի մի բան: (Ծիծաղ) 101 00:04:57,542 --> 00:04:59,753 Հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ, որքան մեջտեղի նկարում: 102 00:04:59,753 --> 00:05:02,968 Չգիտեմ էլ, թե ինչու է այն այդպես ստացվել: 103 00:05:02,968 --> 00:05:04,860 Ցավոք, դպրոցն ավարտելուց հետո, 104 00:05:04,860 --> 00:05:06,132 ռեզյումեն ձեռքիդ, մի քանի պոդիումներում աշխատելուց հետո, 105 00:05:06,132 --> 00:05:07,686 չես կարող պահանջել ավելին. 106 00:05:07,686 --> 00:05:11,428 եթե, օրինակ, ասես՝ ուզում եմ դառնալ ԱՄՆ նախագահ, 107 00:05:11,428 --> 00:05:13,628 բայց ռեզյումեիդ մեջ գրված է «Մոդել- ներքնազգեստներ - 10 տարի», 108 00:05:13,628 --> 00:05:15,420 մարդիկ քմծիծաղով կնայեն քեզ: 109 00:05:15,420 --> 00:05:18,112 Մարդիկ ինձ նաև շատ հաճախ հարցնում են. «Արդյո՞ք բոլոր լուսանկարները ֆոտոշոփ են արվում»: 110 00:05:18,112 --> 00:05:19,733 Այո, դա այդպես է, սակայն դա ամենաչնչին մասն է 111 00:05:19,733 --> 00:05:23,683 այն ամենի, ինչ կատարվում է իրականում: 112 00:05:23,683 --> 00:05:26,447 Սա իմ ամենաառաջին լուսանկարներից է, 113 00:05:26,447 --> 00:05:29,243 նաև առաջին անգամն է, որ բիկինի եմ կրում, 114 00:05:29,243 --> 00:05:31,085 իմ ամսականները նույնիսկ դեռ չէին սկսվել: 115 00:05:31,085 --> 00:05:33,014 Գիտեմ՝ այս ամենը շատ անձնական է, 116 00:05:33,014 --> 00:05:34,535 բայց այդ ժամանակ ես երիտասարդ աղջիկ էի: 117 00:05:34,535 --> 00:05:38,400 Այս նկարում ես եմ, տատիկիս հետ, ընդամենը մի քանի ամիս առաջ: 118 00:05:38,400 --> 00:05:41,131 Սա ես եմ լուսանկարվելու նույն օրը: 119 00:05:41,131 --> 00:05:42,497 Ընկերուհիս ինձ հետ էր եկել: 120 00:05:42,497 --> 00:05:46,466 Ահա ես ընկերներիցս մեկի տանը գիշերելիս, ֆրանսիական Vogue-ում նկարվելուց մի քանի օր առաջ: 121 00:05:46,466 --> 00:05:50,787 Այստեղ ես եմ ֆուտբոլային թիմում, այստեղ էլ V Magazine-ում: 122 00:05:50,787 --> 00:05:52,247 Ահա և ես` այսօր: 123 00:05:52,247 --> 00:05:54,307 Հուսով եմ՝ այս նկարները տեսնելով 124 00:05:54,307 --> 00:05:56,266 հասկանում եք, որ դրանք իմ նկարները չեն: 125 00:05:56,266 --> 00:05:57,943 Դրանք ստեղծագործություններ են՝ 126 00:05:57,943 --> 00:06:00,871 մի խումբ մասնագետների ստեղծագործություններ, 127 00:06:00,871 --> 00:06:03,847 վարսահարդարների, դիմահարդարների, լուսանկարիչների և ոճաբանների 128 00:06:03,847 --> 00:06:06,222 ու նրանց օգնականների քրտնաջան աշխատանքի արդյունքը: 129 00:06:06,222 --> 00:06:09,206 Այնտեղ ես չեմ: 130 00:06:09,206 --> 00:06:11,347 Հաջորդ հարցը, որ մարդիկ ինձ հարցնում են. 131 00:06:11,347 --> 00:06:14,008 «Ձեզ տալի՞ս են անվճար հագուստ»: 132 00:06:14,008 --> 00:06:17,445 Այո՛, հարյուրավոր 8 սմ-անոց բարձրակրունկներ ունեմ, որոնք երբեք չեմ կրում 133 00:06:17,445 --> 00:06:19,064 բացառությամբ մի քիչ առաջվանից, 134 00:06:19,064 --> 00:06:21,112 իրականում անվճար բաները, որ ես ստանում եմ, 135 00:06:21,112 --> 00:06:24,482 դրանք այն բաներն են, որ ես ստանում եմ կյանքում, բայց այս ամենի մասին մենք չենք սիրում խոսել: 136 00:06:24,482 --> 00:06:26,094 Քեմբրիջում, որտեղ մեծացել եմ, 137 00:06:26,094 --> 00:06:28,459 մի անգամ խանութ էի գնացել ու մոռացել էի փող վերցնել, 138 00:06:28,459 --> 00:06:30,822 և նրանք ընտրածս զգեստն անվճար տվեցին ինձ: 139 00:06:30,822 --> 00:06:33,342 Դեռահաս էի, երբ ընկերուհուս հետ մեքենա էի նստել. 140 00:06:33,342 --> 00:06:35,207 նա սարսափելի վատ վարորդ էր, և երբ անցանք կարմիր լույսով, 141 00:06:35,207 --> 00:06:37,246 ոստիկանը կանգնեցրեց մեզ, 142 00:06:37,246 --> 00:06:39,532 սակայն մեզանից պահանջվեց ընդամենը ասել. 143 00:06:39,532 --> 00:06:41,918 «Ներողություն, պարո՛ն տեսուչ» ու մեզ ազատ թողեցին: 144 00:06:41,918 --> 00:06:45,569 Այս ամենը ստացել եմ անվճար՝ իմ արտաքինի և ոչ թե իմ անձի համար, 145 00:06:45,569 --> 00:06:48,388 բայց ոմանք ստիպված են վճարել 146 00:06:48,388 --> 00:06:50,630 հենց իրենց արտաքինի պատճառով: 147 00:06:50,630 --> 00:06:52,216 Ապրում եմ Նյու Յորքում, 148 00:06:52,216 --> 00:06:56,077 որտեղ անցած տարի խուզարկության ենթարկված 140.000 դեռահասներից 149 00:06:56,077 --> 00:06:58,261 86 տոկոսը սևամորթ կամ լատինամերիկացի են եղել, 150 00:06:58,261 --> 00:07:00,116 նրանց մեծ մասը տղաներ: 151 00:07:00,116 --> 00:07:04,602 Նյու Յորքում ապրում են ընդամենը 177.000 սևամորթ կամ լատինամերկացի երիտասարդներ, 152 00:07:04,602 --> 00:07:07,303 որոնք «Արդյո՞ք ինձ կկանգնեցնեն» հարցի փոխարեն, 153 00:07:07,303 --> 00:07:10,198 կանգնած են այլ խնդրի առաջ. «Քանի՞ անգամ ինձ կկանգնեցնեն» կամ «Ե՞րբ ինձ կկանգնեցնեն»: 154 00:07:10,198 --> 00:07:11,624 Այս ելույթի համար պատրաստվելիս 155 00:07:11,624 --> 00:07:15,198 պարզեցի, որ Միացյալ Նահանգներում ապրող 13 տարեկան աղջիկների 156 00:07:15,198 --> 00:07:17,886 53%-ը դժգոհ են իրենց արտաքինից, 157 00:07:17,886 --> 00:07:21,736 և այդ թիվը հասնում է 78%-ի, երբ նրանք դառնում են 17 տարեկան: 158 00:07:21,736 --> 00:07:25,118 Վերջին հարցը, որ մարդիկ հարցնում են ինձ. 159 00:07:25,118 --> 00:07:26,134 «Ինչպիսի՞ն է մոդելի կյանքը»: 160 00:07:26,134 --> 00:07:28,934 Ու, կարծես, նրանք այսպիսի պատասխան են ակնկալում՝ 161 00:07:28,934 --> 00:07:31,878 «Եթե մի փոքր նիհարես ու մազերդ ավելի շատ փայլեն, 162 00:07:31,878 --> 00:07:34,675 շատ երջանիկ ու անթերի կյանք կունենաս»: 163 00:07:34,675 --> 00:07:36,790 Պոդիումների ետնաբեմում, մենք մի պատասխան ենք տալիս, 164 00:07:36,790 --> 00:07:38,225 որը միգուցե շատ նման է հնչում: 165 00:07:38,225 --> 00:07:40,822 Մենք ասում ենք. «Իսկապես հիանալի է ճամփորդել ու 166 00:07:40,822 --> 00:07:44,909 աշխատել ստեղծագործ, տաղանդավոր ու իրենց գործը սիրող մարդկանց հետ»: 167 00:07:44,909 --> 00:07:47,955 Այս ամենը ճիշտ է, սակայն ներկայացնում է պատմության ընդամենը մի մասը, 168 00:07:47,955 --> 00:07:50,678 քանի որ տեսախցիկների առաջ մենք, 169 00:07:50,678 --> 00:07:52,774 այդ թվում ես, չենք ասում. 170 00:07:52,774 --> 00:07:55,158 «Ես անվստահ եմ»: 171 00:07:55,158 --> 00:07:56,612 Ես անվստահ եմ, քանի որ ստիպված եմ 172 00:07:56,612 --> 00:07:59,537 մտածել արտաքինիս մասին ամեն օր: 173 00:07:59,537 --> 00:08:03,596 Եթե երբևէ մտածել եք. 174 00:08:03,596 --> 00:08:07,550 «Եթե ունենամ ավելի նիհար ազդրեր ու փայլուն մազեր, արդյո՞ք ավելի երջանիկ կլինեմ», 175 00:08:07,550 --> 00:08:09,181 ուրեմն պետք է հանդիպեք այն բազմաթիվ մոդելներին, 176 00:08:09,181 --> 00:08:11,814 որոնք ունեն ամենանիհար ազդրերը, ամենափայլուն մազերը և ընտիր հագուստ, 177 00:08:11,814 --> 00:08:16,796 սակայն ֆիզիկական տեսանկյունից, թերևս, ամենաանվստահ կանայք են երկրագնդի վրա: 178 00:08:16,796 --> 00:08:19,054 Երբ պատրաստում էի այս ելույթը, 179 00:08:19,054 --> 00:08:21,947 հասկացա, որ իսկապես, դժվար է լիովին անկեղծ լինել, 180 00:08:21,947 --> 00:08:24,907 քանի որ մի կողմից ինձ անհարմար էի զգում այս բեմից ասել. 181 00:08:24,907 --> 00:08:28,474 «Տեսեք, հասել եմ այս ամենին, քանի որ կյանքում խաղաքարտերը իմ օգտին են դասավորվել», 182 00:08:28,474 --> 00:08:31,622 սակայն առավել բարդ էր ավելացնել, 183 00:08:31,622 --> 00:08:34,411 «ու միշտ չէ, որ դա ինձ երջանկություն է բերում»: 184 00:08:34,411 --> 00:08:37,926 Այնուհանդերձ, ամենադժվարը անկեղծ խոսելն է 185 00:08:37,926 --> 00:08:40,310 գենդերային և ռասսայական ճնշումներից, 186 00:08:40,310 --> 00:08:43,198 երբ ինքս ամենաշատն եմ դրանից օգուտ քաղում: 187 00:08:43,198 --> 00:08:46,303 Եվ, այնուամենայնիվ, երջանիկ եմ, որ այսօր այստեղ եմ, 188 00:08:46,303 --> 00:08:49,539 քանի դեռ չի անցել 189 00:08:49,539 --> 00:08:53,236 10, 20 կամ 30 տարի, երբ արդեն աշխատած կլինեի ավելի շատ գործակալությունների հետ, 190 00:08:53,236 --> 00:08:56,734 և միգուցե այդ ժամանակ այլևս պատրաստ չէի լինի պատմել առաջին աշխատանքիս մասին, 191 00:08:56,734 --> 00:08:59,172 կամ ինչպես եմ վճարել ուսմանս վարձը, 192 00:08:59,172 --> 00:09:02,054 ինչն այս պահին, այդքան կարևոր է թվում: 193 00:09:02,054 --> 00:09:04,401 Եթե մի բան պիտի քաղեք այս ելույթից, հուսով եմ, դա այն է, 194 00:09:04,401 --> 00:09:07,623 որ մենք բոլորս ավելի ազատ կլինենք գիտակցել 195 00:09:07,623 --> 00:09:11,590 արտաքինի հզոր ուժը մեր հաջողված 196 00:09:11,590 --> 00:09:13,490 և ձախողված գործերում: 197 00:09:13,490 --> 00:09:17,487 Շնորհակալություն: (Ծափահարություններ)