0:00:00.306,0:00:02.950 Ողջույն, ես Քամերոն Ռասսելն եմ, 0:00:02.950,0:00:07.412 և վերջին ժամանակներս 0:00:07.412,0:00:09.003 աշխատել եմ որպես մոդել: 0:00:09.003,0:00:12.990 Արդեն 10 տարի է: 0:00:12.990,0:00:16.464 Զգում եմ՝ անհարմար ու լարված մթնոլորտ է տիրում 0:00:16.464,0:00:17.994 այս պահին դահլիճում. 0:00:17.994,0:00:20.992 պատճառը այս զգեստն է: (Ծիծաղ) 0:00:20.992,0:00:24.321 Բարեբախտաբար, ուրիշ հագուստ եմ ինձ հետ բերել: 0:00:24.321,0:00:27.970 Առաջին անգամն է, որ TED-ի բեմում հագուստ են փոխում, 0:00:27.970,0:00:31.016 հարգելինե՛րս, դուք հաջողակ եք այդ առումով: 0:00:31.016,0:00:33.957 Եթե անգամ ներկա կանանցից ոմանք սարսափեցին տեսնելով նախորդ զգեստս, 0:00:33.957,0:00:36.659 այս պահին կարող եք լռել, միևնույն է, ամեն ինչ կիմանամ Twitter-ից: 0:00:36.659,0:00:42.315 (Ծիծաղ) 0:00:42.315,0:00:44.136 Նշեմ, որ իսկապես երջանիկ եմ, 0:00:44.136,0:00:47.275 որ հնարավորություն ունեմ փոխելու ձեր կարծիքը իմ մասին 0:00:47.275,0:00:49.938 ընդամենը 10 վայրկյանում: 0:00:49.938,0:00:53.400 Ոչ բոլորին է նման բան հաջողվում: 0:00:53.400,0:00:55.045 Այս բարձրակրունկներն շատ անհարմար են, 0:00:55.045,0:00:59.239 ուրախ եմ, որ այժմ ստիպված չեմ կրել դրանք: 0:00:59.239,0:01:00.944 Ամենսարսափելին այս սվիտերը հագնելն է, 0:01:00.944,0:01:02.264 քանի որ հիմա բոլորդ կսկսեք ծիծաղել, 0:01:02.264,0:01:07.230 բայց սպասեք մինչև կհագնեմ: 0:01:07.230,0:01:10.643 Պատրաստ է: 0:01:10.643,0:01:13.714 Ինչի՞ համար էր այս ամենը: 0:01:13.714,0:01:16.312 Տարօրինակ է, չէ՞: 0:01:16.312,0:01:20.421 Դե, 0:01:20.421,0:01:24.839 հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ որքան այս նկարը: 0:01:24.839,0:01:28.088 Արտաքինը հզոր զենք է, 0:01:28.088,0:01:33.036 բայց միևնույն ժամանակ մակերեսային: 0:01:33.036,0:01:37.479 Ես փոխեցի ձեր կարծիքը իմ մասին 6 վայրկյանում: 0:01:37.479,0:01:39.318 Չնայած այս նկարին, 0:01:39.318,0:01:42.062 ես իրական կյանքում ընկեր չէի ունեցել: 0:01:42.062,0:01:44.574 Այստեղ լուսանկարվելիս շատ անհարմար դրության մեջ էի հայտնվել, 0:01:44.574,0:01:46.995 լուսանկարիչն ինքն էր ինձ ասում՝ ինչպես պահեմ մարմինս ու ինչպես ձեռքով դիպչեմ 0:01:46.995,0:01:51.013 այդ տղայի մազերին: 0:01:51.013,0:01:53.013 Անշուշտ, բացի վիրահատություններից 0:01:53.013,0:01:56.454 կամ արհեստական արևայրուքից, որ երկու օր առաջ եմ ընդունել աշխատանքի համար, 0:01:56.454,0:02:00.215 շատ քիչ բանով կարող ենք փոխել մեր արտաքինը, 0:02:00.215,0:02:03.671 սակայն ինչքան էլ որ արտաքինը մակերեսային լինի, 0:02:03.671,0:02:08.034 դրա ազդեցությունը մեր կյանքում շատ մեծ է: 0:02:08.034,0:02:12.662 Ուստի ինձ համար այսօր անվախ լինել նշանակում է ազնիվ լինել: 0:02:12.662,0:02:15.547 Ես այսօր այս բեմում կանգնած եմ որովհետև ես մոդել եմ: 0:02:15.547,0:02:19.274 Այստեղ կանգնած եմ, որովհետև գեղեցիկ, սպիտակամորթ կին եմ, 0:02:19.274,0:02:22.039 ում մեր գործի մեջ «սեքսի» են ասում: 0:02:22.039,0:02:24.553 Այժմ պատրաստվում եմ պատասխանել շատերին այդքան հետաքրքրող հարցերին, 0:02:24.553,0:02:26.232 ամենայն անկեղծությամբ: 0:02:26.232,0:02:29.134 Եվ այսպես, առաջին հարցը. ինչպե՞ս դարձաք մոդել: 0:02:29.134,0:02:31.936 Ես միշտ պատասխանում եմ. «Ինձ նկատել են փողոցում», որը ոչինչ չի ասում: 0:02:31.936,0:02:35.454 Իրականում մոդել եմ դարձել, 0:02:35.454,0:02:38.941 քանի որ շահել եմ գենետիկայի խաղում, ինչպես նաև լավ ժառանգկանության կրողն եմ: 0:02:38.941,0:02:40.804 Կհարցնեք՝ ի՞նչ ժառանգկանություն: 0:02:40.804,0:02:43.807 Վերջին դարերում 0:02:43.807,0:02:49.325 գեղեցկությունը սահմանվել է ոչ միայն իբրև առողջություն, երիտասարդություն 0:02:49.325,0:02:53.111 ու համաչափություն, ինչը մեզ բնազադաբար հիացնում է, 0:02:53.111,0:02:56.647 այլև բարձրահասակ, բարեկազմ կառուցվածք, 0:02:56.647,0:02:59.894 կանացիություն ու սպիտակ մաշկ: 0:02:59.894,0:03:01.666 Սա այն ժառանգություն է, որ ստացել եմ, 0:03:01.666,0:03:04.440 և այն ժառանգությունը, որով գումար եմ վաստակում: 0:03:04.440,0:03:06.494 Գիտեմ՝ դահլիճում ոմանք 0:03:06.494,0:03:08.210 թերահավատորեն կվերաբերվեն խոսքերիս, 0:03:08.210,0:03:09.802 կլինեն նաև նորաձևության զոհեր, որոնք կհիշեն 0:03:09.802,0:03:13.254 Ուեյթին, Նաոմիին, Թայրային, Ջոան Սմոլզին, Լյու Վենին: 0:03:13.254,0:03:15.846 Կեցցե՛ք, ինչպիսի՜ մոդելային գիտելիքներ: Շատ տպավորիչ է: 0:03:15.846,0:03:18.077 (Ծիծաղ) 0:03:18.077,0:03:21.630 Սակայն, ցավոք, պետք է նշեմ, որ 2007թ. 0:03:21.630,0:03:24.140 մի խոստումնալից ուսանող հաշվել է 0:03:24.140,0:03:27.766 ներկայիս պոդիումների վրա աշխատող մոդելներին և պարզել, 0:03:27.766,0:03:30.894 որ աշխատող 677 մոդելներից 0:03:30.894,0:03:35.637 ընդամենը 27-ն են (4 % քիչ) ոչ սպիտակամորթ: 0:03:35.637,0:03:37.188 Ինձ նաև հաճախ հարցնում են. 0:03:37.188,0:03:39.143 «Կարո՞ղ եմ մոդել դառնալ, երբ մեծանամ», 0:03:39.143,0:03:42.547 Այս հարցին առաջին արձագանքս է. «Չգիտեմ, ինձանից ոչինչ կախված չէ»: 0:03:42.547,0:03:47.745 Սակայն, հետո ավելացնում եմ՝ այն, ինչ իրականում ուզում եմ ասել այդ աղջնակներին. 0:03:47.745,0:03:49.110 «Ինչու՞: Չէ որ կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես: 0:03:49.110,0:03:50.761 Դու կարող ես լինել ԱՄՆ նախագահ, 0:03:50.761,0:03:52.207 կա՛մ համացանցի հաջորդ գյուտարարը, 0:03:52.207,0:03:55.163 կա՛մ նինձյա-կարդիո-վիրաբույժաբանաստեղծ, 0:03:55.163,0:03:57.807 ինչը չտեսնված կլինի, քանի որ այդ գործում կլինեք առաջինը»: 0:03:57.807,0:04:00.040 (Ծիծաղ) 0:04:00.040,0:04:02.142 Եթե այս ցանկը լսելուց հետո, նրանք միևնույն է կրկնում են, 0:04:02.142,0:04:03.649 «Ո՛չ, ո՛չ, Քամերոն, անպայման ուզում եմ մոդել դառնալ», 0:04:03.649,0:04:05.965 ապա նրանց ասում եմ. «Դարձի՛ր իմ տնօրենը»: 0:04:05.965,0:04:07.231 Չէ՞ որ ինձանից ոչինչ կախված չէ: 0:04:07.231,0:04:09.407 Կարող ես դառնալ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը, 0:04:09.407,0:04:13.031 կամ էլ H&M-ի գործադիր տնօրենը, կամ հաջորդ Սթիվեն Մեյսլը: 0:04:13.031,0:04:14.952 Ասել՝ երբ մեծանամ, ուզում եմ մոդել դառնալ, 0:04:14.952,0:04:18.146 նույնն է, թե ասել՝ ուզում եմ շահել լոտոյով, երբ մեծանամ: 0:04:18.146,0:04:22.238 Այդ ամենը լինում է ակամայից, և դա է հիանալին, 0:04:22.238,0:04:23.823 չէ՞ որ սա կարիերայի նախանշված ճանապարհ չէ: 0:04:23.823,0:04:28.307 Այժմ կներկայացնեմ 10 տարվա մոդելային աշխատանքից ստացած գիտելիքներս. 0:04:28.307,0:04:30.073 ի տարբերություն նինձյա-կարդիո-վիրաբույժների, 0:04:30.073,0:04:32.962 այն կարելի է ներկայացնել հենց հիմա, հենց այստեղ: 0:04:32.962,0:04:36.148 Պատկերացրեք՝ լուսանկարիչը այս կողմում է, 0:04:36.148,0:04:38.045 լույսը՝ այն կողմում, լրիվ պրոֆեսիոնալ լուսավորություն, 0:04:38.045,0:04:39.667 ու պատվիրատուն ասում է. «Քամերոն այնպիսի դիրք ընդունիր ասես քայլում ես, 0:04:39.667,0:04:43.171 ու այս ոտքը գնում է առաջ, ձգված ու երկար, այս մեկը գնում է ետ, մյուս ձեռքը՝ առաջ, 0:04:43.171,0:04:45.764 գլուխը թեքվում է երեք քառորդով, ու այդպես շարժվում ես, առաջ ու ետ, 0:04:45.764,0:04:48.154 հետո նայում ես ետ՝ երևակայական ընկերներիդ, 0:04:48.154,0:04:53.419 300, 400, 500 անգամ: (Ծիծաղ): 0:04:53.419,0:04:57.542 Ստացվում է այսպիսի մի բան: (Ծիծաղ) 0:04:57.542,0:04:59.753 Հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ, որքան մեջտեղի նկարում: 0:04:59.753,0:05:02.968 Չգիտեմ էլ, թե ինչու է այն այդպես ստացվել: 0:05:02.968,0:05:04.860 Ցավոք, դպրոցն ավարտելուց հետո, 0:05:04.860,0:05:06.132 ռեզյումեն ձեռքիդ, մի քանի պոդիումներում աշխատելուց հետո, 0:05:06.132,0:05:07.686 չես կարող պահանջել ավելին. 0:05:07.686,0:05:11.428 եթե, օրինակ, ասես՝ ուզում եմ դառնալ ԱՄՆ նախագահ, 0:05:11.428,0:05:13.628 բայց ռեզյումեիդ մեջ գրված է «Մոդել- ներքնազգեստներ - 10 տարի», 0:05:13.628,0:05:15.420 մարդիկ քմծիծաղով կնայեն քեզ: 0:05:15.420,0:05:18.112 Մարդիկ ինձ նաև շատ հաճախ հարցնում են. «Արդյո՞ք բոլոր լուսանկարները ֆոտոշոփ են արվում»: 0:05:18.112,0:05:19.733 Այո, դա այդպես է, սակայն դա ամենաչնչին մասն է 0:05:19.733,0:05:23.683 այն ամենի, ինչ կատարվում է իրականում: 0:05:23.683,0:05:26.447 Սա իմ ամենաառաջին լուսանկարներից է, 0:05:26.447,0:05:29.243 նաև առաջին անգամն է, որ բիկինի եմ կրում, 0:05:29.243,0:05:31.085 իմ ամսականները նույնիսկ դեռ չէին սկսվել: 0:05:31.085,0:05:33.014 Գիտեմ՝ այս ամենը շատ անձնական է, 0:05:33.014,0:05:34.535 բայց այդ ժամանակ ես երիտասարդ աղջիկ էի: 0:05:34.535,0:05:38.400 Այս նկարում ես եմ, տատիկիս հետ, ընդամենը մի քանի ամիս առաջ: 0:05:38.400,0:05:41.131 Սա ես եմ լուսանկարվելու նույն օրը: 0:05:41.131,0:05:42.497 Ընկերուհիս ինձ հետ էր եկել: 0:05:42.497,0:05:46.466 Ահա ես ընկերներիցս մեկի տանը գիշերելիս, ֆրանսիական Vogue-ում նկարվելուց մի քանի օր առաջ: 0:05:46.466,0:05:50.787 Այստեղ ես եմ ֆուտբոլային թիմում, այստեղ էլ V Magazine-ում: 0:05:50.787,0:05:52.247 Ահա և ես` այսօր: 0:05:52.247,0:05:54.307 Հուսով եմ՝ այս նկարները տեսնելով 0:05:54.307,0:05:56.266 հասկանում եք, որ դրանք իմ նկարները չեն: 0:05:56.266,0:05:57.943 Դրանք ստեղծագործություններ են՝ 0:05:57.943,0:06:00.871 մի խումբ մասնագետների ստեղծագործություններ, 0:06:00.871,0:06:03.847 վարսահարդարների, դիմահարդարների, լուսանկարիչների և ոճաբանների 0:06:03.847,0:06:06.222 ու նրանց օգնականների քրտնաջան աշխատանքի արդյունքը: 0:06:06.222,0:06:09.206 Այնտեղ ես չեմ: 0:06:09.206,0:06:11.347 Հաջորդ հարցը, որ մարդիկ ինձ հարցնում են. 0:06:11.347,0:06:14.008 «Ձեզ տալի՞ս են անվճար հագուստ»: 0:06:14.008,0:06:17.445 Այո՛, հարյուրավոր 8 սմ-անոց բարձրակրունկներ ունեմ, որոնք երբեք չեմ կրում 0:06:17.445,0:06:19.064 բացառությամբ մի քիչ առաջվանից, 0:06:19.064,0:06:21.112 իրականում անվճար բաները, որ ես ստանում եմ, 0:06:21.112,0:06:24.482 դրանք այն բաներն են, որ ես ստանում եմ կյանքում, բայց այս ամենի մասին մենք չենք սիրում խոսել: 0:06:24.482,0:06:26.094 Քեմբրիջում, որտեղ մեծացել եմ, 0:06:26.094,0:06:28.459 մի անգամ խանութ էի գնացել ու մոռացել էի փող վերցնել, 0:06:28.459,0:06:30.822 և նրանք ընտրածս զգեստն անվճար տվեցին ինձ: 0:06:30.822,0:06:33.342 Դեռահաս էի, երբ ընկերուհուս հետ մեքենա էի նստել. 0:06:33.342,0:06:35.207 նա սարսափելի վատ վարորդ էր, և երբ անցանք կարմիր լույսով, 0:06:35.207,0:06:37.246 ոստիկանը կանգնեցրեց մեզ, 0:06:37.246,0:06:39.532 սակայն մեզանից պահանջվեց ընդամենը ասել. 0:06:39.532,0:06:41.918 «Ներողություն, պարո՛ն տեսուչ» ու մեզ ազատ թողեցին: 0:06:41.918,0:06:45.569 Այս ամենը ստացել եմ անվճար՝ իմ արտաքինի և ոչ թե իմ անձի համար, 0:06:45.569,0:06:48.388 բայց ոմանք ստիպված են վճարել 0:06:48.388,0:06:50.630 հենց իրենց արտաքինի պատճառով: 0:06:50.630,0:06:52.216 Ապրում եմ Նյու Յորքում, 0:06:52.216,0:06:56.077 որտեղ անցած տարի խուզարկության ենթարկված 140.000 դեռահասներից 0:06:56.077,0:06:58.261 86 տոկոսը սևամորթ կամ լատինամերիկացի են եղել, 0:06:58.261,0:07:00.116 նրանց մեծ մասը տղաներ: 0:07:00.116,0:07:04.602 Նյու Յորքում ապրում են ընդամենը 177.000 սևամորթ կամ լատինամերկացի երիտասարդներ, 0:07:04.602,0:07:07.303 որոնք «Արդյո՞ք ինձ կկանգնեցնեն» հարցի փոխարեն, 0:07:07.303,0:07:10.198 կանգնած են այլ խնդրի առաջ. «Քանի՞ անգամ ինձ կկանգնեցնեն» կամ «Ե՞րբ ինձ կկանգնեցնեն»: 0:07:10.198,0:07:11.624 Այս ելույթի համար պատրաստվելիս 0:07:11.624,0:07:15.198 պարզեցի, որ Միացյալ Նահանգներում ապրող 13 տարեկան աղջիկների 0:07:15.198,0:07:17.886 53%-ը դժգոհ են իրենց արտաքինից, 0:07:17.886,0:07:21.736 և այդ թիվը հասնում է 78%-ի, երբ նրանք դառնում են 17 տարեկան: 0:07:21.736,0:07:25.118 Վերջին հարցը, որ մարդիկ հարցնում են ինձ. 0:07:25.118,0:07:26.134 «Ինչպիսի՞ն է մոդելի կյանքը»: 0:07:26.134,0:07:28.934 Ու, կարծես, նրանք այսպիսի պատասխան են ակնկալում՝ 0:07:28.934,0:07:31.878 «Եթե մի փոքր նիհարես ու մազերդ ավելի շատ փայլեն, 0:07:31.878,0:07:34.675 շատ երջանիկ ու անթերի կյանք կունենաս»: 0:07:34.675,0:07:36.790 Պոդիումների ետնաբեմում, մենք մի պատասխան ենք տալիս, 0:07:36.790,0:07:38.225 որը միգուցե շատ նման է հնչում: 0:07:38.225,0:07:40.822 Մենք ասում ենք. «Իսկապես հիանալի է ճամփորդել ու 0:07:40.822,0:07:44.909 աշխատել ստեղծագործ, տաղանդավոր ու իրենց գործը սիրող մարդկանց հետ»: 0:07:44.909,0:07:47.955 Այս ամենը ճիշտ է, սակայն ներկայացնում է պատմության ընդամենը մի մասը, 0:07:47.955,0:07:50.678 քանի որ տեսախցիկների առաջ մենք, 0:07:50.678,0:07:52.774 այդ թվում ես, չենք ասում. 0:07:52.774,0:07:55.158 «Ես անվստահ եմ»: 0:07:55.158,0:07:56.612 Ես անվստահ եմ, քանի որ ստիպված եմ 0:07:56.612,0:07:59.537 մտածել արտաքինիս մասին ամեն օր: 0:07:59.537,0:08:03.596 Եթե երբևէ մտածել եք. 0:08:03.596,0:08:07.550 «Եթե ունենամ ավելի նիհար ազդրեր ու փայլուն մազեր, արդյո՞ք ավելի երջանիկ կլինեմ», 0:08:07.550,0:08:09.181 ուրեմն պետք է հանդիպեք այն բազմաթիվ մոդելներին, 0:08:09.181,0:08:11.814 որոնք ունեն ամենանիհար ազդրերը, ամենափայլուն մազերը և ընտիր հագուստ, 0:08:11.814,0:08:16.796 սակայն ֆիզիկական տեսանկյունից, թերևս, ամենաանվստահ կանայք են երկրագնդի վրա: 0:08:16.796,0:08:19.054 Երբ պատրաստում էի այս ելույթը, 0:08:19.054,0:08:21.947 հասկացա, որ իսկապես, դժվար է լիովին անկեղծ լինել, 0:08:21.947,0:08:24.907 քանի որ մի կողմից ինձ անհարմար էի զգում այս բեմից ասել. 0:08:24.907,0:08:28.474 «Տեսեք, հասել եմ այս ամենին, քանի որ կյանքում խաղաքարտերը իմ օգտին են դասավորվել», 0:08:28.474,0:08:31.622 սակայն առավել բարդ էր ավելացնել, 0:08:31.622,0:08:34.411 «ու միշտ չէ, որ դա ինձ երջանկություն է բերում»: 0:08:34.411,0:08:37.926 Այնուհանդերձ, ամենադժվարը անկեղծ խոսելն է 0:08:37.926,0:08:40.310 գենդերային և ռասսայական ճնշումներից, 0:08:40.310,0:08:43.198 երբ ինքս ամենաշատն եմ դրանից օգուտ քաղում: 0:08:43.198,0:08:46.303 Եվ, այնուամենայնիվ, երջանիկ եմ, որ այսօր այստեղ եմ, 0:08:46.303,0:08:49.539 քանի դեռ չի անցել 0:08:49.539,0:08:53.236 10, 20 կամ 30 տարի, երբ արդեն աշխատած կլինեի ավելի շատ գործակալությունների հետ, 0:08:53.236,0:08:56.734 և միգուցե այդ ժամանակ այլևս պատրաստ չէի լինի պատմել առաջին աշխատանքիս մասին, 0:08:56.734,0:08:59.172 կամ ինչպես եմ վճարել ուսմանս վարձը, 0:08:59.172,0:09:02.054 ինչն այս պահին, այդքան կարևոր է թվում: 0:09:02.054,0:09:04.401 Եթե մի բան պիտի քաղեք այս ելույթից, հուսով եմ, դա այն է, 0:09:04.401,0:09:07.623 որ մենք բոլորս ավելի ազատ կլինենք գիտակցել 0:09:07.623,0:09:11.590 արտաքինի հզոր ուժը մեր հաջողված 0:09:11.590,0:09:13.490 և ձախողված գործերում: 0:09:13.490,0:09:17.487 Շնորհակալություն: (Ծափահարություններ)