Մենք բոլորս ունենք շրջադարձային
իրադարձություններ
մեր կյանքում, որոնք մենք վառ ենք հիշում:
Դրանցից առաջինն ինձ համար
մանկապարտեզ գնալն էր:
Իմ մեծ եղբայրը դպրոցում էր սովորում, և
Աստված վկա, իմ ժամանակն էր:
Ես վազվզում էի այդ միջանցքով:
Ես չափազանց հուզված էի:
Ես գնում եմ դեպի դուռը,
այնտեղ ուսուցիչն էր. ջերմ ընդունելությամբ
նա ուղեկցեց ինձ դասարան,
ցույց տվեց ինձ իմ փոքրիկ դարակը,
(մենք բոլորս հիշում ենք այդ
փոքր դարակները, այնպես չէ՞)
և մեր իրերը այնտեղ դրեցինք:
Այնուհետև նա ասաց. «Գնա շրջանի մոտ
և երեխաների հետ խաղա մինչև դասը սկսի»:
Այսպիսով ես գնացի այնտեղ և թրմփոցով նստեցի
կարծես այդ վայրն իմ սեփականությունն էր,
և ես խաղում եմ,
անսպասելիորեն կողքիս տղա հայտնվեց,
նա հագել էր սպիտակ
վերնաշապիկ կապույտ շորտերի հետ:
Ես երեկվա պես հիշում եմ դա:
Հանկարծ նա դադարեցրեց խաղալը և ասաց.
«Ինչու՞ ես այդքան ցածրահասակ»:
Ես պարզապես շարունակում էի խաղալ:
Ես չկարծեցի, թե ինձ հետ էր խոսում:
(Ծիծաղ)
Եվ ավելի բարձր ձայնով նա ասաց.
«Հե՜յ, ինչու՞ ես այդքան ցածրահասակ»:
Ես վերև նայեցի և ասացի.
«Ինչի՞ մասին ես խոսում: Արի ուղղակի
խաղանք: Մենք երջանիկ ենք:
Ես սպասում էի սրան»:
Այսպիսով մենք խաղում էինք,
և մոտ մեկ րոպե անց
նրա կողքի աղջիկը, սպիտակ վերնաշապիկով
և վարդագույն շրջազգեստով,
կանգնեց, ձեռքերը դրեց իր գոտկատեղին
և ասաց. «Այո՛, ինչու՞ ես դու
այսքան տարբեր երևում»:
Ես ասացի. «Ինչի՞ մասին ես խոսում:
Ես ուրիշ չեմ երևում: Ես ցածրահասակ չեմ:
Կրկին, արի պարզապես խաղանք»:
Այս անգամ ես նայեցի ամբող
շրջանի շուրջը, որի ներսում էի,
և բոլոր երեխաները դադարեցրել էին խաղալը
և ինձ էին նայում:
Եվ ես մտածում եմ`
այսօրվա լեզվով դա կլիներ
«Աստված իմ» կամ «Գրողը տանի»:
(Ծիծաղ)
Ի՞նչ պատահեց հենց նոր:
Ամբողջ ինքնավստահությունը,
որ առավոտյան ունեի,
վերանում էր,
քանի որ հարցերը
շարունակում էին տրվել:
Առավոտվա ավարտին` մինչ տուն գնալը,
ուսուցիչը ասաց շրջան կազմենք
և ես շրջանից դուրս էի:
Չէի կարողանում
նայել ինչ-որ մեկին:
Ես չէի կարողանում հասկանալ,
թե ինչ պատահեց:
Առաջիկա մի քանի տարիներին
ես ատում էի հանրության առջև դուրս գալը:
Ես զգում էի յուրաքանչյուր հայացք,
յուրաքանչյուր հռհռոց,
յուրաքանչյուր մատնացույց լինելը,
ոչ թե մատը,
այլ մատնացույց լինելը
և ես ատում էի դա:
Ես կթաքնվեի ծնողներիս ոտքերի ետևում
կարծես ոչ ոք չէր կարող տեսնել ինձ:
Որպես երեխա`
դու չես կարողանում հասկանալ
մեկ այլ երեխայի հետաքրքրությունը
և ոչ էլ հասուն մարդու
անիրազեկությունը:
Ակներև դարձավ ինձ համար,
որ իրական աշխարհը կառուցված չէր
մի մարդու համար, ով ուներ իմ չափսերը
թե՛ ուղղակի և թե՛ փոխաբերական իմաստով:
Եվ այսպես ես չունեմ անանունություն,
ինչպես դուք հավանաբար կասեք
և ինչպես տեսնում եք իմ չափսերը,
մենք բոլորս մեր կյանքում անցնում ենք
մարտահրավերների միջով:
Որոշները դուք կարող եք տեսնել,
ինչպիսին որ իմն է:
Մեծ մասը դուք չեք կարող:
Դուք չեք կարող ասել արդյո՞ք
ինչ-որ մեկն ունի մտավոր հիվանդություն,
կամ արդյո՞ք պայքարում է
իր գենդերային ինքնության հետ,
խնամում ծերացող ծնողի,
ունի ֆինանսական դժվարություն:
Դուք չեք կարող տեսնել այդպիսի բաները:
Ինչպես տեսնում եք,
իմ մարտահրավերներից մեկը իմ չափսերն են,
տեսնելը չի նշանակում, որ հասկանում եք,
թե ինչ է նշանակում լինել ինձ պես օրական
կտրվածքով, կամ թե ինչերի միջով եմ անցնում:
Եվ ահա ես այստեղ եմ մերկացնելու միֆը:
Ես չեմ հավատում, որ մինչ ինչ-որ մեկին դա-
տելով դուք կհասկանաք դժվարությունները,
ինչով նա անցնում է, այդ պատճառով մենք պետք
է ընտրենք ինքներս մեզ տալու նոր ճանապարհ:
Պարզ ասած` ես երբեք չեմ իմանա
ինչ է նշանակում լինել ձեզ պես,
և դուք երբեք չեք իմանա ինչ է
նշանակում լինել ինձ պես:
Ես չեմ կարող դիմակայել ձեր վախերը
կամ հետապնդել ձեր երազանքները,
և դուք չեք կարող անել դա ինձ համար,
բայց մենք կարող ենք աջակցել միմյանց:
Միմյանց տեղում լինելու փոխարեն,
մենք պետք է ընտրենք ինքներս
մեզ տալու նոր ճանապարհ:
Ես վաղ տարիքում սովորեցի,
որ որոշ բաներ պետք է այլ կերպ անեի,
քան մարդկանց մեծ մասը,
բայց նաև սովորեցի, որ կային բաներ,
որում հավասար էինք
և դրանցից մեկը դասարանն էր:
Ես հավասար էի մյուսներին:
Փաստացիորեն ես աչքի էի ընկնում դասարանում:
Սա էականորեն կարևոր էր, ես հայտնաբերեցի,
երբ մեծանում էի
և հասկացա, որ ի վիճակի չէի լինելու
ֆիզիկական աշխատանք անելու:
Ես պետք է կրթություն ստանայի:
Ես շարունակեցի և ստացա համալսարանի դիպլոմ,
բայց զգում էի, որ մեկ քայլ առաջ էի բոլորից
աշխատանքի համար,
ես պետք է ունենայի համալսարանի
ավելի բարձր դիպլոմ,
այսպիսով ես առաջ շարժվեցի և ստացա այն:
Այժմ ես պատրաստ եմ հարցազրույցիս:
Հիշու՞մ եք ձեր առաջին հարցազրույցը:
Ի՞նչ եմ հագնելու:
Ի՞նչ հարցեր են տալու:
Եվ մի մոռացեք այդ ամուր ձեռքսեղմումը:
Ես հենց այնտեղ եմ եղել ձեզ հետ:
Այսպիսով հարցազրույցիցս 24 ժամ առաջ
ընկերս, ում ամբողջ կյանքս եմ իմացել,
զանգահարեց և ասաց. «Միշել, այն
կառույցը, ուր գնում ես, աստիճաններ ունի»:
Նա գիտեր, որ չէի կարող
աստիճաններ բարձրանալ:
Եվ հանկարծ կիզակետս փոխվեց:
Ես անհանգստանում էի`
ինչպե՞ս եմ հասնելու այնտեղ:
Ես շուտ գնացի և թեքահարթակ գտա,
ներս մտա և հիանալի հարցազրույց ունեցա:
Նրանք գաղափար չունեին ինչերի
միջով անցա այդ օրը և դա նորմալ էր:
Դուք հավանաբար մտածում եք, որ այդ օրվա
իմ ամենամեծ մարտահրավերը հարցազրույցն էր
կամ շենք մտնելը:
Իրականում այդ օրվա իմ ամենամեծ
մարտահրավերը
առանց հապաղելու թեքահարթակով անցնելն էր:
Ես շատ խոցելի եմ որոշակի իրավիճակներում`
օդանավակայաններում,
միջանցքներում, ավտոկայանատեղիներում,
թեքահարթակներում:
Ես պետք է շատ զգույշ լինեմ:
Պետք է նախատեսեմ, ճկուն լինեմ
և երբեմն տեղաշարժվեմ ինչքան
հնարավոր է արագ:
Այսպիսով ես ընդունվեցի աշխատանքի
և ներկայիս պաշտոնում փոքր-ինչ
ճանապարհորդում եմ:
Այս օրերին ճամփորդելը մարտահրավեր
է բոլորիս համար:
Հավանաբար հասնում ես օդանավակայան,
արագորեն անցնում անվտանգության համակարգի
միջով և հասնում մուտքին:
Ես նսեցի միջանցքի թե՞ պատուհանի կողմը:
Վերցրի՞ իմ վերապատրաստման որակավորումը:
Ես, առաջին հերթին, չեմ
վազում որևէ բանի միջով:
(Ծիծաղ)
Ես հիմնականում արագ չեմ
անցնում անվտանգության համակարգով,
որովհետև ես պետք է անցնեմ
անհատական ստուգում:
Ես դա չեմ մեկնաբանի:
Այնուհետև ես գնում եմ դեպի մուտքը
և իմ շատախոսության պարգևով, որ ծնողներս
ասում էին դրանով եմ ծնվել,
ես խոսում եմ մուտքի գործակալի հետ և ապա
ասում.«Ի դեպ, իմ սայլակը այսքան է կշռում,
ունեմ չոր բջջային մարտկոց
և ես կարող եմ քշել սայլակս
մինչև ինքնաթիռի դուռը»:
Նաև նախորդ օրը ես զանգահարել էի
այն քաղաք, որտեղ ես ճամփորդում եմ,
որ պարզեի, որտեղ կարող եմ վարձել հաշման-
դամի սայլակ իմ սայլակի կոտրվելու դեպքում:
Այսպիսով իմ կյանքը փոքր-ինչ այլ է:
Ինքնաթիռ բարձրանալիս,
օգտագործում եմ շատ խոսեկս,
որ տիկինը պայուսակս վերևում դնի,
և նա ներողամտորեն դնում է:
Ես փորձում եմ չուտել և չխմել ինքնաթիռում,
որովհետև չեմ ուզում ստիպված լինել
վեր կանալ և քայլել ինքնաթիռում,
բայց բնությունն ունի իր գրաֆիկը
և վերջերս այն թակեց, և ես պատասխանեցի:
Այսպիսով ես բարձրացա
ինքնաթիռի առջևի հատվածը
և չվերթի սպասավորին ասացի.
«Կարո՞ղ ես հետևել դռանը: Ես չեմ
կարող հասնել կողպեքին»:
Այսպիսով ես ներսն եմ, գործս եմ անում,
և դուռը կտրուկ բացվում է:
Մի տղամարդ էր այնտեղ`
սարսափած դեմքով:
Ես համոզված եմ` նույն
հայացքն էլ ինձ մոտ էր:
Երբ ես դուրս եկա, նկատեցի, որ
նա նստում էր իմ հակառակ կողմում
և նա ամբողջովին շփոթության մեջ էր:
Ես քայլեցի դեպի նրան և
հանգիստ կերպով սկսեցի.
«Դուք էլ եք սա հիշելու՞ այնքան, որքան ես»:
(Ծիծաղ)
Եվ նա պատասխանում է. «Այդպես եմ կարծում»:
(Ծիծաղ)
Հիմա երբ նա հավանաբար չի խոսում
դրա մասին հրապարակավ, ես եմ խոսում:
(Ծիծաղ)
Սակայն մենք խոսեցինք թռիչքի մնացած ժամանակ
և սկսեցինք ճանաչել միմյանց, մեր
ընտանիքները, սպորտը, աշխատանքը
երբ մենք վայրէջք կատարեցինք,նա ասաց
«Միշել, ես նկատեցի, որ մի կին
պայուսակդ վերևում դրեց:
Կարո՞ղ եմ վերցնել այն քեզ համար»:
Ես պատասխանեցի. «Իհարկե,
մերսի»:
Միմյանց լավը մաղթեցինք
և այդ օրվա ամենակարևոր բանն այն էր,
որ նա չէր հեռանալու այդ շփոթվածությամբ,
այդ ամոթալի դեպքով:
Նա չի մոռանա դա, ես նույնպես,
բայց կարծում եմ, որ նա ավելի շատ կհիշի
մեր զրույցը և մեր տարբեր տեսակետները:
Երբ միջազգայնորեն ես ճանապարհորդում,
կարող է նույնիսկ ավելի դժվար լինել
որոշակի պատճառներով:
Մի քանի տարի առաջ Զանզիբարում էի,
գալիս եմ անիվներն առաջ պտտելով
և մտածում դրա շուրջ:
Կարճահասակ, սպիտակամորթ,
շիկահեր կին աթոռին է:
Դա հավանաբար ամեն օր չի պատահում:
Այսպիսով դեպի վեր եմ գնում և
սկսում խոսել գործակալի հետ:
Այնքան ընկերական էր, և ես հարցնում եմ
իրենց մշակույթի և այլնի մասին
և նկատում, որ այնտեղ չկար ռեակտիվ կամուրջ:
Ստիպված էի մի տեսակ ասել.
«Դուք ոչ միայն ստիպված եք
բարձրացնել իմ աթոռը,
ես կարող էի օգնություն ստանալ
աստիճանները բարձրանալու համար»:
Մենք պետք է մոտավորապես մեկ ժամ անցկա-
ցնեինք միասին, մինչ սպասում էինք թռիչքին
և դա ամենահոյակապ մեկ ժամն էր:
Մեր տեսակետները երկուսիս համար
էլ փոխվեցին այդ օրը:
Եվ հենց բարձրացա թռիչքի,
նա թփթփացրեց մեջքս
և լավը մաղթեց:
և ես շնորհակալություն հայտնեցի նրան:
Եվ կրկին, ես կարծում եմ նա կհիշի այդ
դեպքը ավելի շատ,
քան այն, երբ առաջին անգամ ներս մտա
և մի փոքր երկմտանք կար:
Ինչպես նկատում եք, ինձ շատ են օգնում:
Ես չէի լինի այնտեղ, որտեղ հիմա եմ,
եթե չլինեին ընտանիքս, ընկերներս,
կոլեգաներս
և շատ անծանոթներ,
ովքեր օգնում են ինձ կյանքիս
յուրաքանչյուր օր:
Կարևոր է, որ բոլորս ունենք աջակցողներ:
Օգնություն խնդրելը ուժեղության նշան է,
ոչ թե թուլության:
(Ծափահարություն)
Մենք բոլորս օգնության կարիք
ունենք մեր ողջ կյանքի ընթացքում,
բայց նույնքան կարևոր է:
այլ մարդկանց աջակցելը:
Մենք պետք է ընդունենք
փոխհատուցման այդ եղանակը:
Ակնհայտորեն մենք բոլորս պետք է
դեր ունենանք մեր իսկ հաջողություններում,
բայց մտածեք այն դերի մասին, որ մենք պետք է
ունենանք այլ մարդկանց հաջողություններում,
ճիշտ այնպես`ինչպես մարդիկ յուրաքանչյուր օր
անում են ինձ համար:
Էականորեն կարևոր է, որ
մենք օգնենք միմյանց,
որովհետև հասարակությունը գնալով
մեկուսացնում է մարդկանց`
կողմնակալությունների և
գաղափարախոսությունների հիման վրա:
Մենք պետք է ետ նայենք
և բախվենք այն ճշմարտությանը,
որ մեզանից ոչ ոք այն չէ, ինչ դուք
եք կարող տեսնել:
Ավելին կա, քան դա,
և մենք բոլորս գործ ունենք որոշ
բաների հետ, որոնք դուք չեք կարող տեսնել:
Այսպիսով առանց այլոց դատողությունների
ապրելը
մեզ բոլորիս թույլ է տալիս ապրել այդ
փորձառությունները միասին
և ունենալ ամբողջովին այլ տեսակետ`
հենց այն մի քանի մարդկանց նման,
որ քիչ առաջ պատմություններումս նշեցի:
Այնպես որ հիշեք, միայն ձեր կյանքն է,
որ կարող եք իսկապես ապրել ինքներդ:
Ես չեմ կարող ձեր կյանքն ապրել:
Ես գիտեմ` դուք չեք կարող քայլել
իմ 1s չափսում:
(Ծիծաղ)
բայց կարող եք փորձել:
Սակայն մենք կարող ենք անել ավելին, քան դա:
Կարեկցանքով, քաջությամբ և փոխըմբռնմամբ
մենք կարող ենք կողք կողքի քայլել,
աջակցել միմյանց և մտածել,
թե ինչպես հասարակությունը կարող է փոխվել,
եթե մենք բոլորս անենք այդպես,
ոչ թե դատողություններ անենք
միայն տեսածի հիման վրա:
Շնորհակալություն
(Ծափահարություն)
Շնորհակալ եմ: