1 00:00:00,628 --> 00:00:03,544 Սալամ ալեյքում: 2 00:00:03,544 --> 00:00:05,230 Բարի գալուստ Դոհա: 3 00:00:05,230 --> 00:00:08,632 Իմ աշխատանքն է ապահովել այս երկիրը սննդով: 4 00:00:08,632 --> 00:00:10,683 Իմ աշխատանքը մոտակա երկու տարվա ընթացքում լինելու է 5 00:00:10,683 --> 00:00:13,099 նախագծել գլխավոր ծրագիր, 6 00:00:13,099 --> 00:00:16,632 իսկ հետո հաջարդ տաս տարիների ընթացքում իրագործել այն 7 00:00:16,632 --> 00:00:18,652 իհարկե նաև շատ այլ մարդկանց հետ: 8 00:00:18,652 --> 00:00:23,299 Բայց սկզբում, ես պետք է խոսեմ մի պատմության մասին, որը իմ պատմությունն է 9 00:00:23,299 --> 00:00:27,167 այն երկրի պատմության մասին, որտեղ դուք բոլորդ այսօր գտնվում եք: 10 00:00:27,167 --> 00:00:30,717 Եվ իհարկե, ձեր մեծամասնությունն այսօր երեք անգամ ճաշել է, 11 00:00:30,717 --> 00:00:35,250 և ամենայն հավանականությամբ կճաշեք նաև այս միջոցառումից հետո: 12 00:00:35,250 --> 00:00:39,683 Բայց ավելի թեմային մոտ, ինչպիսի՞ն էր Կատարը 1940-ական թվականներին: 13 00:00:39,683 --> 00:00:43,883 Այստեղ ապրում էր մոտ 11,000 մարդ: 14 00:00:43,883 --> 00:00:50,899 Այստեղ չկար ջուր: Չկար ո՛չ էլեկտրոէներգիա, ո՛չ նավթ, ո՛չ մեքենաներ, ոչ մի բան թվարկվածից: 15 00:00:50,899 --> 00:00:52,294 Այստեղ ապրող մարդկանց մեծամասնությունը 16 00:00:52,294 --> 00:00:54,766 կամ ապրում էին առափնյա գյուղերում, զբաղվում ձկնորսությամբ, 17 00:00:54,766 --> 00:01:00,716 կամ քոչվոր ցեղեր էին, որոնք անընդհատ տեղափոխվում էին անապատով` փորձելով ջուր հայթայթել: 18 00:01:00,716 --> 00:01:04,118 Հետք անգամ չկար այն գեղեցկության, որը դուք այսօր տեսնում եք: 19 00:01:04,118 --> 00:01:09,266 Չկային այն քաղաքները, որոնք դուք այսօր տեսնում եք` Դոհան, Աբու Դաբին, Քուվեյթը, Ռիադը: 20 00:01:09,266 --> 00:01:11,883 Եվ դա նրանից չէր, որ մարդիկ չեն կարողանում քաղաքներ կառուցել: 21 00:01:11,883 --> 00:01:13,982 Պարզապես չկային դրանց կառուցման համար անհրաժեշտ միջոցներ: 22 00:01:13,982 --> 00:01:16,815 Ինչպես տեսնում եք, կյանքի տևողությունը նույնպես կարճ էր: 23 00:01:16,815 --> 00:01:18,717 Մարդկանց մեծամասնությունը մահանում էր 50 տարեկանի մոտ: 24 00:01:18,717 --> 00:01:22,516 Հիմա եկեք տեղափոխվենք երկրորդ մաս` նավթային դարաշրջան: 25 00:01:22,516 --> 00:01:25,733 1939 թվականն էր, երբ հայտնաբերվեց նավթը: 26 00:01:25,733 --> 00:01:30,533 Բայց դժբախտաբար դրա կոմերցիոն օգտագործումը 27 00:01:30,533 --> 00:01:32,983 սկսվեց միայն երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: 28 00:01:32,983 --> 00:01:35,117 Եվ ի՞ նչ տեղի ունեցավ: 29 00:01:35,117 --> 00:01:38,417 Նավթը փոխեց այս երկրի դեմքը, ինչպես դուք այսօր տեսնում եք: 30 00:01:38,417 --> 00:01:42,149 Եվ այն մարդիկ, ովքեր քոչում էին անապատներով` 31 00:01:42,149 --> 00:01:45,433 ջուր և սնունդ հայթայթելու համար, 32 00:01:45,433 --> 00:01:49,536 ովքեր արածեցնում էին իրենց նախիրները, այդ մարդիկ դարձան քաղաքաբնակ: 33 00:01:49,536 --> 00:01:51,500 Դուք կարող եք սա տարօրինակ համարել, 34 00:01:51,500 --> 00:01:55,349 բայց իմ ընտանիքում մենք ունենք տարբեր բարբառներ: 35 00:01:55,349 --> 00:01:59,349 Մայրս ունի բարբառ, որն այնքան տարբերվում է հորս բարբառից, 36 00:01:59,349 --> 00:02:04,383 իսկ մենք պատկանում ենք 300,000 բնակիչ ունեցող նույն երկրին: 37 00:02:04,383 --> 00:02:07,917 Հիմա մեր երկրում կան 5 կամ 6 բարբառներ: 38 00:02:07,917 --> 00:02:11,733 Ոմանք կհարցնեն.«Ինչպե՞ ս կարող էր այդպես ստացվել»: 39 00:02:11,733 --> 00:02:13,516 Պատճառն այն էր, որ մենք իրարից շատ անջատված ենք ապրել: 40 00:02:13,516 --> 00:02:18,668 Մենք չէինք կարող ապրել մեկ միասնական համայնքում, և դա անհրաժեշտ միջոցների պակասի պատճառով էր: 41 00:02:18,668 --> 00:02:22,479 Իսկ երբ միջոցները եկան, այն է նավթը, 42 00:02:22,479 --> 00:02:25,533 մենք սկսեցինք կառուցել այս զարգացած տեխնոլոգիաները 43 00:02:25,533 --> 00:02:29,183 և սկսեցինք համախմբվել, որովհետև մեզ բնակչության համակենտրոնացում էր անհրաժեշտ: 44 00:02:29,183 --> 00:02:31,567 Մարդիկ սկսեցին իրար ճանաչել: 45 00:02:31,567 --> 00:02:35,516 Եվ մենք հասկացանք, որ որոշ տարբերություններ կան մեր բարբառների միջև: 46 00:02:35,516 --> 00:02:38,451 Դա երկրորդ նավթային դարաշրջանն էր: 47 00:02:38,451 --> 00:02:40,566 Եկեք հիմա նայենք ներկային: 48 00:02:40,566 --> 00:02:45,292 Հավանաբար ձեզանից շատերը այսպիսին գիտեն Դոհան: 49 00:02:45,292 --> 00:02:46,683 Իսկ ինչքա՞ ն է այսօր բնակչության թիվը: 50 00:02:46,683 --> 00:02:48,933 1.7 միլիոն մարդ: 51 00:02:48,933 --> 00:02:51,632 Եվ սա ավելի քիչ քան 60 տարում: 52 00:02:51,632 --> 00:02:57,534 Մեր տնտեսության միջին աճը վերջին 5 տարվա ընթացքում կազմում է մոտ 15 %: 53 00:02:57,534 --> 00:03:00,367 Կյանքի միջին տևողությունը հասել է 78 տարեկանի: 54 00:03:00,367 --> 00:03:05,176 Ջրի օգտագործումը հասել է 430 լիտրի: 55 00:03:05,176 --> 00:03:08,583 Եվ սա ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում: 56 00:03:08,583 --> 00:03:10,750 Ջրի ի սպառ բացակայությունից 57 00:03:10,750 --> 00:03:16,234 մինչև ջրի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը, ավելի բարձր քան ցանկացած այլ երկրի ցուցանիշ: 58 00:03:16,234 --> 00:03:20,000 Ես չգիտեմ, միգուցե դա անցյալում ջրի բացակայության հետևանքն է: 59 00:03:20,000 --> 00:03:26,200 Բայց ի՞նչն է հետաքրքիր իմ պատմածի մեջ: 60 00:03:26,200 --> 00:03:29,383 Ամենահետաքրքիր փաստն այն է, որ մենք շարունակում ենք աճել 61 00:03:29,383 --> 00:03:35,983 ամեն տարի 15%-ով վերջին 5 տարիների ընթացքում, և աճում ենք առանց ջրի պաշարների: 62 00:03:35,983 --> 00:03:40,933 Սա պատմական փաստ է` այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել պատմության մեջ: 63 00:03:40,933 --> 00:03:44,866 Քաղաքները ուղղակի ոչնչանում էին երկրի երեսից ջրի պակասի հետևանքով: 64 00:03:44,866 --> 00:03:47,382 Այս տարածաշրջանում մենք կերտում ենք պատմությունը: 65 00:03:47,382 --> 00:03:49,299 Մենք կառուցում ենք ոչ միայն քաղաքներ, 66 00:03:49,299 --> 00:03:54,452 այլ երազանքի քաղաքներ և քաղաքներ, որտեղ մարդիկ ցանկանում են դառնալ գիտնականներ, բժիշկներ: 67 00:03:54,452 --> 00:03:57,601 Կառուցել գեղեցիկ տներ, ճարտարապետ բերել, նախագծել իմ տունը: 68 00:03:57,601 --> 00:04:03,800 Մարդիկ որոշումով լի են ապրել այնտեղ, որտեղ անցյալում հնարավոր չէր ապրել: 69 00:04:03,800 --> 00:04:05,769 Բայց բնականաբար, տեխնոլոգիաների օգնությամբ: 70 00:04:05,769 --> 00:04:12,283 Այսպես Բրազիլիայում 1.782 միլիմետր տարեկան տեղումներ են գալիս: 71 00:04:12,283 --> 00:04:15,134 Կատարում` 74 մմ, և չնայած դրան մենք այսպիսի աճի ցուցանիշ ունենք: 72 00:04:15,134 --> 00:04:17,150 Ինչպե՞ ս է այդպես ստացվում: 73 00:04:17,150 --> 00:04:20,416 Ինչպե՞ս ենք մենք գոյատևում: 74 00:04:20,416 --> 00:04:22,500 Չէ՞ որ մենք ընդհանրապես ջուր չունենք: 75 00:04:22,500 --> 00:04:28,799 Պատասխանը շատ պարզ է` մի հսկա մեքենայի օգնությամբ, որը ջրի աղազերծում է կոչվում: 76 00:04:28,799 --> 00:04:32,967 Այստեղ գլխավոր ուժը էներգիան է: Այն փոխեց ամեն ինչ: 77 00:04:32,967 --> 00:04:37,466 Եվ այս ամենն այն սուբստանցիայի շնորհիվ, որը մենք քաշում ենք գետնից և վառում տոննաներով, 78 00:04:37,466 --> 00:04:40,466 ձեզանից շատերը հավանաբար օգտագործել եք այն Դոհա գալիս: 79 00:04:40,466 --> 00:04:43,367 Այսպիսով սա մեր լիճն է, եթե կարող եք տեսնել այն: 80 00:04:43,367 --> 00:04:45,216 Սա մեր գետն է: 81 00:04:45,216 --> 00:04:50,558 Ահա թե ինչպես դուք բոլորդ կարողանում օգտագործել ու վայելել մաքուր ջուրը: 82 00:04:50,558 --> 00:04:57,184 Սա լավագույն տեխնոլոգիան է, որը երբևիցե կարող էր առաջանալ այս տարածաշրջանում` ջրի աղազերծումը: 83 00:04:57,184 --> 00:04:59,452 Իսկ որո՞նք են ռիսկերը: 84 00:04:59,452 --> 00:05:01,002 Դուք շա՞ տ եք անհանգստանում: 85 00:05:01,002 --> 00:05:04,918 Ես կասեի, միգուցե եթե դուք նայեք գլոբալ փաստերին, 86 00:05:04,918 --> 00:05:07,509 դուք կհասկանաք, որ մենք տեղ ունենք անհանգստանալու: 87 00:05:07,509 --> 00:05:10,018 Աճող պահանջարկ կա, աճում է բնակչությունը: 88 00:05:10,018 --> 00:05:13,267 Մի քանի ամիս առաջ մենք դարձանք արդեն 7 միլիարդ: 89 00:05:13,267 --> 00:05:16,759 Եվ նրանց բոլորին սնունդ է անհրաժեշտ: 90 00:05:16,759 --> 00:05:19,967 Կան կանխատեսումներ, որ 2050 թվականին մենք կլինենք արդեն 9 միլիարդ: 91 00:05:19,967 --> 00:05:22,823 Այսպիսով երկիրը, որը չունի ջուր, 92 00:05:22,823 --> 00:05:26,474 պետք է անհանգստանա այն մասին թե ինչ է կատարվում իր սահմաններից այն կողմ: 93 00:05:26,474 --> 00:05:28,806 Փոխվում են նաև սննդի նկատմամբ նախասիրությունները: 94 00:05:28,806 --> 00:05:32,872 Այն բանից հետո, երբ մենք հայտնվեցիքն սոցիալ-տնտեսական բարձր մակարդակի վրա, 95 00:05:32,872 --> 00:05:35,055 մարդիկ սկսեցին այլ կերպ սնվել: 96 00:05:35,055 --> 00:05:38,055 Նրանք սկսեցին շատ միս ուտել և այլն: 97 00:05:38,055 --> 00:05:40,408 Մյուս կողմից ստացված բերքի անկում է նկատվում 98 00:05:40,408 --> 00:05:43,106 կլիմայական փոփոխության և այլ գործոնների հետևանքով: 99 00:05:43,106 --> 00:05:48,274 Այսպիսով, ինչ-որ մեկը պետք է գիտակցի, թե երբ տեղի կունենա ճգնաժամը: 100 00:05:48,274 --> 00:05:52,089 Ովքեր դեռ չգիտեն, սա Կատարի ներկայիս վիճակն է: 101 00:05:52,089 --> 00:05:55,439 Մենք ունենք ընդամենը 2 օրվա ջրային պաշարներ: 102 00:05:55,439 --> 00:05:57,723 Մենք ներկրում ենք մեր սննդի 90%-ը, 103 00:05:57,723 --> 00:06:01,423 իսկ մշակում մեր հողերի ընդամենը 1%-ը: 104 00:06:01,423 --> 00:06:03,872 Այն սահմանափակ քանակությամբ ֆերմերները, որ կային, 105 00:06:03,872 --> 00:06:07,406 ստիպված եղան թողնել իրենց ֆերմերային տնտեսությունները 106 00:06:07,406 --> 00:06:12,955 ազատ շուկայական քաղաքականության, մեծ մրցակցային դաշտի պատճառով: 107 00:06:12,955 --> 00:06:16,206 Այնպես որ ռիսկերն ակնհայտ են: 108 00:06:16,206 --> 00:06:23,389 Եվ այս ռիսկերն ուղղակիորեն ազդում են մեր երկրի հետագա գոյատևման և ապագայի հարցերի վրա: 109 00:06:23,389 --> 00:06:25,907 Հարցն այն է, արդյո՞ք լուծում կա սրան: 110 00:06:25,907 --> 00:06:28,089 Արդյո՞ք կա կայուն և երկարատև լուծում: 111 00:06:28,089 --> 00:06:30,073 Իհարկե կա: 112 00:06:30,073 --> 00:06:34,106 Այս սլայդում դուք տեսնում եք տեխնիկական փաստաթղթերի հազարավոր էջեր, 113 00:06:34,106 --> 00:06:36,790 որոնց վրա մենք աշխատել ենք վերջին 2 տարվա ընթացքում: 114 00:06:36,790 --> 00:06:38,222 Եկեք սկսենք ջրից: 115 00:06:38,222 --> 00:06:41,991 Այսպես մենք արդեն լավ գիտենք, ավելի վաղ ես ցույց տվեցի ձեզ, մենք էներգիայի կարիքն ունենք: 116 00:06:41,991 --> 00:06:45,089 Իսկ ի՞նչ ձևի էներգիա է մեզ պետք: 117 00:06:45,089 --> 00:06:47,388 Սպառվող ռեսուրսնե՞ր: Հանածո վառելի՞ք: 118 00:06:47,388 --> 00:06:49,783 Թե՞ պետք է մի ուրիշ բան օգտագործենք: 119 00:06:49,783 --> 00:06:53,122 Արդյո՞ք մենք ունենք էներգիայի ստացման համեմատական առավելություն: 120 00:06:53,122 --> 00:06:57,256 Կարծում եմ, ձեզանից շատերը արդեն հասկացան, որ մենք ունենք համեմատական առավելություն՝ տարվա 300 արևային օրերը: 121 00:06:57,256 --> 00:07:02,588 Եվ մենք կարող ենք օգտագործել այս վերականգնվող էներգիայի աղբյուրը ստանալու համար այն ջուրը, որն այսօր մեզ այդքան պետք է: 122 00:07:02,588 --> 00:07:07,989 Եվ հավանաբար մենք կներդնենք արևից ստացված 1.800 մեգավատտ էներգիան, 123 00:07:07,989 --> 00:07:10,598 աղազրկելու համար 3.5 միլիոն խորանարդ մետր ջուր: 124 00:07:10,598 --> 00:07:12,622 Իսկ սա ջրի ահռելի քանակ է: 125 00:07:12,622 --> 00:07:14,890 Այդ ջուրը այնուհետև կգնա ֆերմերներին, 126 00:07:14,890 --> 00:07:17,127 իսկ ֆերմերները ի վիճակի կլինեն ջրել իրենց ցանքատարածությունները, 127 00:07:17,127 --> 00:07:21,257 իսկ հետո նրանք կկարողանան հասարակությանն ապահովել սնունդով: 128 00:07:21,257 --> 00:07:23,374 Բայց որպեսզի պահպանվի հորիզոնական գիծը, 129 00:07:23,374 --> 00:07:26,705 որովհետեւ սրանք նախագծեր են, սրանք այն նախագծվող համակարգերն են, որ մենք առաքելու ենք, 130 00:07:26,705 --> 00:07:29,339 մենք պետք է զարգացնենք նաև ուղղահայաց գիծը. 131 00:07:29,339 --> 00:07:34,657 համակարգային աջակցությունը, որակյալ կրթությունը, ուսումնասիրություններն ու զարգացումը, 132 00:07:34,657 --> 00:07:39,719 արտադրությունը, տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք արտադրել այս տեխնոլոգիաները, և վերջապես շուկանները: 133 00:07:39,719 --> 00:07:45,852 Բայց սրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են օրենսդրությունը ,քաղաքականությունը, կանոնակարգերը: 134 00:07:45,852 --> 00:07:48,085 Դրանց բացակայության պայմաններում մենք ոչինչ չենք կարող անել: 135 00:07:48,085 --> 00:07:49,637 Այսպիսով սա ենք մենք պատրաստվում անել: 136 00:07:49,637 --> 00:07:53,168 Մենք հույս ունենք երկու տարվա ընթացքում ամբողջովին մշակել այս ծրագիրը, 137 00:07:53,168 --> 00:07:55,135 և իհարկե կյանքի կոչել այն: 138 00:07:55,135 --> 00:08:01,835 Մեր նպատակակետն է դառնալ հազարամյակների քաղաք, նման այլ հազարամյակներ ապրած քաղաքների՝ 139 00:08:01,835 --> 00:08:08,970 Ստամբուլին, Հռոմին, Լոնդոնին, Փարիզին, Դամասկոսին, Կահիրեին: 140 00:08:08,970 --> 00:08:13,065 Մենք ընդամենը 60 տարեկան ենք, բայց մենք ուզում ենք ապրել հավիտենական կյանք, 141 00:08:13,065 --> 00:08:17,626 ապրել խաղաղության մեջ: 142 00:08:17,626 --> 00:08:19,571 Շնորհակալություն: 143 00:08:19,571 --> 00:08:23,650 (Ծափահարություններ)