0:00:00.628,0:00:03.544 Սալամ ալեյքում: 0:00:03.544,0:00:05.230 Բարի գալուստ Դոհա: 0:00:05.230,0:00:08.632 Իմ աշխատանքն է ապահովել այս երկիրը սննդով: 0:00:08.632,0:00:10.683 Իմ աշխատանքը մոտակա երկու տարվա ընթացքում լինելու է 0:00:10.683,0:00:13.099 նախագծել գլխավոր ծրագիր, 0:00:13.099,0:00:16.632 իսկ հետո հաջարդ տաս տարիների ընթացքում իրագործել այն 0:00:16.632,0:00:18.652 իհարկե նաև շատ այլ մարդկանց հետ: 0:00:18.652,0:00:23.299 Բայց սկզբում, ես պետք է խոսեմ մի պատմության մասին, որը իմ պատմությունն է 0:00:23.299,0:00:27.167 այն երկրի պատմության մասին, որտեղ դուք բոլորդ այսօր գտնվում եք: 0:00:27.167,0:00:30.717 Եվ իհարկե, ձեր մեծամասնությունն այսօր երեք անգամ ճաշել է, 0:00:30.717,0:00:35.250 և ամենայն հավանականությամբ կճաշեք նաև այս միջոցառումից հետո: 0:00:35.250,0:00:39.683 Բայց ավելի թեմային մոտ, ինչպիսի՞ն էր Կատարը 1940-ական թվականներին: 0:00:39.683,0:00:43.883 Այստեղ ապրում էր մոտ 11,000 մարդ: 0:00:43.883,0:00:50.899 Այստեղ չկար ջուր: Չկար ո՛չ էլեկտրոէներգիա, ո՛չ նավթ, ո՛չ մեքենաներ, ոչ մի բան թվարկվածից: 0:00:50.899,0:00:52.294 Այստեղ ապրող մարդկանց մեծամասնությունը 0:00:52.294,0:00:54.766 կամ ապրում էին առափնյա գյուղերում, զբաղվում ձկնորսությամբ, 0:00:54.766,0:01:00.716 կամ քոչվոր ցեղեր էին, որոնք անընդհատ տեղափոխվում էին անապատով` փորձելով ջուր հայթայթել: 0:01:00.716,0:01:04.118 Հետք անգամ չկար այն գեղեցկության, որը դուք այսօր տեսնում եք: 0:01:04.118,0:01:09.266 Չկային այն քաղաքները, որոնք դուք այսօր տեսնում եք` Դոհան, Աբու Դաբին, Քուվեյթը, Ռիադը: 0:01:09.266,0:01:11.883 Եվ դա նրանից չէր, որ մարդիկ չեն կարողանում քաղաքներ կառուցել: 0:01:11.883,0:01:13.982 Պարզապես չկային դրանց կառուցման համար անհրաժեշտ միջոցներ: 0:01:13.982,0:01:16.815 Ինչպես տեսնում եք, կյանքի տևողությունը նույնպես կարճ էր: 0:01:16.815,0:01:18.717 Մարդկանց մեծամասնությունը մահանում էր 50 տարեկանի մոտ: 0:01:18.717,0:01:22.516 Հիմա եկեք տեղափոխվենք երկրորդ մաս` նավթային դարաշրջան: 0:01:22.516,0:01:25.733 1939 թվականն էր, երբ հայտնաբերվեց նավթը: 0:01:25.733,0:01:30.533 Բայց դժբախտաբար դրա կոմերցիոն օգտագործումը 0:01:30.533,0:01:32.983 սկսվեց միայն երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: 0:01:32.983,0:01:35.117 Եվ ի՞ նչ տեղի ունեցավ: 0:01:35.117,0:01:38.417 Նավթը փոխեց այս երկրի դեմքը, ինչպես դուք այսօր տեսնում եք: 0:01:38.417,0:01:42.149 Եվ այն մարդիկ, ովքեր քոչում էին անապատներով` 0:01:42.149,0:01:45.433 ջուր և սնունդ հայթայթելու համար, 0:01:45.433,0:01:49.536 ովքեր արածեցնում էին իրենց նախիրները, այդ մարդիկ դարձան քաղաքաբնակ: 0:01:49.536,0:01:51.500 Դուք կարող եք սա տարօրինակ համարել, 0:01:51.500,0:01:55.349 բայց իմ ընտանիքում մենք ունենք տարբեր բարբառներ: 0:01:55.349,0:01:59.349 Մայրս ունի բարբառ, որն այնքան տարբերվում է հորս բարբառից, 0:01:59.349,0:02:04.383 իսկ մենք պատկանում ենք 300,000 բնակիչ ունեցող նույն երկրին: 0:02:04.383,0:02:07.917 Հիմա մեր երկրում կան 5 կամ 6 բարբառներ: 0:02:07.917,0:02:11.733 Ոմանք կհարցնեն.«Ինչպե՞ ս կարող էր այդպես ստացվել»: 0:02:11.733,0:02:13.516 Պատճառն այն էր, որ մենք իրարից շատ անջատված ենք ապրել: 0:02:13.516,0:02:18.668 Մենք չէինք կարող ապրել մեկ միասնական համայնքում, և դա անհրաժեշտ միջոցների պակասի պատճառով էր: 0:02:18.668,0:02:22.479 Իսկ երբ միջոցները եկան, այն է նավթը, 0:02:22.479,0:02:25.533 մենք սկսեցինք կառուցել այս զարգացած տեխնոլոգիաները 0:02:25.533,0:02:29.183 և սկսեցինք համախմբվել, որովհետև մեզ բնակչության համակենտրոնացում էր անհրաժեշտ: 0:02:29.183,0:02:31.567 Մարդիկ սկսեցին իրար ճանաչել: 0:02:31.567,0:02:35.516 Եվ մենք հասկացանք, որ որոշ տարբերություններ կան մեր բարբառների միջև: 0:02:35.516,0:02:38.451 Դա երկրորդ նավթային դարաշրջանն էր: 0:02:38.451,0:02:40.566 Եկեք հիմա նայենք ներկային: 0:02:40.566,0:02:45.292 Հավանաբար ձեզանից շատերը այսպիսին գիտեն Դոհան: 0:02:45.292,0:02:46.683 Իսկ ինչքա՞ ն է այսօր բնակչության թիվը: 0:02:46.683,0:02:48.933 1.7 միլիոն մարդ: 0:02:48.933,0:02:51.632 Եվ սա ավելի քիչ քան 60 տարում: 0:02:51.632,0:02:57.534 Մեր տնտեսության միջին աճը վերջին 5 տարվա ընթացքում կազմում է մոտ 15 %: 0:02:57.534,0:03:00.367 Կյանքի միջին տևողությունը հասել է 78 տարեկանի: 0:03:00.367,0:03:05.176 Ջրի օգտագործումը հասել է 430 լիտրի: 0:03:05.176,0:03:08.583 Եվ սա ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում: 0:03:08.583,0:03:10.750 Ջրի ի սպառ բացակայությունից 0:03:10.750,0:03:16.234 մինչև ջրի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը, ավելի բարձր քան ցանկացած այլ երկրի ցուցանիշ: 0:03:16.234,0:03:20.000 Ես չգիտեմ, միգուցե դա անցյալում ջրի բացակայության հետևանքն է: 0:03:20.000,0:03:26.200 Բայց ի՞նչն է հետաքրքիր իմ պատմածի մեջ: 0:03:26.200,0:03:29.383 Ամենահետաքրքիր փաստն այն է, որ մենք շարունակում ենք աճել 0:03:29.383,0:03:35.983 ամեն տարի 15%-ով վերջին 5 տարիների ընթացքում, և աճում ենք առանց ջրի պաշարների: 0:03:35.983,0:03:40.933 Սա պատմական փաստ է` այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել պատմության մեջ: 0:03:40.933,0:03:44.866 Քաղաքները ուղղակի ոչնչանում էին երկրի երեսից ջրի պակասի հետևանքով: 0:03:44.866,0:03:47.382 Այս տարածաշրջանում մենք կերտում ենք պատմությունը: 0:03:47.382,0:03:49.299 Մենք կառուցում ենք ոչ միայն քաղաքներ, 0:03:49.299,0:03:54.452 այլ երազանքի քաղաքներ և քաղաքներ, որտեղ մարդիկ ցանկանում են դառնալ գիտնականներ, բժիշկներ: 0:03:54.452,0:03:57.601 Կառուցել գեղեցիկ տներ, ճարտարապետ բերել, նախագծել իմ տունը: 0:03:57.601,0:04:03.800 Մարդիկ որոշումով լի են ապրել այնտեղ, որտեղ անցյալում հնարավոր չէր ապրել: 0:04:03.800,0:04:05.769 Բայց բնականաբար, տեխնոլոգիաների օգնությամբ: 0:04:05.769,0:04:12.283 Այսպես Բրազիլիայում 1.782 միլիմետր տարեկան տեղումներ են գալիս: 0:04:12.283,0:04:15.134 Կատարում` 74 մմ, և չնայած դրան մենք այսպիսի աճի ցուցանիշ ունենք: 0:04:15.134,0:04:17.150 Ինչպե՞ ս է այդպես ստացվում: 0:04:17.150,0:04:20.416 Ինչպե՞ս ենք մենք գոյատևում: 0:04:20.416,0:04:22.500 Չէ՞ որ մենք ընդհանրապես ջուր չունենք: 0:04:22.500,0:04:28.799 Պատասխանը շատ պարզ է` մի հսկա մեքենայի օգնությամբ, որը ջրի աղազերծում է կոչվում: 0:04:28.799,0:04:32.967 Այստեղ գլխավոր ուժը էներգիան է: Այն փոխեց ամեն ինչ: 0:04:32.967,0:04:37.466 Եվ այս ամենն այն սուբստանցիայի շնորհիվ, որը մենք քաշում ենք գետնից և վառում տոննաներով, 0:04:37.466,0:04:40.466 ձեզանից շատերը հավանաբար օգտագործել եք այն Դոհա գալիս: 0:04:40.466,0:04:43.367 Այսպիսով սա մեր լիճն է, եթե կարող եք տեսնել այն: 0:04:43.367,0:04:45.216 Սա մեր գետն է: 0:04:45.216,0:04:50.558 Ահա թե ինչպես դուք բոլորդ կարողանում օգտագործել ու վայելել մաքուր ջուրը: 0:04:50.558,0:04:57.184 Սա լավագույն տեխնոլոգիան է, որը երբևիցե կարող էր առաջանալ այս տարածաշրջանում` ջրի աղազերծումը: 0:04:57.184,0:04:59.452 Իսկ որո՞նք են ռիսկերը: 0:04:59.452,0:05:01.002 Դուք շա՞ տ եք անհանգստանում: 0:05:01.002,0:05:04.918 Ես կասեի, միգուցե եթե դուք նայեք գլոբալ փաստերին, 0:05:04.918,0:05:07.509 դուք կհասկանաք, որ մենք տեղ ունենք անհանգստանալու: 0:05:07.509,0:05:10.018 Աճող պահանջարկ կա, աճում է բնակչությունը: 0:05:10.018,0:05:13.267 Մի քանի ամիս առաջ մենք դարձանք արդեն 7 միլիարդ: 0:05:13.267,0:05:16.759 Եվ նրանց բոլորին սնունդ է անհրաժեշտ: 0:05:16.759,0:05:19.967 Կան կանխատեսումներ, որ 2050 թվականին մենք կլինենք արդեն 9 միլիարդ: 0:05:19.967,0:05:22.823 Այսպիսով երկիրը, որը չունի ջուր, 0:05:22.823,0:05:26.474 պետք է անհանգստանա այն մասին թե ինչ է կատարվում իր սահմաններից այն կողմ: 0:05:26.474,0:05:28.806 Փոխվում են նաև սննդի նկատմամբ նախասիրությունները: 0:05:28.806,0:05:32.872 Այն բանից հետո, երբ մենք հայտնվեցիքն սոցիալ-տնտեսական բարձր մակարդակի վրա, 0:05:32.872,0:05:35.055 մարդիկ սկսեցին այլ կերպ սնվել: 0:05:35.055,0:05:38.055 Նրանք սկսեցին շատ միս ուտել և այլն: 0:05:38.055,0:05:40.408 Մյուս կողմից ստացված բերքի անկում է նկատվում 0:05:40.408,0:05:43.106 կլիմայական փոփոխության և այլ գործոնների հետևանքով: 0:05:43.106,0:05:48.274 Այսպիսով, ինչ-որ մեկը պետք է գիտակցի, թե երբ տեղի կունենա ճգնաժամը: 0:05:48.274,0:05:52.089 Ովքեր դեռ չգիտեն, սա Կատարի ներկայիս վիճակն է: 0:05:52.089,0:05:55.439 Մենք ունենք ընդամենը 2 օրվա ջրային պաշարներ: 0:05:55.439,0:05:57.723 Մենք ներկրում ենք մեր սննդի 90%-ը, 0:05:57.723,0:06:01.423 իսկ մշակում մեր հողերի ընդամենը 1%-ը: 0:06:01.423,0:06:03.872 Այն սահմանափակ քանակությամբ ֆերմերները, որ կային, 0:06:03.872,0:06:07.406 ստիպված եղան թողնել իրենց ֆերմերային տնտեսությունները 0:06:07.406,0:06:12.955 ազատ շուկայական քաղաքականության, մեծ մրցակցային դաշտի պատճառով: 0:06:12.955,0:06:16.206 Այնպես որ ռիսկերն ակնհայտ են: 0:06:16.206,0:06:23.389 Եվ այս ռիսկերն ուղղակիորեն ազդում են մեր երկրի հետագա գոյատևման և ապագայի հարցերի վրա: 0:06:23.389,0:06:25.907 Հարցն այն է, արդյո՞ք լուծում կա սրան: 0:06:25.907,0:06:28.089 Արդյո՞ք կա կայուն և երկարատև լուծում: 0:06:28.089,0:06:30.073 Իհարկե կա: 0:06:30.073,0:06:34.106 Այս սլայդում դուք տեսնում եք տեխնիկական փաստաթղթերի հազարավոր էջեր, 0:06:34.106,0:06:36.790 որոնց վրա մենք աշխատել ենք վերջին 2 տարվա ընթացքում: 0:06:36.790,0:06:38.222 Եկեք սկսենք ջրից: 0:06:38.222,0:06:41.991 Այսպես մենք արդեն լավ գիտենք, ավելի վաղ ես ցույց տվեցի ձեզ, մենք էներգիայի կարիքն ունենք: 0:06:41.991,0:06:45.089 Իսկ ի՞նչ ձևի էներգիա է մեզ պետք: 0:06:45.089,0:06:47.388 Սպառվող ռեսուրսնե՞ր: Հանածո վառելի՞ք: 0:06:47.388,0:06:49.783 Թե՞ պետք է մի ուրիշ բան օգտագործենք: 0:06:49.783,0:06:53.122 Արդյո՞ք մենք ունենք էներգիայի ստացման համեմատական առավելություն: 0:06:53.122,0:06:57.256 Կարծում եմ, ձեզանից շատերը արդեն հասկացան, որ մենք ունենք համեմատական առավելություն՝ տարվա 300 արևային օրերը: 0:06:57.256,0:07:02.588 Եվ մենք կարող ենք օգտագործել այս վերականգնվող էներգիայի աղբյուրը ստանալու համար այն ջուրը, որն այսօր մեզ այդքան պետք է: 0:07:02.588,0:07:07.989 Եվ հավանաբար մենք կներդնենք արևից ստացված 1.800 մեգավատտ էներգիան, 0:07:07.989,0:07:10.598 աղազրկելու համար 3.5 միլիոն խորանարդ մետր ջուր: 0:07:10.598,0:07:12.622 Իսկ սա ջրի ահռելի քանակ է: 0:07:12.622,0:07:14.890 Այդ ջուրը այնուհետև կգնա ֆերմերներին, 0:07:14.890,0:07:17.127 իսկ ֆերմերները ի վիճակի կլինեն ջրել իրենց ցանքատարածությունները, 0:07:17.127,0:07:21.257 իսկ հետո նրանք կկարողանան հասարակությանն ապահովել սնունդով: 0:07:21.257,0:07:23.374 Բայց որպեսզի պահպանվի հորիզոնական գիծը, 0:07:23.374,0:07:26.705 որովհետեւ սրանք նախագծեր են, սրանք այն նախագծվող համակարգերն են, որ մենք առաքելու ենք, 0:07:26.705,0:07:29.339 մենք պետք է զարգացնենք նաև ուղղահայաց գիծը. 0:07:29.339,0:07:34.657 համակարգային աջակցությունը, որակյալ կրթությունը, ուսումնասիրություններն ու զարգացումը, 0:07:34.657,0:07:39.719 արտադրությունը, տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք արտադրել այս տեխնոլոգիաները, և վերջապես շուկանները: 0:07:39.719,0:07:45.852 Բայց սրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են օրենսդրությունը ,քաղաքականությունը, կանոնակարգերը: 0:07:45.852,0:07:48.085 Դրանց բացակայության պայմաններում մենք ոչինչ չենք կարող անել: 0:07:48.085,0:07:49.637 Այսպիսով սա ենք մենք պատրաստվում անել: 0:07:49.637,0:07:53.168 Մենք հույս ունենք երկու տարվա ընթացքում ամբողջովին մշակել այս ծրագիրը, 0:07:53.168,0:07:55.135 և իհարկե կյանքի կոչել այն: 0:07:55.135,0:08:01.835 Մեր նպատակակետն է դառնալ հազարամյակների քաղաք, նման այլ հազարամյակներ ապրած քաղաքների՝ 0:08:01.835,0:08:08.970 Ստամբուլին, Հռոմին, Լոնդոնին, Փարիզին, Դամասկոսին, Կահիրեին: 0:08:08.970,0:08:13.065 Մենք ընդամենը 60 տարեկան ենք, բայց մենք ուզում ենք ապրել հավիտենական կյանք, 0:08:13.065,0:08:17.626 ապրել խաղաղության մեջ: 0:08:17.626,0:08:19.571 Շնորհակալություն: 0:08:19.571,0:08:23.650 (Ծափահարություններ)