0:00:06.605,0:00:11.018 1996 թվականին 56 կամավորներ մասնակցեցին 0:00:11.018,0:00:14.653 նոր ցավազրկողի՝ Թրայվերիքայնի փորձարկմանը: 0:00:14.653,0:00:19.793 Կամավորներից յուրաքանչյուրի աջ ձեռքի ցուցամատը պատված էր նոր ցավազրկողով, 0:00:19.793,0:00:21.569 իսկ ձախ ձեռքինը՝ ոչ: 0:00:21.569,0:00:24.451 Հետո երկու մատներն էլ սեղմում են մամլակով: 0:00:24.451,0:00:29.526 Կամավորները խոստովանել էին, որ ցավազրկողով մշակված մատը ավելի քիչ էր ցավում քան ընդհանրապես չմշակվածը: 0:00:29.526,0:00:31.386 Սա չպետք է զարմանալի թվա, 0:00:31.386,0:00:34.843 բայց Թրայվերիքայնը, իրականում, ցավազրկող միջոց չէր, 0:00:34.843,0:00:39.066 այլ կեղծ քսուք, որը ոչ մի կերպ չէր կարող ցավը մեղմացնել: 0:00:39.066,0:00:43.073 Ինչը՞ ստիպեց կամավորներին լինել այդքան համոզված, որ այս կեղծ քսուքը օգնեց նրան: 0:00:43.073,0:00:45.842 Պատասխանը կայանում է պլացեբոյի ազդեցության մեջ, 0:00:45.842,0:00:47.286 անբացատրելի մի երևույթի, 0:00:47.286,0:00:51.840 երբ դեղամիջոցները, բուժումները և թերապիաները, որոնք որևէ օգուտ չեն կարող տալ 0:00:51.840,0:00:53.405 և հաճախ կեղծ են, 0:00:53.405,0:00:56.465 զարմանալիորեն օգնում են մարդկանց: 0:00:56.465,0:01:00.496 Բժիշկները օգտագործել են պլացեբո եզրույթը դեռ 1700-ական թվականներին, 0:01:00.496,0:01:04.955 երբ նրանք գլխի ընկան, որ կեղծ դեղամիջոցները կարող են բարելավել մարդկանց ախտանշանները: 0:01:04.955,0:01:08.566 Սրանք նշանակվում էին հիվանդներին, երբ համապատասխան դեղամիջոցները հնարավոր չէր ձեռք բերել 0:01:08.586,0:01:11.371 կամ երբ հիվանդը ձևացնում էր, որ վատ է զգում: 0:01:11.371,0:01:15.522 Իրականում, պլացեբոն լատիներեն բառ է և նշանակում է «ես կգոհացնեմ», 0:01:15.522,0:01:19.127 որը ակնարկում է հիվանդներին հանգստացնելու մասին մի շարք պատմություններ: 0:01:19.127,0:01:23.026 Պլացեբոն նմանակում էր իրական բուժումը համոզիչ լինելու համար, 0:01:23.026,0:01:25.270 ուստի այն հաճախ հանդիպում էր շաքարե հաբերի, 0:01:25.270,0:01:26.625 ջրային ներարկումների, 0:01:26.625,0:01:29.492 և անգամ կեղծ վիրահատությունների տեսքով: 0:01:29.492,0:01:33.871 Հետագայում, բժիշկները գլխի ընկան, որ հիվանդներին այս կերպ հիմարացնելը ևս մի նպատակի կարող է ծառայել 0:01:33.871,0:01:35.743 բժշկական հետազոտությունների ժամանակ: 0:01:35.743,0:01:40.114 Արդեն 1500-ական թվականներին մասնագետները օգտագործում են պլացեբոն որպես ստանդարտ գործիք 0:01:40.114,0:01:41.847 նոր դեղամիջոցներ փորձարկելու համար: 0:01:41.847,0:01:43.687 Օրինակ, նոր դեղը փորձարկելու համար 0:01:43.687,0:01:46.553 ուսումնասիրությանը մասնակցող կամավորների կեսը իսկական հաբերն էին ընդունում: 0:01:46.553,0:01:49.902 Կամավորների մյուս կեսը ընդունում էին հաբերին տեսքով շատ նման պլացեբո: 0:01:49.902,0:01:52.433 Ուսումնասիրողները ենթադրում էին, 0:01:52.433,0:01:55.082 որ արդյունքները չեն լինի կողմնակալ, 0:01:55.082,0:01:57.879 քանի որ հիվանդները չգիտեին, թե արդյոք ընդունել են իրական հաբը թե պլացեբոն: 0:01:57.879,0:02:02.001 Եթե նոր դեղամիջոցը էական օգուտ կտար պլացեբոյի համեմատ, 0:02:02.001,0:02:03.998 ապա այն համարվում էր արդյունավետ: 0:02:03.998,0:02:09.501 Ներկայումս, պլացեբոյի այսպիսի կիրառումը հազվադեպ է հանդիպում բարոյական մտահոգությունների պատճառով: 0:02:09.501,0:02:13.038 Եթե հնարավորություն կա դեղամիջոցի հին տարբերակը համեմատել նորի հետ 0:02:13.038,0:02:14.908 կամ արդեն կիրառվող այլ դեղամիջոցի հետ, 0:02:14.908,0:02:18.645 ապա այս եղանակը ավելի նախընտրելի է քան հիվանդին բուժումից ընդհանրապես զրկելը, 0:02:18.645,0:02:21.190 մանավանդ երբ նա լուրջ հիվանդությամբ է տառապում: 0:02:21.190,0:02:26.243 Նման դեքերում, պլացեբոն որպես գործիք օգտագործում են ուսումնասիրությունների ժամանակ, 0:02:26.243,0:02:29.811 որպեսզի հին և նոր կամ այլընտրանքային դեղամիջոցների ազդեցությունները 0:02:29.811,0:02:33.096 ճշգրիտ համեմատեն: 0:02:33.096,0:02:36.463 Սակայն, պլացեբոն իր ուրույն ազդեցությունը ունի: 0:02:36.463,0:02:38.632 Շնորհիվ այս ազդեցության, 0:02:38.632,0:02:41.314 հիվանդները ազատվել էին մի շարք ցավերից, 0:02:41.314,0:02:43.273 այդ թվում՝ սրտի հետ կապված խնդիրներից, 0:02:43.273,0:02:44.422 շնչարգելությունից 0:02:44.422,0:02:46.130 և խիստ քրոնիկ ցավերից, 0:02:46.130,0:02:50.126 չնայած որ նրանք ընդունել էին կեղծ դեղեր կամ կեղծ վիրահատություն: 0:02:50.126,0:02:52.766 Մենք դեռ չգիտենք սրա պատճառը: 0:02:52.766,0:02:54.765 Ոմանք ենթադրում են, որ պլացեբոյի էֆֆեկտը, իրական լինելու փոխարեն, 0:02:54.765,0:02:58.625 պարզապես շփոթվել է այլ գործոնների հետ, 0:02:58.625,0:03:03.129 օրինակ, երբ հիվանդը, տեղեկացնելով ձևական բարելավման մասին, փորձում է գոհացնել բժիշկներին: 0:03:03.129,0:03:04.123 Մյուս կողմից, 0:03:04.123,0:03:07.539 հետազոտողները գտնում են, որ եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը իրական է, 0:03:07.539,0:03:12.208 ապա նրա ապաքինվելու ակնկալիքները, իրականում, խթանում են այլ ֆիզիոլոգիական գործոնները, 0:03:12.208,0:03:14.241 որոնք բարելավում են նրա ախտանշանները: 0:03:14.241,0:03:16.927 Պլացեբոն, թվում է թե, ընդունակ է առաջացնելու արյան ճնշման 0:03:16.927,0:03:19.361 և սրտի աշխատանքի զգալի փոփոխություններ 0:03:19.361,0:03:23.280 և խթանել ցավը մեղմացնող քիմիական նյութերի՝ էնդորֆինների արտադրումը: 0:03:23.280,0:03:28.914 Սա է պատճառը թե ինչու ցավի մասին ուսումնասիրություններում նշված է, որ պլացեբոն մեղմացնում է ցավը: 0:03:28.914,0:03:30.983 Պլացեբոն կրճատում է սթրեսային հորմոնների, 0:03:30.983,0:03:32.974 այդ թվում՝ ադրենալինի քանակը, 0:03:32.974,0:03:35.995 որն էլ իր հերթին կրճատում է հիվանդության հասցրած վնասը: 0:03:35.995,0:03:39.954 Արդյո՞ք պետք է գովերգենք պլացեբոյի տարօրինակ ազդեցությունները: 0:03:39.954,0:03:41.439 Երևի ոչ: 0:03:41.439,0:03:43.975 Եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը օգնել է նրան, 0:03:43.975,0:03:48.586 նա կարող է հրաժարվել այն դեղամիջոցներից և բուժումներից, որոնց օգուտը ապացուցված է: 0:03:48.586,0:03:51.144 Ինչպես նաև ժամանակի ընթացքում պլացեբոյի դրական արդյունքները 0:03:51.144,0:03:53.503 կարող են կրճատվել և հիմնակում կրճատվում են: 0:03:53.503,0:03:55.735 Պլացեբոն կարող է նաև խառնել հետազոտությունների արդյունքները՝ 0:03:55.735,0:03:58.821 գիտնականներին խթանելով հայտնաբերել, 0:03:58.821,0:04:01.491 թե ինչու այն մեր վրա այսպիսի ազդեցություն է թողնում: 0:04:01.491,0:04:04.424 Չնայած այն ամենին, որ մենք գիտենք մարդու մասին, 0:04:04.424,0:04:07.450 կան մի շարք տարօրինակ և հավերժական առեղծվածներ, 0:04:07.450,0:04:09.184 ինչպես պլացեբոյի ազդեցությունը: 0:04:09.184,0:04:13.404 Ի՞նչ այլ անբացատրելի հրաշքներ ենք մենք պարունակում: 0:04:13.404,0:04:15.622 Հեշտ է հայտնագործել մեր շուրջ եղած աշխարհը, 0:04:15.622,0:04:18.746 բայց պետք չէ մոռանալ, որ ուսումնասիրության կարիք ունեցող ամենազարմանալի առարկան 0:04:18.746,0:04:21.026 հենց մենք ենք: