1996 թվականին 56 կամավորներ մասնակցեցին
նոր ցավազրկողի՝ Թրայվերիքայնի փորձարկմանը:
Կամավորներից յուրաքանչյուրի աջ ձեռքի ցուցամատը պատված էր նոր ցավազրկողով,
իսկ ձախ ձեռքինը՝ ոչ:
Հետո երկու մատներն էլ սեղմում են մամլակով:
Կամավորները խոստովանել էին, որ ցավազրկողով մշակված մատը ավելի քիչ էր ցավում քան ընդհանրապես չմշակվածը:
Սա չպետք է զարմանալի թվա,
բայց Թրայվերիքայնը, իրականում, ցավազրկող միջոց չէր,
այլ կեղծ քսուք, որը ոչ մի կերպ չէր կարող ցավը մեղմացնել:
Ինչը՞ ստիպեց կամավորներին լինել այդքան համոզված, որ այս կեղծ քսուքը օգնեց նրան:
Պատասխանը կայանում է պլացեբոյի ազդեցության մեջ,
անբացատրելի մի երևույթի,
երբ դեղամիջոցները, բուժումները և թերապիաները, որոնք որևէ օգուտ չեն կարող տալ
և հաճախ կեղծ են,
զարմանալիորեն օգնում են մարդկանց:
Բժիշկները օգտագործել են պլացեբո եզրույթը դեռ 1700-ական թվականներին,
երբ նրանք գլխի ընկան, որ կեղծ դեղամիջոցները կարող են բարելավել մարդկանց ախտանշանները:
Սրանք նշանակվում էին հիվանդներին, երբ համապատասխան դեղամիջոցները հնարավոր չէր ձեռք բերել
կամ երբ հիվանդը ձևացնում էր, որ վատ է զգում:
Իրականում, պլացեբոն լատիներեն բառ է և նշանակում է «ես կգոհացնեմ»,
որը ակնարկում է հիվանդներին հանգստացնելու մասին մի շարք պատմություններ:
Պլացեբոն նմանակում էր իրական բուժումը համոզիչ լինելու համար,
ուստի այն հաճախ հանդիպում էր շաքարե հաբերի,
ջրային ներարկումների,
և անգամ կեղծ վիրահատությունների տեսքով:
Հետագայում, բժիշկները գլխի ընկան, որ հիվանդներին այս կերպ հիմարացնելը ևս մի նպատակի կարող է ծառայել
բժշկական հետազոտությունների ժամանակ:
Արդեն 1500-ական թվականներին մասնագետները օգտագործում են պլացեբոն որպես ստանդարտ գործիք
նոր դեղամիջոցներ փորձարկելու համար:
Օրինակ, նոր դեղը փորձարկելու համար
ուսումնասիրությանը մասնակցող կամավորների կեսը իսկական հաբերն էին ընդունում:
Կամավորների մյուս կեսը ընդունում էին հաբերին տեսքով շատ նման պլացեբո:
Ուսումնասիրողները ենթադրում էին,
որ արդյունքները չեն լինի կողմնակալ,
քանի որ հիվանդները չգիտեին, թե արդյոք ընդունել են իրական հաբը թե պլացեբոն:
Եթե նոր դեղամիջոցը էական օգուտ կտար պլացեբոյի համեմատ,
ապա այն համարվում էր արդյունավետ:
Ներկայումս, պլացեբոյի այսպիսի կիրառումը հազվադեպ է հանդիպում բարոյական մտահոգությունների պատճառով:
Եթե հնարավորություն կա դեղամիջոցի հին տարբերակը համեմատել նորի հետ
կամ արդեն կիրառվող այլ դեղամիջոցի հետ,
ապա այս եղանակը ավելի նախընտրելի է քան հիվանդին բուժումից ընդհանրապես զրկելը,
մանավանդ երբ նա լուրջ հիվանդությամբ է տառապում:
Նման դեքերում, պլացեբոն որպես գործիք օգտագործում են ուսումնասիրությունների ժամանակ,
որպեսզի հին և նոր կամ այլընտրանքային դեղամիջոցների ազդեցությունները
ճշգրիտ համեմատեն:
Սակայն, պլացեբոն իր ուրույն ազդեցությունը ունի:
Շնորհիվ այս ազդեցության,
հիվանդները ազատվել էին մի շարք ցավերից,
այդ թվում՝ սրտի հետ կապված խնդիրներից,
շնչարգելությունից
և խիստ քրոնիկ ցավերից,
չնայած որ նրանք ընդունել էին կեղծ դեղեր կամ կեղծ վիրահատություն:
Մենք դեռ չգիտենք սրա պատճառը:
Ոմանք ենթադրում են, որ պլացեբոյի էֆֆեկտը, իրական լինելու փոխարեն,
պարզապես շփոթվել է այլ գործոնների հետ,
օրինակ, երբ հիվանդը, տեղեկացնելով ձևական բարելավման մասին, փորձում է գոհացնել բժիշկներին:
Մյուս կողմից,
հետազոտողները գտնում են, որ եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը իրական է,
ապա նրա ապաքինվելու ակնկալիքները, իրականում, խթանում են այլ ֆիզիոլոգիական գործոնները,
որոնք բարելավում են նրա ախտանշանները:
Պլացեբոն, թվում է թե, ընդունակ է առաջացնելու արյան ճնշման
և սրտի աշխատանքի զգալի փոփոխություններ
և խթանել ցավը մեղմացնող քիմիական նյութերի՝ էնդորֆինների արտադրումը:
Սա է պատճառը թե ինչու ցավի մասին ուսումնասիրություններում նշված է, որ պլացեբոն մեղմացնում է ցավը:
Պլացեբոն կրճատում է սթրեսային հորմոնների,
այդ թվում՝ ադրենալինի քանակը,
որն էլ իր հերթին կրճատում է հիվանդության հասցրած վնասը:
Արդյո՞ք պետք է գովերգենք պլացեբոյի տարօրինակ ազդեցությունները:
Երևի ոչ:
Եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը օգնել է նրան,
նա կարող է հրաժարվել այն դեղամիջոցներից և բուժումներից, որոնց օգուտը ապացուցված է:
Ինչպես նաև ժամանակի ընթացքում պլացեբոյի դրական արդյունքները
կարող են կրճատվել և հիմնակում կրճատվում են:
Պլացեբոն կարող է նաև խառնել հետազոտությունների արդյունքները՝
գիտնականներին խթանելով հայտնաբերել,
թե ինչու այն մեր վրա այսպիսի ազդեցություն է թողնում:
Չնայած այն ամենին, որ մենք գիտենք մարդու մասին,
կան մի շարք տարօրինակ և հավերժական առեղծվածներ,
ինչպես պլացեբոյի ազդեցությունը:
Ի՞նչ այլ անբացատրելի հրաշքներ ենք մենք պարունակում:
Հեշտ է հայտնագործել մեր շուրջ եղած աշխարհը,
բայց պետք չէ մոռանալ, որ ուսումնասիրության կարիք ունեցող ամենազարմանալի առարկան
հենց մենք ենք: