Եթե երբևէ փորձել եք թղթի կտորով վճարել ինչ-որ բանի համար, ապա կարող եք հայտնվել վատ իրավիճակում։ Եթե, իհարկե, այդ թղթի կտորը 100 դոլարանոց թղթադրամ չէ։ Բայց ի՞նչն է այդ թղթադրամը ավելի շատ հետաքրքիր և արժեքավոր դարձնում, քան որևէ այլ թղթի կտոր։ Ի վերջո, դրանով շատ բան չես կարող անել։ Չես կարող ուտել այն։ Դրանով ոչինչ չես կարող կառուցել։ Իսկ դրանք այրելը անօրինական է։ Այսպիսով ո՞րն է առեղծվածը։ Իհարկե, հավանաբար դուք գիտեք պատասխանը։ Կառավարությունը տպագրում է հարյուր դոլարանոց թղթադրամ և հայտարարվում որպես պաշտոնական վճարամիջոց՝ ի տարբերություն այլ թղթերի։ Սակայն հենց դա է, որ այն օրինական է դարձնում։ Մյուս կողմից, 100 դոլարանոց թղթադրամի արժեքը պայմանավորված է նրանով, թե շրջանառության մեջ որքան է դրա քանակը։ Պատմության ընթացքում արժույթների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ դոլարը պայմանավորված են եղել ապրանքների գներով, իսկ շրջանառության մեջ դրանց քանակը կախված է եղել կառավարության ոսկե և արծաթե պահուստից։ Սակայն, երբ 1971 թվականին ԱՄն-ը չեղարկեց այս համակարգը, դոլարը դարձավ, այսպես կոչված, չփոխարկվող "ֆիատ" փող, այսինքն այն կախված չէ որևէ արտաքին ռեսուրսներից, այլ կախված է բացառապես կառավարության քաղաքականությունից, որն էլ որոշում է, թե որքան թղթադրամ պետք է տպվի։ Իշխանության ո՞ր ճյուղն է զբաղվում այս քաղաքականությամբ Գործադի՞ր, օրենսդի՞ր, թե դատական։ Որքան էլ զարմանալի է՝ դրանցից և ոչ մեկը։ Իրականում, դրամային քաղաքականությունը սահմանում է անկախ Դաշնային պահուստային համակարգը կամ Ֆեդը, որը կազմված է երկրի մի քանի հիմնական քաղաքներում գործող 12 տարածքային բանկերից։ Կառավարիչների խորհուրդը, որը նշանակվում է նախագահի կողմից և հաստատվում Սենատի կողմից հաշվետու է Կոնգրեսին իսկ Ֆեդի ողջ եկամուտը գնում է ԱՄՆ-ի գանձարան։ Քաղաքականության ամենօրյա վայրիվերումների ազդեցությունից Ֆեդին զերծ պահելու նկատառումներից ելնելով՝ այն դուրս է կառավարության որևէ ճյուղի անմիջական վերահսկողությունից։ Իսկ ինչո՞ւ Ֆեդը պարզապես չի որոշում տպել անսահման 100 դոլարանոց թղթադրամներ, որ բոլորը լինեն երջանիկ և հարուստ։ Որովհետև այդ դեպքում թղթադրամները կարժեզրկվեին։ Հիշե՛ք արժույթի նպատակը․ այն է՝ ապրանքների և ծառայությունների հետ այն փոխանակելը։ Եթե շրջանառության մեջ առկա արժույթի ողջ քանակը աճի ավելի արագ, քան տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների ողջ արժեքը, ապա յուրաքանչյուր անհատական թղթադրամով չեք կարողանա գնել այնքան, որքան նախկինում։ Հենց սա էլ կոչվում է գնաճ։ Մյուս կողմից, եթե դրամական առաջարկը մնա նույնը, իսկ ապրանքների և ծառայությունների արտադրությունն յուրաքանչյուր 1 դոլարի արժեքը կաճի այդ ընթացքում, ինչը հայտնի է որպես արժեզրկում։ Այսպիսով, ո՞րն է ավելի վատ։ Չափից ավելի գնաճը նշանակում է, որ այսօրվա քո գրպանի փողը վաղը ավելի քիչ կարժենա, որից հետո դուք կցանկանաք այն արագ վատնել։ Եվ եթե նույնիսկ դրանով խթանվի բիզնեսը, այն կհանգեցնի գերսպառման կամ կուտակելի ապրանքների, ինչպիսիք են՝ մթերքը և վառելիքը, կառաջացնի գների բարձրացում ինչպես նաև ցածր սպառողականություն և նույնիսկ՝ գնաճ։ Գնանկման դեպքում էլ մարդիկ կցանկանան պահել իրենց փողը, իսկ սպառողների ծախսերի կրճատումը կնվազեցնի բիզնեսի եկամուտը, որից կաճի գործազրկությունը, իսկ ծախսերն ավելի կնվազեն, ինչը կհանգեցնի տնտեսական անկման։ Հետևաբար, շատ տնտեսագետներ հաշվի են առնում որ թեև երկուսն էլ չափազանց վտանգավոր են, փոքր և կայուն գնաճը անհրաժեշտ է տնտեսական աճը խթանելու համար։ Ֆեդը ահռելի ծավալի տնտեսական տվյալներ է օգտագործում որոշելու համար, թե որքան արժույթ պետք է դրվի շրջանառության մեջ այդ թվում՝ գնաճի նախկին դրույքաչափերի, միջազգային միտումների և գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Երեք արջերի հեքիաթների պես, հարկավոր է հանգել այնպիսի թվերի, որոնք կապահովեն աճի խթանումը և մարդկանց ապահովեն զբաղվածությամբ և թույլ չեն տա, որ գնաճը կործանարար մակարդակի հասնի։ Ֆեդը ոչ միայն որոշում է, թե որքան արժե քո գրպանի թուղթը, այլև տալիս է հնարավորություն՝ գտնելու նոր աշխատանք կամ պահպանելու հինը։