Return to Video

Քամերոն Ռասսել՝ Գլխավորը արտաքինը չէ. հավատացեք ինձ, ես մոդել եմ

  • 0:00 - 0:03
    Ողջույն, ես Քամերոն Ռասսելն եմ,
  • 0:03 - 0:07
    և վերջին ժամանակներս
  • 0:07 - 0:09
    աշխատել եմ որպես մոդել:
  • 0:09 - 0:13
    Արդեն 10 տարի է:
  • 0:13 - 0:16
    Զգում եմ՝ անհարմար ու լարված մթնոլորտ է տիրում
  • 0:16 - 0:18
    այս պահին դահլիճում.
  • 0:18 - 0:21
    պատճառը այս զգեստն է: (Ծիծաղ)
  • 0:21 - 0:24
    Բարեբախտաբար, ուրիշ հագուստ եմ ինձ հետ բերել:
  • 0:24 - 0:28
    Առաջին անգամն է, որ TED-ի բեմում հագուստ են փոխում,
  • 0:28 - 0:31
    հարգելինե՛րս, դուք հաջողակ եք այդ առումով:
  • 0:31 - 0:34
    Եթե անգամ ներկա կանանցից ոմանք սարսափեցին տեսնելով նախորդ զգեստս,
  • 0:34 - 0:37
    այս պահին կարող եք լռել, միևնույն է, ամեն ինչ կիմանամ Twitter-ից:
  • 0:37 - 0:42
    (Ծիծաղ)
  • 0:42 - 0:44
    Նշեմ, որ իսկապես երջանիկ եմ,
  • 0:44 - 0:47
    որ հնարավորություն ունեմ փոխելու ձեր կարծիքը իմ մասին
  • 0:47 - 0:50
    ընդամենը 10 վայրկյանում:
  • 0:50 - 0:53
    Ոչ բոլորին է նման բան հաջողվում:
  • 0:53 - 0:55
    Այս բարձրակրունկներն շատ անհարմար են,
  • 0:55 - 0:59
    ուրախ եմ, որ այժմ ստիպված չեմ կրել դրանք:
  • 0:59 - 1:01
    Ամենսարսափելին այս սվիտերը հագնելն է,
  • 1:01 - 1:02
    քանի որ հիմա բոլորդ կսկսեք ծիծաղել,
  • 1:02 - 1:07
    բայց սպասեք մինչև կհագնեմ:
  • 1:07 - 1:11
    Պատրաստ է:
  • 1:11 - 1:14
    Ինչի՞ համար էր այս ամենը:
  • 1:14 - 1:16
    Տարօրինակ է, չէ՞:
  • 1:16 - 1:20
    Դե,
  • 1:20 - 1:25
    հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ որքան այս նկարը:
  • 1:25 - 1:28
    Արտաքինը հզոր զենք է,
  • 1:28 - 1:33
    բայց միևնույն ժամանակ մակերեսային:
  • 1:33 - 1:37
    Ես փոխեցի ձեր կարծիքը իմ մասին 6 վայրկյանում:
  • 1:37 - 1:39
    Չնայած այս նկարին,
  • 1:39 - 1:42
    ես իրական կյանքում ընկեր չէի ունեցել:
  • 1:42 - 1:45
    Այստեղ լուսանկարվելիս շատ անհարմար դրության մեջ էի հայտնվել,
  • 1:45 - 1:47
    լուսանկարիչն ինքն էր ինձ ասում՝ ինչպես պահեմ մարմինս ու ինչպես ձեռքով դիպչեմ
  • 1:47 - 1:51
    այդ տղայի մազերին:
  • 1:51 - 1:53
    Անշուշտ, բացի վիրահատություններից
  • 1:53 - 1:56
    կամ արհեստական արևայրուքից, որ երկու օր առաջ եմ ընդունել աշխատանքի համար,
  • 1:56 - 2:00
    շատ քիչ բանով կարող ենք փոխել մեր արտաքինը,
  • 2:00 - 2:04
    սակայն ինչքան էլ որ արտաքինը մակերեսային լինի,
  • 2:04 - 2:08
    դրա ազդեցությունը մեր կյանքում շատ մեծ է:
  • 2:08 - 2:13
    Ուստի ինձ համար այսօր անվախ լինել նշանակում է ազնիվ լինել:
  • 2:13 - 2:16
    Ես այսօր այս բեմում կանգնած եմ որովհետև ես մոդել եմ:
  • 2:16 - 2:19
    Այստեղ կանգնած եմ, որովհետև գեղեցիկ, սպիտակամորթ կին եմ,
  • 2:19 - 2:22
    ում մեր գործի մեջ «սեքսի» են ասում:
  • 2:22 - 2:25
    Այժմ պատրաստվում եմ պատասխանել շատերին այդքան հետաքրքրող հարցերին,
  • 2:25 - 2:26
    ամենայն անկեղծությամբ:
  • 2:26 - 2:29
    Եվ այսպես, առաջին հարցը. ինչպե՞ս դարձաք մոդել:
  • 2:29 - 2:32
    Ես միշտ պատասխանում եմ. «Ինձ նկատել են փողոցում», որը ոչինչ չի ասում:
  • 2:32 - 2:35
    Իրականում մոդել եմ դարձել,
  • 2:35 - 2:39
    քանի որ շահել եմ գենետիկայի խաղում, ինչպես նաև լավ ժառանգկանության կրողն եմ:
  • 2:39 - 2:41
    Կհարցնեք՝ ի՞նչ ժառանգկանություն:
  • 2:41 - 2:44
    Վերջին դարերում
  • 2:44 - 2:49
    գեղեցկությունը սահմանվել է ոչ միայն իբրև առողջություն, երիտասարդություն
  • 2:49 - 2:53
    ու համաչափություն, ինչը մեզ բնազադաբար հիացնում է,
  • 2:53 - 2:57
    այլև բարձրահասակ, բարեկազմ կառուցվածք,
  • 2:57 - 3:00
    կանացիություն ու սպիտակ մաշկ:
  • 3:00 - 3:02
    Սա այն ժառանգություն է, որ ստացել եմ,
  • 3:02 - 3:04
    և այն ժառանգությունը, որով գումար եմ վաստակում:
  • 3:04 - 3:06
    Գիտեմ՝ դահլիճում ոմանք
  • 3:06 - 3:08
    թերահավատորեն կվերաբերվեն խոսքերիս,
  • 3:08 - 3:10
    կլինեն նաև նորաձևության զոհեր, որոնք կհիշեն
  • 3:10 - 3:13
    Ուեյթին, Նաոմիին, Թայրային, Ջոան Սմոլզին, Լյու Վենին:
  • 3:13 - 3:16
    Կեցցե՛ք, ինչպիսի՜ մոդելային գիտելիքներ: Շատ տպավորիչ է:
  • 3:16 - 3:18
    (Ծիծաղ)
  • 3:18 - 3:22
    Սակայն, ցավոք, պետք է նշեմ, որ 2007թ.
  • 3:22 - 3:24
    մի խոստումնալից ուսանող հաշվել է
  • 3:24 - 3:28
    ներկայիս պոդիումների վրա աշխատող մոդելներին և պարզել,
  • 3:28 - 3:31
    որ աշխատող 677 մոդելներից
  • 3:31 - 3:36
    ընդամենը 27-ն են (4 % քիչ) ոչ սպիտակամորթ:
  • 3:36 - 3:37
    Ինձ նաև հաճախ հարցնում են.
  • 3:37 - 3:39
    «Կարո՞ղ եմ մոդել դառնալ, երբ մեծանամ»,
  • 3:39 - 3:43
    Այս հարցին առաջին արձագանքս է. «Չգիտեմ, ինձանից ոչինչ կախված չէ»:
  • 3:43 - 3:48
    Սակայն, հետո ավելացնում եմ՝ այն, ինչ իրականում ուզում եմ ասել այդ աղջնակներին.
  • 3:48 - 3:49
    «Ինչու՞: Չէ որ կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես:
  • 3:49 - 3:51
    Դու կարող ես լինել ԱՄՆ նախագահ,
  • 3:51 - 3:52
    կա՛մ համացանցի հաջորդ գյուտարարը,
  • 3:52 - 3:55
    կա՛մ նինձյա-կարդիո-վիրաբույժաբանաստեղծ,
  • 3:55 - 3:58
    ինչը չտեսնված կլինի, քանի որ այդ գործում կլինեք առաջինը»:
  • 3:58 - 4:00
    (Ծիծաղ)
  • 4:00 - 4:02
    Եթե այս ցանկը լսելուց հետո, նրանք միևնույն է կրկնում են,
  • 4:02 - 4:04
    «Ո՛չ, ո՛չ, Քամերոն, անպայման ուզում եմ մոդել դառնալ»,
  • 4:04 - 4:06
    ապա նրանց ասում եմ. «Դարձի՛ր իմ տնօրենը»:
  • 4:06 - 4:07
    Չէ՞ որ ինձանից ոչինչ կախված չէ:
  • 4:07 - 4:09
    Կարող ես դառնալ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը,
  • 4:09 - 4:13
    կամ էլ H&M-ի գործադիր տնօրենը, կամ հաջորդ Սթիվեն Մեյսլը:
  • 4:13 - 4:15
    Ասել՝ երբ մեծանամ, ուզում եմ մոդել դառնալ,
  • 4:15 - 4:18
    նույնն է, թե ասել՝ ուզում եմ շահել լոտոյով, երբ մեծանամ:
  • 4:18 - 4:22
    Այդ ամենը լինում է ակամայից, և դա է հիանալին,
  • 4:22 - 4:24
    չէ՞ որ սա կարիերայի նախանշված ճանապարհ չէ:
  • 4:24 - 4:28
    Այժմ կներկայացնեմ 10 տարվա մոդելային աշխատանքից ստացած գիտելիքներս.
  • 4:28 - 4:30
    ի տարբերություն նինձյա-կարդիո-վիրաբույժների,
  • 4:30 - 4:33
    այն կարելի է ներկայացնել հենց հիմա, հենց այստեղ:
  • 4:33 - 4:36
    Պատկերացրեք՝ լուսանկարիչը այս կողմում է,
  • 4:36 - 4:38
    լույսը՝ այն կողմում, լրիվ պրոֆեսիոնալ լուսավորություն,
  • 4:38 - 4:40
    ու պատվիրատուն ասում է. «Քամերոն այնպիսի դիրք ընդունիր ասես քայլում ես,
  • 4:40 - 4:43
    ու այս ոտքը գնում է առաջ, ձգված ու երկար, այս մեկը գնում է ետ, մյուս ձեռքը՝ առաջ,
  • 4:43 - 4:46
    գլուխը թեքվում է երեք քառորդով, ու այդպես շարժվում ես, առաջ ու ետ,
  • 4:46 - 4:48
    հետո նայում ես ետ՝ երևակայական ընկերներիդ,
  • 4:48 - 4:53
    300, 400, 500 անգամ: (Ծիծաղ):
  • 4:53 - 4:58
    Ստացվում է այսպիսի մի բան: (Ծիծաղ)
  • 4:58 - 5:00
    Հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ, որքան մեջտեղի նկարում:
  • 5:00 - 5:03
    Չգիտեմ էլ, թե ինչու է այն այդպես ստացվել:
  • 5:03 - 5:05
    Ցավոք, դպրոցն ավարտելուց հետո,
  • 5:05 - 5:06
    ռեզյումեն ձեռքիդ, մի քանի պոդիումներում աշխատելուց հետո,
  • 5:06 - 5:08
    չես կարող պահանջել ավելին.
  • 5:08 - 5:11
    եթե, օրինակ, ասես՝ ուզում եմ դառնալ ԱՄՆ նախագահ,
  • 5:11 - 5:14
    բայց ռեզյումեիդ մեջ գրված է «Մոդել- ներքնազգեստներ - 10 տարի»,
  • 5:14 - 5:15
    մարդիկ քմծիծաղով կնայեն քեզ:
  • 5:15 - 5:18
    Մարդիկ ինձ նաև շատ հաճախ հարցնում են. «Արդյո՞ք բոլոր լուսանկարները ֆոտոշոփ են արվում»:
  • 5:18 - 5:20
    Այո, դա այդպես է, սակայն դա ամենաչնչին մասն է
  • 5:20 - 5:24
    այն ամենի, ինչ կատարվում է իրականում:
  • 5:24 - 5:26
    Սա իմ ամենաառաջին լուսանկարներից է,
  • 5:26 - 5:29
    նաև առաջին անգամն է, որ բիկինի եմ կրում,
  • 5:29 - 5:31
    իմ ամսականները նույնիսկ դեռ չէին սկսվել:
  • 5:31 - 5:33
    Գիտեմ՝ այս ամենը շատ անձնական է,
  • 5:33 - 5:35
    բայց այդ ժամանակ ես երիտասարդ աղջիկ էի:
  • 5:35 - 5:38
    Այս նկարում ես եմ, տատիկիս հետ, ընդամենը մի քանի ամիս առաջ:
  • 5:38 - 5:41
    Սա ես եմ լուսանկարվելու նույն օրը:
  • 5:41 - 5:42
    Ընկերուհիս ինձ հետ էր եկել:
  • 5:42 - 5:46
    Ահա ես ընկերներիցս մեկի տանը գիշերելիս, ֆրանսիական Vogue-ում նկարվելուց մի քանի օր առաջ:
  • 5:46 - 5:51
    Այստեղ ես եմ ֆուտբոլային թիմում, այստեղ էլ V Magazine-ում:
  • 5:51 - 5:52
    Ահա և ես` այսօր:
  • 5:52 - 5:54
    Հուսով եմ՝ այս նկարները տեսնելով
  • 5:54 - 5:56
    հասկանում եք, որ դրանք իմ նկարները չեն:
  • 5:56 - 5:58
    Դրանք ստեղծագործություններ են՝
  • 5:58 - 6:01
    մի խումբ մասնագետների ստեղծագործություններ,
  • 6:01 - 6:04
    վարսահարդարների, դիմահարդարների, լուսանկարիչների և ոճաբանների
  • 6:04 - 6:06
    ու նրանց օգնականների քրտնաջան աշխատանքի արդյունքը:
  • 6:06 - 6:09
    Այնտեղ ես չեմ:
  • 6:09 - 6:11
    Հաջորդ հարցը, որ մարդիկ ինձ հարցնում են.
  • 6:11 - 6:14
    «Ձեզ տալի՞ս են անվճար հագուստ»:
  • 6:14 - 6:17
    Այո՛, հարյուրավոր 8 սմ-անոց բարձրակրունկներ ունեմ, որոնք երբեք չեմ կրում
  • 6:17 - 6:19
    բացառությամբ մի քիչ առաջվանից,
  • 6:19 - 6:21
    իրականում անվճար բաները, որ ես ստանում եմ,
  • 6:21 - 6:24
    դրանք այն բաներն են, որ ես ստանում եմ կյանքում, բայց այս ամենի մասին մենք չենք սիրում խոսել:
  • 6:24 - 6:26
    Քեմբրիջում, որտեղ մեծացել եմ,
  • 6:26 - 6:28
    մի անգամ խանութ էի գնացել ու մոռացել էի փող վերցնել,
  • 6:28 - 6:31
    և նրանք ընտրածս զգեստն անվճար տվեցին ինձ:
  • 6:31 - 6:33
    Դեռահաս էի, երբ ընկերուհուս հետ մեքենա էի նստել.
  • 6:33 - 6:35
    նա սարսափելի վատ վարորդ էր, և երբ անցանք կարմիր լույսով,
  • 6:35 - 6:37
    ոստիկանը կանգնեցրեց մեզ,
  • 6:37 - 6:40
    սակայն մեզանից պահանջվեց ընդամենը ասել.
  • 6:40 - 6:42
    «Ներողություն, պարո՛ն տեսուչ» ու մեզ ազատ թողեցին:
  • 6:42 - 6:46
    Այս ամենը ստացել եմ անվճար՝ իմ արտաքինի և ոչ թե իմ անձի համար,
  • 6:46 - 6:48
    բայց ոմանք ստիպված են վճարել
  • 6:48 - 6:51
    հենց իրենց արտաքինի պատճառով:
  • 6:51 - 6:52
    Ապրում եմ Նյու Յորքում,
  • 6:52 - 6:56
    որտեղ անցած տարի խուզարկության ենթարկված 140.000 դեռահասներից
  • 6:56 - 6:58
    86 տոկոսը սևամորթ կամ լատինամերիկացի են եղել,
  • 6:58 - 7:00
    նրանց մեծ մասը տղաներ:
  • 7:00 - 7:05
    Նյու Յորքում ապրում են ընդամենը 177.000 սևամորթ կամ լատինամերկացի երիտասարդներ,
  • 7:05 - 7:07
    որոնք «Արդյո՞ք ինձ կկանգնեցնեն» հարցի փոխարեն,
  • 7:07 - 7:10
    կանգնած են այլ խնդրի առաջ. «Քանի՞ անգամ ինձ կկանգնեցնեն» կամ «Ե՞րբ ինձ կկանգնեցնեն»:
  • 7:10 - 7:12
    Այս ելույթի համար պատրաստվելիս
  • 7:12 - 7:15
    պարզեցի, որ Միացյալ Նահանգներում ապրող 13 տարեկան աղջիկների
  • 7:15 - 7:18
    53%-ը դժգոհ են իրենց արտաքինից,
  • 7:18 - 7:22
    և այդ թիվը հասնում է 78%-ի, երբ նրանք դառնում են 17 տարեկան:
  • 7:22 - 7:25
    Վերջին հարցը, որ մարդիկ հարցնում են ինձ.
  • 7:25 - 7:26
    «Ինչպիսի՞ն է մոդելի կյանքը»:
  • 7:26 - 7:29
    Ու, կարծես, նրանք այսպիսի պատասխան են ակնկալում՝
  • 7:29 - 7:32
    «Եթե մի փոքր նիհարես ու մազերդ ավելի շատ փայլեն,
  • 7:32 - 7:35
    շատ երջանիկ ու անթերի կյանք կունենաս»:
  • 7:35 - 7:37
    Պոդիումների ետնաբեմում, մենք մի պատասխան ենք տալիս,
  • 7:37 - 7:38
    որը միգուցե շատ նման է հնչում:
  • 7:38 - 7:41
    Մենք ասում ենք. «Իսկապես հիանալի է ճամփորդել ու
  • 7:41 - 7:45
    աշխատել ստեղծագործ, տաղանդավոր ու իրենց գործը սիրող մարդկանց հետ»:
  • 7:45 - 7:48
    Այս ամենը ճիշտ է, սակայն ներկայացնում է պատմության ընդամենը մի մասը,
  • 7:48 - 7:51
    քանի որ տեսախցիկների առաջ մենք,
  • 7:51 - 7:53
    այդ թվում ես, չենք ասում.
  • 7:53 - 7:55
    «Ես անվստահ եմ»:
  • 7:55 - 7:57
    Ես անվստահ եմ, քանի որ ստիպված եմ
  • 7:57 - 8:00
    մտածել արտաքինիս մասին ամեն օր:
  • 8:00 - 8:04
    Եթե երբևէ մտածել եք.
  • 8:04 - 8:08
    «Եթե ունենամ ավելի նիհար ազդրեր ու փայլուն մազեր, արդյո՞ք ավելի երջանիկ կլինեմ»,
  • 8:08 - 8:09
    ուրեմն պետք է հանդիպեք այն բազմաթիվ մոդելներին,
  • 8:09 - 8:12
    որոնք ունեն ամենանիհար ազդրերը, ամենափայլուն մազերը և ընտիր հագուստ,
  • 8:12 - 8:17
    սակայն ֆիզիկական տեսանկյունից, թերևս, ամենաանվստահ կանայք են երկրագնդի վրա:
  • 8:17 - 8:19
    Երբ պատրաստում էի այս ելույթը,
  • 8:19 - 8:22
    հասկացա, որ իսկապես, դժվար է լիովին անկեղծ լինել,
  • 8:22 - 8:25
    քանի որ մի կողմից ինձ անհարմար էի զգում այս բեմից ասել.
  • 8:25 - 8:28
    «Տեսեք, հասել եմ այս ամենին, քանի որ կյանքում խաղաքարտերը իմ օգտին են դասավորվել»,
  • 8:28 - 8:32
    սակայն առավել բարդ էր ավելացնել,
  • 8:32 - 8:34
    «ու միշտ չէ, որ դա ինձ երջանկություն է բերում»:
  • 8:34 - 8:38
    Այնուհանդերձ, ամենադժվարը անկեղծ խոսելն է
  • 8:38 - 8:40
    գենդերային և ռասսայական ճնշումներից,
  • 8:40 - 8:43
    երբ ինքս ամենաշատն եմ դրանից օգուտ քաղում:
  • 8:43 - 8:46
    Եվ, այնուամենայնիվ, երջանիկ եմ, որ այսօր այստեղ եմ,
  • 8:46 - 8:50
    քանի դեռ չի անցել
  • 8:50 - 8:53
    10, 20 կամ 30 տարի, երբ արդեն աշխատած կլինեի ավելի շատ գործակալությունների հետ,
  • 8:53 - 8:57
    և միգուցե այդ ժամանակ այլևս պատրաստ չէի լինի պատմել առաջին աշխատանքիս մասին,
  • 8:57 - 8:59
    կամ ինչպես եմ վճարել ուսմանս վարձը,
  • 8:59 - 9:02
    ինչն այս պահին, այդքան կարևոր է թվում:
  • 9:02 - 9:04
    Եթե մի բան պիտի քաղեք այս ելույթից, հուսով եմ, դա այն է,
  • 9:04 - 9:08
    որ մենք բոլորս ավելի ազատ կլինենք գիտակցել
  • 9:08 - 9:12
    արտաքինի հզոր ուժը մեր հաջողված
  • 9:12 - 9:13
    և ձախողված գործերում:
  • 9:13 - 9:17
    Շնորհակալություն: (Ծափահարություններ)
Title:
Քամերոն Ռասսել՝ Գլխավորը արտաքինը չէ. հավատացեք ինձ, ես մոդել եմ
Speaker:
Cameron Russell
Description:

Քամերոն Ռասսելը ընդունում է, որ ինքը հաղթել է «գենետիկական մրցույթում»: Նա բարձրահասակ, գեղեցիկ մոդել է, ով ցուցադրում է ներքնազգեստներ, սակայն մի դատեք նրան արտաքինով: Իր համարձակ ելույթում նա հեգնում է այն արդյունաբերությունը, որն նրան այդքան գայթակղիչ էր պատկերել, երբ ինքը 16 տարեկան չկար: (Նկարահանվել է TEDxMidAtlantic-ում):

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:37

Armenian subtitles

Revisions Compare revisions